Էթնիկ ազգայնականությունը Վրաստանին տվեց ազատություն

Էթնիկ ազգայնականությունը Վրաստանին տվեց ազատություն

Հոդվածի առանցքում

  • Կովկասը էթնիկ և կրոնական բարդ խառնուրդ է: Այժմ նրան պետք է քաղաքացիական ազգայնականություն: Միայն միասնական ինքնությունը կարող է օգնել վրացիներին հետ մղել Պուտինին:

Ուշադրությանն արժանի

Կովկասյան տարածաշրջանում Վրաստանն իր դիրքով վերածվել է մշակութային խճանկարի: Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը 10 տարի առաջ օգտագործեց այդ էթնիկական տարբերությունները, ներխուժեց և գրավեց երկրի 1/5-րդ մասը: Ազգային այս ողբերգությունը շարունակում է առ այսօր, և վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլը ոչինչ չփոխեց:

Բայց Վրաստանը մեկ անգամ ևս պետք է հաստատի,որ ցանկանում է ազատվել իր հին ռուսաստանցի վարպետներից ու լինել Արևմուտքի լիովին անկախ, ինքնիշխան անդամ: Չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուի տպավորիչ «մասնակցիր քվեարկության» կարգախոսին, ինչին ես անձամբ եմ ականատես եղել այլ միջազգային դիտորդների հետ, վրացիները չընդունեցին նման փորձերը` թելադրել իրենց ինչ անել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի հայտարարեց, որ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրողների ձայների 50 տոկոսը և առաջիկա շաբաթների ընթացքում տեղի կունենա երկրորդ փուլը: Ավելի քան երկու տասնամյակ Խորհրդային Միության փլատակների տակից դուրս եկած երկրի համար ընտրության նման արդյունքն ակնառու հաջողություն էր: Հույս կա, որ երկիրը կպահպանի հանգստությունը դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին:

Հաջորդ ամիս ով էլ լինի հաղթողը, պետք է պարզի, թե ինչպես օգնի Վրաստանին վերադարձնել մինչև ներխուժում եղած սահմանները: Դա հեշտ չի լինի, քանի որ Պուտինն առավելություն է համարում ռազմավարական այդպիսի անշարժ գույքը պահպանելը կամ նույնիսկ ավելացնելը, բայց քաղաքական շատ գործիչներ համաձայն են, որ պետք է սկսել ձևավորել վրացու քաղաքացիական, ոչ թե էթնիկ տեսակը: Եվ միայն այդ ձևով պետք է վերաբերվել աբխազներին ու օսերին, որոնք գտնվում են ռուսական փշալարերի ետևում հայտնված Աբխազիայում` երկրի արևմուտքում և Ցխինվալի տարածաշրջանում` հյուսիսում ու Թբիլիսիի հսկողության տակ գտնվող բազմաթիվ այլ ազգերին:

Էթնիկ և քաղաքացիական ազգայնականության վերաբերյալ բանավեճերը հաճախ իրական են և կարող են հուզական արձագանքներ առաջացնել ոչ միայն Վրաստանում: Հարց է առաջանում, թե արդյոք ընդհանուր մշակույթ ու դավանանք ունեցող կամ էթնիկ պատկանելության ժողովուրդները տարբեր պատասխան են ստանում Միացյալ Նահանգներում, որտեղ քաղաքացիների բազմազգ կազմը վաղուց ձևավորել է քաղաքացիական տեսակը: Նախագահ Աբրահամ Լինքոլն ասել է, որ Ամերիկայում հավատը «էլեկտրական լարն» է, որը կապում է հայրենասեր  և ազատության սիրող մարդկանց սրտերը»:

Սա չի նշանակում, որ էթնիկ հռետորաբանությունը երբեք չի եղել ԱՄՆ քաղաքականության մի մասը: Լինքոլնի այդ խոսքերն ասելու ժամանակ Know Nothing ազգայնական կուսակցությունն իր գագաթնակետին էր: Լինկոլն, փաստորեն, ձևավորեց նման ազգայնականության դեմ շարժում: Որոշ պահպանողականներ այսօր շեշտը դնում են ավելի շատ ընդհանուր մշակույթի քան հավատքի վրա, մյուսներն էլ  շարունակում են ընդգծել «վերաբնակեցվածների մշակույթի» գերակայությունը: Համաձայնությունը, սակայն, ուժեղ է քաղաքացիական ազգայնականությունից՝ իր մշակութային և այլ բաղադրիչներով:

Այնուամենայնիվ, էթնիկ պատկանելիությունն օրենք է աշխարհի մեծ մասում: Օրինակ՝ էթնիկ հունգարացիները, որոնք հարևան երկրների քաղաքացիներ են, համարվում են հունգարական ժողովրդի մի մասը, թեև նրանք կամ նրանց նախնիները երբեք չեն ապրել ներկայիս Հունգարիայում: Էթնիկությունը յուրօրինակ սոսինձ է: Նման ձևով էլ Չինաստանն է ընդունում Ասիայում ապրող օտարերկրյա չինացիներին: Վրաստանը մոտ է հունգարական գործին, բայց պետք է ձգտի ԱՄՆ մոդելին, եթե ցանկանում է, որ իր բոլոր էթնիկ համայնքները հպարտանան վրացական ինքնությամբ: Անցումը, սակայն, հարթ չի լինի:

1991-1993 թվականներին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, երկիրը քայքայվեց էթնիկ պատերազմի պատճառով: Վրաստանը, մյուս խորհրդային հանրապետությունների հետ, պատրաստվում էր հռչակել իր անկախությունը: Մոսկվայի օգնությամբ, աբխազներն արևմուտքում և օսերը Ցխինվալիում (որը Ռուսաստանը կոչում է Հարավային Օսեթիա) քայլ կատարեցին Թբիլիսիից անկախանալու հարցում:

Վրացիներին անկախության տանող առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան, շատ խիստ օգտագործեց վրացական հպարտությունն ու բացահայտ արհամարհեց աբխազներին և օսերին, որոնք ունեն իրենց լեզուն ու սովորույթները: Բոլոր կողմերում բռնություններ էին, իսկ Աբխազիան, Ցխինվալին և Վրաստանի մյուս մասերը պահպանեցին անհանգիստ զինադադարը, մինչև 2008 թ. ռուսական զորքերը ներխուժեցին Աբխազիա և Ցխինվալի:

Ինչ վերաբերում է աբխազների ու օսերի նկատմամբ Գամսախուրդիայի վերաբերմունքին, շատերն ընդունում են, որ այդ պահին նրա էթնիկ ազգայնականությունն անհրաժեշտ էր Մոսկվայից ազատվելու համար: Սա զգացմունք է, որը հաճախ արտահայտել են էստոնացիները, լիտվացիները, լատվիացիները, մոլդովացիները, ուկրաինացիները և բոլոր նրանք, որոնք ազատ էին արձակվել Խորհրդային Միությունից: Խորհրդային Միությունը բազմազգ կայսրություն էր կայսրերի, օսմանների և ավստրիական հաբսբուրգների ոճով, սակայն, մի առանձնահատկություն ուներ, թաքցնում էր տոտալիտար կոմունիզմը:

Լիտվացի գրող Սկոմանտաս Պոզիոսը այսպես է մեկնաբանում. «Էթնիկ ազգայնականությունը կարևոր դեր է խաղացել ոչ միայն Լիտվայի, այլև Արևելյան Եվրոպայի բոլոր տարածքների ազատագրման հարցում: Ազգային ինքնության վերստեղծումը դարձավ խորհրդային օկուպացիայի ընդդիմադիրներին միավորող ուժ, իսկ հետո ձևավորեց նորանկախ ազգային պետությունների սյուները»:

Էթնիկ ազգայնամոլությունը կարող է օգնել կայսրությունից ազատվելու հարցում, բայց դա չի գործում այնպիսի բազմազգ պետությունում, ինչպիսին Վրաստանն է: Էթնիկ վրացիները կազմում են բնակչության 87 տոկոսը, իսկ ուղղափառ քրիստոնյաները` երկրի 84 տոկոսը: Մնացածը, սակայն, սուննի և շիա մահմեդականներն են ու արևելյան քրիստոնեական այլ դավանանքների կրողներ: Վրաստանի տարածքում ապրում են թուրքեր, հույներ, հայեր, ադրբեջանցիներ, չեչեններ, դաղստանցիներ, եզդիներ, աբխազներ, օսեր և այլն:

Թբիլիսիում ապրող և վրացական ինքնությամբ հպարտացող երիտասարդ աբխազուհին ասաց. «Գամսախուրդիայի էթնիկ ազգայնականությունը լավ էր անկախություն ձեռք բերելու հարցում, բայց շատ վատ էր բազմազգ պետությունում»:

Այսօր կառավարությունը չի ժխտում, որ Գամսախուրդիան մեծ դեր է ունեցել գոյություն ունեցող ճեղքվածքի հարցում:

«Բոլոր կողմերն ունեն պատասխանատվության իրենց բաժինը», – հայտարարել է Վրաստանի հաշտեցման պետական ​​նախարար Կետեվան Ցիխելաշվիլին: Սակայն նա շատ արագ ավելացրել է, որ 1990 և 1991 թթ. Խորհրդային ​​գեներալները կայսրությունը պահպանելու նպատակով փորձում էին էթնիկ խնդիրներն օգտագործել խռովություններ առաջացնելու համար, սկսած Մոլդովայի Մերձդնեստրյան շրջանից մինչև Բալթյան երկրներ, այսօր՝ նաև Ուկրաինա:

Պուտինի օրոք, էթնիկ և սոցիալական տարաձայնությունների շահարկումը չի սահմանափակվում Մոսկվայից փախած 14 հանրապետություններով: Կրեմլը ձգտում է խորացնել հասարակության ճաքերը Բալկաններից մինչև Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա, նույնիսկ՝ Միացյալ Նահանգներ: Պուտինյան Ռուսաստանը, իհարկե, նման մշակութային բաժանումներն օգտագործում է ոչ թե տարածքներ նվաճելու, այլ Facebook-ի և այլ միջոցներով:

Քաղաքացիական վրացական ինքնություն ձևավորելը հեշտ չի լինի լեռնային շրջանում:

«Դա մեր նպատակն է, դա եղել է Վրաստանի բոլոր իշխանությունների գլխավոր նպատակը, ինչը շատ դժվար է: Կովկասում մարդիկ շատ կասկածելի են: Կովկասը այն վայրն է, որտեղ հեշտությամբ կարող եք էթնիկ հակամարտություն հրահրել», – ասել է «Ռոնդելի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլին, որը համագործակցում է գերմանական «Մարշալ» հիմնադրամի հետ:

Վրաստանի ռազմավարությունը երկակի է: Նախ՝ երաշխավորել, որ միջազգային հանրությունը չի ճանաչի Աբխազիայի և Ցխինվալիի ռուսական օկուպացիան: Մինչև օրս երկու վտարանդի պետություններ Վենեսուելան և Սիրիան են ճանաչել Աբխազիան: Երկրորդ նպատակն է երաշխավորել, որ տնտեսական աճը, Եվրոպային ինտեգրումը, ՆԱՏՕ-ին անդամակցությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը կվերաբերեն Վրաստանի բոլոր խմբերին:

Այդ նպատակներին հասնելը դժվար է, երբ խոսքը վերաբերում է Աբխազիայի և Ցխինվալիի վերամիավորմանը: Ներկա իրականությունն այն է, որ Պուտինը չի պատրաստվում զիջել:

«Ռուսները շարունակում են խոչընդոտներ ստեղծել հաշտեցման ճանապարհին», – հիշեցրել է Վրաստանի հեռացող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Բայց Պուտինը հավերժ չի ապրի, մինչդեռ վրացիները գոյություն ունեն մի քանի հազար տարի: Եվ Վրաստանը ու նրա հաջորդ նախագահը կփորձեն երկրի ներսում ազգակերտման ջանքեր կիրառել՝ հատկապես հարավային Ջավախեթիի շրջանում, որտեղ մոտ 100 տոկոսը էթնիկ հայեր են. այն կարող է դառնալ Պուտինի ապագա չարիքի օբյեկտը:

Վրաստանը պետք է աստիճանաբար ու սահուն ընդլայնի ընդհանուր մշակույթի և լեզվի գաղափարը երկրի ներսում: Վրացերենը որպես ազգային լեզու օգտագործելը դժվար կլինի, քանի որ Վրաստանը պարզել է, որ որքան էլ Ջավախքի բնակիչները սովորեն և օգտագործեն վրացերենը, ազգային լեզուն ընդունվում է որպես ազգային միասնության անփոխարինելի պայման:

Անցած շաբաթ վրացիները կրկին ցույց տվեցին ազատության և ժողովրդավարության հանդեպ իրենց սերը. նրանք պետք է դառնան քաղաքացիական ազգ-կառուցողներ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment