Կիպրոսը հեռանում է Ռուսաստանից ու անցնում Արևմուտքի կողմը

Կիպրոսը հեռանում է Ռուսաստանից ու անցնում Արևմուտքի կողմը

Հոդվածի առանցքում

  • Վերջին ամիսներին Կիպրոսը կանգանած էր հակասական երկընտրանքի առջև: Տնտեսապես կապվե՞լ Ռուսաստանի, թե՞ Արևմուտքի հետ: Փոքրիկ կղզին, կարծես, որոշում է կայացրել:

Ուշադրությանն արժանի

Կիպրոսի պատմության ուսումնասիրությունը ցույց կտա, որ կցզին երկար ժամանակ եղել է Բրիտանական կայսրության տիրապետության ներքո (19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում), վերջին շրջանում էլ կարելի է ասել Ռուսաստանի տնտեսական գաղութի կարգավիճակն է ստացել:

Հիմա Եվրոպական Միությունը կարծես պատրաստ է աջակցել կղզու անկախության կայացմանը` փոխելով տնտեսական մոդելն ու արդյունավետ փոխելով մասնագիտական ծառայությունների սեկտորի աշխատանքը:

Պարոն Օսադչին այս զարգացումները բացասական է որակում և Կիպրոսի և Ռուսաստանի տնտեսությունների համար:

Կիպրոսը շարունակում է մնալ Ռուսաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողներից մեկը և հակառակը` Ռուսաստանը Կիպրոսում մեծ ներդրումներ է անում, բայց փաստերը ցույց են տալիս, որ  Կիպրոսի տնտեսությունը ռուսական փողից մեծ կախում ունի հիմնականում մասնագիտական ծառայությունների ու բանկային սեկտորի ոլորտում:

Ռուսական փողերը կիպրոսյան բանկերում նվազում են մի քանի պատճառներով: Նախ` որովհետև բանկերի միջազգային բիզնես միավորներն ավելի ու ավելի խիստ են դառնում, բացի այդ կղզու 2013թ.-ի ֆինանսական ճգնաժամի պատճառով ավանդների տոկոսադրույքները զգալիորեն իջեցվել են, և երրորդ` ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին միջազգային վարկատուների հետ կնքած ավելի քան 100 000 եվրո արժողությամբ համաձայնագրից հետո, որով Կիպրոսն ազատվում էր միջազգային վարկային բեռից, Ռուսաստանը Կիպրոսի բանկերի հանդեպ իր վստահությունը կորցրել է:

Իհարկե կեղծ ընկերություններից բացի Ռուսաստանին ու Կիպրոսին կապող շատ հանգույցներ կան: Ռուս զբոսաշրջիկները շարունակում են գումար ծախսել Կիպրոսի հանգստյան գոտիներում: Ռուս մեծահարուստներն էլ շարունակում են շքեղ առանձնատներ ու գրասենյակներ գնել ափամերձ քաղաքներում, Լիմասոլը նրանց նախընտրած քաղաքն է:

Այս ֆոնին անսպասելի հայտարարություն է անում ֆինանսների նախարար հարիս Գեորգիադեսը: Մեկնաբանելով ռուսաստանի դեսպանի խոսքերը նա ասել է, որ որևէ դեսպան չի կարող քննադատել Կիպրոսին և որ կղզին պատկանում է Եվրոպային: < Մենք հետևում ենք միջազգային ստանդարտներին: Մենք գնահատում ենք տնտեսական, կոմերցիոն, քաղաքական կապերը ռուսաստանի հետ, բայց մենք հստակ նշանակետ ունենք` Եվրոպան>:

Նախարարը կարծես`իրավացի է: Վերջին հինգ տարիների ընթացքում պետական եւ մասնավոր սեկտորին պատկանող բոլոր իրավասու մարմինները փորձում են խթանել Կիպրոսի տնտեսության աճին, այն համարվում է միջազգային կազմակերպությունների համար հիանալի վայր, արևմտյան շատ ընկերություններ իրենց տարածաշրջանային գլխամասերն այստեղ են աբցում: Նույնը վերաբերում է նաև ռուսական ընկերություններին: Այո, շատ ռուսաստանյան ընկերություններ լքել են Կիպրոսը, բայց որոշ մարդիկ ոչ միայն որոշել են մնալ, այլև ամրապնդել իրենց տեղական ներկայությունը ինչպես նյութական ակտիվների, այնպես էլ մարդկային ռեսուրսների առումով:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment