Կեղծված արտոնագրերով արաբ բժիշկներ ու դեղագործներ

Կեղծված արտոնագրերով արաբ բժիշկներ ու դեղագործներ

Հոդվածի առանցքում

  • Իսրայելական ոստիկանությունը ձերբակալել է արաբ բժիշկների, պրակտիկանտների և դեղագործների։

Ուշադրությանն արժանի

Հետաքննությունը սկսվել է, երբ Առողջապահության նախարարությունը Իսրայելի ոստիկանությանը խնդրել է հետաքննել նախարարություն ներկայացված անանուն բողոքը:

Հետաքննությունը կատարել է Իսրայելի Հյուսիսային շրջանի ոստիկանական բաժանմունքը, որը երկար ժամանակ գաղտնի հսկողություն է իրականացրել: Առավոտյան ստուգումներ են անցկացվել կասկածյալների տներում հարավային Կալիայից մինչև հյուսիսային Մաջալ Շամս, ձերբակալվել է 40 կասկածյալ, այդ թվում` բժիշկներ, պրակտիկանտներ և դեղագործներ, որոնք աշխատում էին հիվանդանոցներում կամ հանրային առողջապահական այլ հաստատություններում:

Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալները բժշկություն են ուսումնասիրել արտերկրի տարբեր հաստատություններում: Երբ հավատարմագրման համար նրանք չեն համապատասխանել այդ հաստատությունների պահանջներին, դիմել են խաբեբային, որը, մի ժամանակ նույնպես չի կարողացել ավարտել բժշկական ուսումը, սակայն ի վերջո կարողացել է լրացնել բացթողումները և բժիշկ շրջանավարտի վկայական ստանալ:

Այդ ինքնակոչը նրանց ուղարկել է Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններ, որտեղ նրանք կարճ ժամանակահատվածում սովորել ու ստացել են իրենց ավարտական վկայականները`առանց պահանջվող ուսումնական շրջանն ավարտելու:

Ոստիկանությունը նշում է, որ կասկածյալները, ովքեր գիտեին, որ իրենց փաստաթղթերը կեղծ են, դրանք ներկայացրել են Առողջապահության նախարարություն` բժշկական արտոնագրեր ձեռք բերելու համար: Նրանցից մի քանիսը նույնիսկ անցել է հավաստագրման քննությունները և պետական հիվանդանոցներում կամ այլ հաստատություններում աշխատել որպես բժիշկներ կամ պրակտիկանտներ: Այսօրվա կասկածյալներից մեկը, Արարայի 30-ամյա բժիշկը, ձերբակալվել է Իսրայելի ճանաչված հիվանդանոցում հերթապահության ժամանակ:

Մեկ այլ դեպք` ընդհանուր բժիշկ ներկայացող Թուրայի բնակչի ձերբակալման ժամանակ: Կասկածյալի հորը բռնել են դեպքի վայրից երկու զենքով փախչելիս: Մյուս դեպքում կասկածյալը անհատ ձեռներեց ատամնաբույժ էր, որը նախկինում բանտարկված է եղել «անվտանգության ոլորտում կատարած հանցագործությունների» համար:

Գործողության ընթացքում արաբական թռուցիկներ են բռնագրավվել, որոնցում ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել ուսանողներին, որոնք դժվարություններ ունեն իրենց ուսումն ավարտին հասցնելու հարցում, որ հնարավորություն կա տեղափոխվել Հայաստանի և Վրաստանի համալսարաններ` առանց տարիներ կորցնելու եվրոպական և այլ համալսարաններում: Այն ներառում է բնական բժշկություն, ֆիզիոթերապիա, լսողական և խոսքի թերապիա, ընդհանուր բժշկություն ու ստոմատոլոգիա», – ասվում է թռուցիկում:

Շատ կասկածյալների այսօր կուղարկեն Նազարեթի Մագիստրատի դատարան, որտեղ լսելու են նրանց ձերբակալման ժամկետը երկարացնելու վերաբերյալ  ոստիկանության խնդրագրին:

«Իսրայելական ոստիկանությունը կշարունակի իր ուշադրությունը կենտրոնացնել այն հանցագործությունների վրա, որոնք վնասում են քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը և միջոցներ կձեռնարկվեն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», – եզրափակել է ոստիկանությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment