Կեղծիքի և խաբեության ցանց. Թրամփ-Ռուսաստան գործը բարդանում է Մայքլ Քոհենի կողմից իր մեղքի ընդունմամբ  

Կեղծիքի և խաբեության ցանց. Թրամփ-Ռուսաստան գործը բարդանում է Մայքլ Քոհենի կողմից իր մեղքի ընդունմամբ  

Մայքլ Քոյենը, Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանը, ստել է երկու Հանրապետական ​​կոնգրեսական հանձնաժողովներին, և Դոնալդ Թրամփը խնդիր չի տեսնում:

Քոհենն իրեն մեղավոր է ճանաչել Կոնգրեսին կեղծ տեղեկություն տրամադրելու հարցում՝ կապված Մոսկվայում հայտնի Թրամփ աշտարակի կառուցման հարցում Թրամփի ներգրավվածության հետ: Նա Կոնգրեսին անցած տարի ասել է, որ այս ուղղությամբ աշխատանքները ավարտվել են 2016 թ. սկզբին: Իրականում, ըստ դատական ​​փաստաթղթերի, դրանք շարունակվել են մինչև Հանրապետական ​​համաժողովը:

Քոհենը նախապես ասում էր, որ գործարքը ձախողվել է, երբ 2016 թվականի հունվարին նա նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին այս նախագծի մասին և որևէ պատասխան չի ստացել: Քոհենը ոչ միայն պատասխան է ստացել, այլև 20 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Պեսկովի օգնականի հետ: Շփումները շարունակվեցին, և մայիսին Քոհենին նույնիսկ հրավիրեցին «Ռուսական Դավոս», ուր չի բացառվել հանդիպում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կամ Պուտինի հետ:

Այսպիսով՝ գործարքը իրականում չի ձախողվել մինչև 2016 թվականի հունիսի 14-ը, երբ The Washington Post-ը հրապարակեց մի հոդված՝ ռուսների կողմից Դեմոկրատների ազգային կոմիտեի դեմ կիբերհարձակում իրականացնելու մասին:

ԱՄՆ Կոնգրեսին տրամադրած կեղծ տեղեկատվությունը Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ

Նախագահ Թրամփի արձագանքն այս ամենի հանդեպ սովորաբար հարձակվողական է, և դա շատ վատ նշան է նրա համար: Մենք ունենք ավելի քան բավարար տվյալներ` եզրակացնելու, որ նրա քննադատությունը Ռոբերտ Մյուլլերի գլխավորած հետաքննության հասցեին Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ կապված է հենց այս հետաքննության արդյունավետության հետ: Որքան լավ է Մյուլլերը կատարում իր աշխատանքը, այդքան ավելի մեծ է նախագահի քննադատությունը, որ դա ընդամենը փողի կորուստ է և « Ջոզեֆ Մաքքարթի ոճով ապօրինի վհուկների որս»:

Ի՞նչ կարող ենք եզրակացնել: Նախ, եթե այս պահին չկան լուրջ ապացույցներ, որ Թրամփի քարոզչական թիմը համագործակցել է Ռուսաստանի հետ Թրամփի հաղթանակն ընտրություններում ապահովելու համար, ապա կան հստակ նախանշաններ, որ Ռուսաստանն ու Թրամփի թիմը գործակցել են Կոնգրեսին կեղծ տեղեկություններ տրամադրելու հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment