Կալկաթայի դպրոցը անվճար դասավանդում է հայ երեխաների համար – լուսանկարներ

Կալկաթայի դպրոցը անվճար դասավանդում է հայ երեխաների համար – լուսանկարներ

Հոդվածի առանցքում

  • «Դա Հայաստանն է, բայց Հայաստանից դուրս». Դպրոցն ընդունում է հայ երեխաներին ամբողջ աշխարհից եւ առաջարկում անվճար կրթություն եւ կացություն։

Ուշադրությանն արժանի

Որեւէ մեկի, ով չի տեսել, թե ինչ է այս դարպասների հետևում, չի կարող կռահել, որ սա դպրոցի բակ է: Դեղին շենքերը տեղակայված են երկու կողմերում, իսկ ծառերը ապահովում են համապատասխան շողք: Մի մեծ կանաչ տաղավարի տակ սեղան է, որը նախատեսված է ձեռքի ուժի մրցում անցկացնելու համար: Բոլոր աշակերտներն այնտեղ կրում են կարմիր, կապույտ, կանաչ կամ դեղին գույներով համազգեստ, որոնք դպրոցի 4 բաժինների գույներն են:

«Այս բաժինների միջեւ մշտապես կատաղի մրցակցություն կա: Լեւոնը միշտ առաջինն է ֆուտբոլում, բայց ես չգիտեմ, թե ինչպես կխաղանք այսօր », – ասում է դպրոցի սան Վլադիմիր Գրիգորյանը:

Մյուս բաժինները եւս բաղկացած են հայ սաներից՝ Հայկ, Տրդաթ եւ Տիգրան: Բոլորի անուններն այս փոքր կովկասյան ժողովրդի պատմական հզոր գործիչների անուններ են:

Հայկական քոլեջի եւ բարեգործական ակադեմիայում ամեն ինչ հայկական է, բացի նրանից, որ այն գտնվում է Հնդկաստանի արեւելյան մայրաքաղաք Կալկաթայում:

«Սա դպրոց է: Սա Հայաստանն է, բայց Հայաստանից դուրս », – ասում է ակադեմիայի եւս մեկ ուսանող Ռազմիկ Հակոբյանը: Նա նայում է սեղանին, որտեղ շարքով դրված են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Նա դպրոց է եկել 2005 թվականին Բաղդադի հայ համայնքից: Երբեք չի ունեցել ծրագիր Հնդկաստան գալու, բայց Իրաքում իրավիճակի վատթարացումից հետո նրա ընտանիքն ավելի լավ տարբերակ չէր տեսնում: «Իրավիճակը շատ վատ էր, երբ ռումբեր էին պայթում եւ ամենուր պատերազմ էր: Իմ ծնողները իմացան դպրոցի մասին եւ որոշեցին ինձ ուղարկել », – ասում է նա:

Միայն հեռավոր երկրներից մենակ ժամանած երեխաները կարող են ընդունվել Հայկական այս ակադեմիա: Այն ընդունում է հայ երեխաներին ամբողջ աշխարհից եւ առաջարկում անվճար կրթություն եւ կացություն: Շատ ուսանողներ գալիս են Հայաստանից, բայց կան նաեւ երեխաներ Իրանից եւ Իրաքից, երեք քույրեր Ռուսաստանից եւ այս տարվա օգոստոսին մի աղջիկ՝ Մյանմարից:

«Նա ընդամենը յոթ տարեկան է եւ դեռ չի խոսում հայերեն, նրա ընտանիքը միայն բիրմայերեն է խոսում: Բայց նա սովորում է լեզուն», – ասում է քոլեջի երկու քահանաներից մեկը՝ Մովսես Սարգսյանը, ով աշխատում է այստեղ: Նա նստած է իր գրասենյակում: Գրասեղանին դրված են թղթեր եւ սեւ քնջութով քաղցրավենիք Յանգոնից, ուր նա գնում է ամիսը երկու անգամ ՝ հոգեւոր ծառայություն մատուցելու փոքրիկ մյանմարահայ համայնքին: «Այժմ նրանք ընդամենը 20 հոգի են, բայց կա եկեղեցի: Եվ մենք պետք է պահպանենք այն », – ասում է նա:

Հայկական սփյուռքը Ասիայում

Մյանմարը աչքի չի ընկնում հայ մեծ բնակչությամբ: 11 միլիոն հայերից արտասահմանում ապրում են մոտ յոթ միլիոնը, ինչը նշանակում է, որ հայկական սփյուռքը աշխարհում ամենամեծերից մեկն է: Ասիայում պատմության ընթացքում մի շարք հայկական համայնքներ են ձեւավորվել առեւտրային ցանցերի արդյունքում: Ոմանք այսօր հեռացել են, օրինակ` Քաբուլից եւ Դաքայից: Բայց ժամանակին Հնդկաստանի Բրիտանական կայսրության մայրաքաղաք Կալկաթայում էր ձեւավորվել տարածաշրջանի ամենահաջող եւ մեծ հայ համայնքը, որի թիվը հասնում էր մի քանի հազարի: Առաջին հայերը Հնդկաստան էին ժամանել 1600-ական թվականներին Մոգուլի կայսր Էկբարի հրավերով «գալ եւ հաստատվել իր տիրապետության տակ»: 1645 թին հասել էին Բենգալ, նախքան եվրոպացի գաղութարարների մուտքն այստեղ:

Նրանց հետքերը դեռեւս երեւում են ամբողջ քաղաքում. հսկա շինություններ եւ հյուրանոցներ (հայերը Կալկաթայի առաջին հյուրանոցներ հիմնողներից էին), մի քանի լավ պահպանված եկեղեցիներ (որտեղ ուսանողներն այցելում են յուրաքանչյուր կիրակի) եւ մի նավահանգիստ, որը դեռ հայտնի է որպես «Հայկական գաթ»: Սակայն նրանց թիվը պակասել է: Կալկաթայի հայ բնակչությունն այսօրվա դրությամբ 200-ից պակաս է, եւ դա ներառում է աշակերտներին: Նրանցից միայն չորսն են հայեր Հնդկաստանից:

«Ես երբեք չգիտեի, որ ես հայ եմ, մինչեւ որ հայրս ինձ ասաց դրա մասին ու ես եկա այս դպրոց: Ես հիշում եմ, որ մարդիկ ինձ ասում էին դրա մասին, երբ ես երեխա էի, բայց երբեք չգիտեի, թե ինչ է նշանակում դա », – ասում է Զավեն Գասպերը, որի հայրը հայ է եւ մայրը` հնդիկ:

Փոքրիկ երկամյա մի տղա շարունակում է գրկել եւ խաղալ նրա ոտքերի հետ: Դա Վարդան է, նախկին ուսանողի որդին: Վերջինս փորձում է իր ընտանիքը կառուցել Կալկաթայում: Սակայն շատ աշակերտներ չեն մնում եւ իրենց ընտանիքներին բերում այստեղ: Շատերը նախընտրում են տուն վերադառնալ:

«Ես կվերադառնամ Հայաստան: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ եմ անում այստեղ, այսքան հեռու մեր երկրից: Բայց հետո ասում եմ ինքս ինձ, որ լավագույնը կրթություն ստանալն է », ասում է Ռիմա Սարգսյանը, ով ավարտելուց հետո ստանում է կրթաթոշակ Կալկաթայի լավագույն կրթական հաստատություններից մեկում ուսումը շարունակելու համար:

Խաչիկ Փոլ Չաթերի լեգենդը

Հիմնական շենքի դուռը բացվում է, որտեղ պատերը լի են դպրոցական կյանքի եւ պատմության մասին լուսանկարներով: Կան ռեգբիի մարզիկների լուսանկարներ. քոլեջը հայտնի էր իր թիմով, որը Հնդկաստանի ազգային հավաքականի համար մի քանի մարզիկ է տվել: Այստեղ է Կալկաթայում ծնված,  ծագումով` հայ , գործարար Քաչիկ Փոլ Չաթերի մեծ դիմանկարը: Նրա միջոցներով է, որ դպրոցը կարող է անվճար կրթություն առաջարկել:

«Չաթերը լեգենդար մարդ էր: Նա կորցրեց իր ծնողներին, երբ երեխա էր, այնուհետեւ գնացել Հոնկոնգ, որտեղ դարձավ միլիոնատեր: Հոնկոնգում բոլոր նավահանգիստները կառուցվել են նրա կողմից: Եվ նա դպրոցին մեծ գումարներ նվիրաբերեց ուսանողների համար», – ասում է Հայկական քոլեջի եւ բարերարության ակադեմիայի համանախագահ Արմեն Մակարյանը:

Մակարյանը ծնվել է Իրանում, որտեղ դեռեւս մեծ հայ համայնք կա: Ի դեպ, Հնդկաստանի հետ Հայաստանի կապը նույնպես առնչվում է Իրանի հետ. այնտեղից են եկել առաջին հայերը:

«Հնդկաստանի գրեթե բոլոր հայերի ծագումը Իրանից է: Դպրոցը պահպանում է այդ կապը այսօր՝ իրանահայերին այստեղ բերելու համար », – ասում է նա:

Ինչպես Վարդանի հայրը, Մակարյանը ևս մտադիր է մնալ Հնդկաստանում: Շատ տարիներ անց այն դարձել է տուն նրա համար: Հակոբյանը, ով ընդունվել է նույն հաստատությունը, ինչպես Ռիման, դեռեւս չունի վերջնական որոշում:

«Ես կարոտում եմ Իրաքը, իհարկե: Սնունդի առումով այստեղը չկա քյաբաբ կամ շաուրմա, ինչպես Բաղդադում: Ես կարոտում եմ իմ եղբայրների եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելը», – ասում է նա:

Հակոբյանը ամեն տարի գնում է Իրաք՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, քանի որ Հնդկաստանը փոխել է ընթացակարգերը: Այնտեղ նա տարածում է ակադեմիայի խոսքը ` ներկայացնելով իրաքցի հայ ուսանողներին նոր դպրոցը:

«Մեկ աղջիկ եկավ այս ամռանը, իսկ երկուսը սպասում են Էրբիլում: Նախկինում մարդիկ այնքան էլ չէին լսում, երբ խոսում էի դպրոցի մասին, բայց հիմա տեսնում են, որ հաջողակ եմ, դա հետաքրքրում է նրանց»:

Մովսեսը ցանկանում է տեսնել քոլեջի հետագա աճը եւ ավելի շատ ուսանողների ընդունումը: Նա վերջերս վերադարձել է Դամասկոսից, որտեղ խոսել է սիրիահայ համայնքի հետ ակադեմիայի մասին:

«Բայց դա կարող է տեւել որոշ ժամանակ: Նրանք ինձ ասացին, որ երանի մի քանի տարի առաջ գայիր, երբ իրավիճակը իսկապես վատ էր, եւ չգիտեին, ուր գնալ », – ասում է նա:

Ծառի ստվերում անցկացվող մրցումները ավարտված են, ինչպես նաև արարողությունը: Որոշ ուսանողներ խաղում են այստեղ, այդ թվումմի փոքրիկ աղջիկ, ով Իրանից եկել է Հակոբյանի հետ, ինչպես նաև Մյանմարից 7-ամյա Տիրուհի Մինասյանը: Նա ձգում է իր ձեռքը, բայց դեռ չի հասնում սեղանին, ինչոր մեկը պետք է օգնի նրան:

«Նա այժմ լավ է զգում դպրոցում եւ նոր ընկերներ է ձեռք բերել», – ասում է Մովսես,-«թերևս մեր միակ հայ ուսանողն է Մյանմարից, բայց վերջինը չէ, քանի որ Յանգոնում նրա փոքրիկ եղբայրն է գտնվում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment