Կաարատը ձեռք է բերում Կապանի բազմամետաղային հանքը 55 մլն դոլարով

Կաարատը ձեռք է բերում Կապանի բազմամետաղային հանքը 55 մլն դոլարով

Հոդվածի առանցքում

  • Կաարատը ցանկանում է տարածաշրջանային հանքարդյունաբերության մեծամտաբ գործարան կառուցել Կենտրոնական Ասիայում:

Ուշադրությանն արժանի

2018-ի հոկտեմբերի վերջին «Կաարատ Գոլդ» հոլդինգը ռուսական հանքարդյունաբերության ոլորտի գիգանտ «Պոլիմետալ»-ի հետ առևտրային հատուկ պայմանագրի է կնքել՝ Կապանի հանքարդյունաբերական ընկերությունը ձեռք բերելու համար:

Հիմնական արժեքը բազմամետաղային հանքն է Հայաստանում: Կաարատի հետևում լուրջ փողատերեր են կանգնած, և ընկերությունը կարողացավ միավորել պարտքի ֆինանսավորման մեխանիզմը, որը զուգորդվում էր կանխիկ դրամական միջոցներով և փոխարկելի արժեթղթերով, ինչն էլ բավարար էր գործարքը ֆինանսավորելու համար:

Արդյունքում՝ Կապանը կարևոր քայլ է Կաարատի համար՝ հասնելու իր նպատակին և կառուցելու ոսկու ավելի մեծամասշտաբ գործարան, ի սկզբանե կենտրոնանալով Կենտրոնական Ասիայի և նախկին ԽՍՀՄ տարածքի վրա:

Այս գործարքով Կաարատի կողմից ակնկալվող ոսկու արդյունահանումը տարեկան կհասնի 65 հազար ունցիայի:

Զարգացող շուկայում առաջատար ոսկու ընկերություն հիմնելու ծրագիր

«Սպասվում էր, որ այս գործարքը գերազանց լրացում կլինի Կաարատի պոտֆոլիոյում և կխթանի մեր ստարտեգիական նպատակը՝ կառուցել զագացող շուկայի առաջատար ոսկու ընկերությունը»,- ասել է գլխավոր գործադիր տնօրեն Արտյոմ Վոլինեցը:

Կապանի հանքում արդյունահանումը սկսվեց 2003-ին և ընթացիկ ռեզերվային կյանքը կարող է ձգվել մինչև 2023: Այդուհանդերձ, ներկա կանխատեսվող ռեսուրսների փոխակերպումը և նոր հետազոտության հաջողությունը կարող է երկարացնել հանքի կյանքը:

Կաարատի ներքին մոդելավորումը ենթադրում է, որ արդյունահանումը կարող է շարունակվել մինչև 2029 թվական: 2017-ի վերջին հանքն արտադրել էր 50 հազար ունցիա ոսկի՝ աշխատելով  20 միլիոն դոլար և ստանալով 2 միլիոն շահույթ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment