Ծեծկռտուքի պատճառով Գլենդելում ավագ դպրոց է փակվել

Ծեծկռտուքի պատճառով Գլենդելում ավագ դպրոց է փակվել

 Գլենդելի ավագ դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դժվարին խնդրի առաջ են կանգնել՝ երեխաների ծեծկռտուքից հետո։

Մեր օրերում շատ ծնողներ իրենց երեխաներին դպրոց ուղարկելիս՝ մտավախություններ են ունենում։

«Ես չեմ կարող բացատրել, թե ինչ պատահեց, ինչից սկսվեց կռիվը»,- ասում է դպրոցի սաներից մեկը։

 Դպրոցի բակում տասնյակ երեխաներ միմյանց են բախվել, քաշքշել իրար։ Բարեբախտաբար, այդ ընթացքում ոչ մի զենք չի օգտագործվել, լուրջ վնասվածք ստացողներ չեն եղել։

Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցի սաների միջև սկսված քաշքշուկն ու ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկաների ժամանումից հետո միայն։ Դպրոցը փակվել է, ոստիկանները հարցաքննել են բոլորին՝ առանց բացառության։

Մինչ ոստիկանները կսկսեին հարցաքննությունը, դպրոցի մոտ են հավաքվել երեխաների անտեղյակ ու վախեցած ծնողները՝ անհամբեր սպասելով պաշտոնական բացատրության։

Ծնողների մի մասը պնդում է, որ ծեծկռտուքի հիմքում ռասիստական խնդիրներն են։

Դպրոցի հսկիչը վստահեցրել է, որ կարվի առավելագույնը ճշմարտություն պարզելու համար։ Իսկ թե արդյոք դպրոցում ռասիստական խնդիրներ երբևէ եղել են, ինչպես ծնողներն են պնդում, նա պատասխանել է ․

«Մենք ապրում ենք Ամերիկայում, այստեղ ամեն ինչ էլ կարող է լինել»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment