Խորհրդային հայտնի ​​բանաստեղծի մասունքները հայտնվել են Ադրբեջանի իշխանական պայքարի կենտրոնում

Խորհրդային հայտնի ​​բանաստեղծի մասունքները հայտնվել են Ադրբեջանի իշխանական պայքարի կենտրոնում

Հոդվածի առանցքում

  • Բանաստեղծը մահապատժի է ենթարկվել 1938 թ-ին, որից հետո հայտնի չէր, թե որտեղ է գտնվում նրա մարմինը, մինչև որ ռուս-ադրբեջանցի օլիգարխը չպնդեց, որ հայտնաբերել է նրա մասունքները:

Ուշադրությանն արժանի

Ստալինյան ժամանակաշրջանի ադրբեջանցի բանաստեղծի մասունքների հայտնաբերման լուրը հայտնվել է իշխանության, հայտնի ռուս-ադրբեջանցի օլիգարխի և մութ մի լրագրողի պայքարի կիզակետում: Ցնցումները վերջիվերջո ստիպեցին նախագահ Իլհամ Ալիևին անձամբ վերահսկել հետաքննությունը:

Mikayil MushfigԲանաստեղծ Միքայել Մուշֆիգը գնդակահարվել է 1938 թվականին, երբ նա եղել է ընդամենը 29 տարեկան քաղաքական ճնշումների ալիքի արդյունքում Խորհրդային Միության տարիներին: Այսօր իր ռոմանտիկ բանաստեղծություններն Ադրբեջանում ամենատարածվածներից են և ուսումնասիրվում են երկրի դպրոցներում, սակայն նրա մահվան ճշգրիտ հանգամանքները մնում են չպարզաբանված:

Նրա մասունքները հայտնաբերվել են պեղումների արդյունքում, որոնք հովանավորում էր ռուսական օլիգարխ Ֆարհադ Ահմեդովը, ով մեծացել է Ադրբեջանում: Ահմեդովը փորձում էր գտնել իր հոր մասունքները, ով նռան մշակման գործարանի նախկին ղեկավարն էր և ում մահապատժի էին ենթարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 1970 թ. (Իլհամ Ալիևի հայրը `Հեյդար Ալիևը, ի դեպ, այդ ժամանակ եղել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարը):

Ահմեդովն ասել է, որ նա գտել է նաև մի քանի այլ ադրբեջանցի պաշտոնյաների և մտավորականների մասունքներ, այդ թվում Խորհրդային Ադրբեջանի մեկ այլ ղեկավար Միրջաֆար Բագիրովի մասունքները, ով վերապրելով 1930-ականները՝ մահապատժի է ենթարկվել 1956 թվականին: Մյուս մասունքները պատկանել են Մուշֆիգին:

«Ղարադաղի շրջանի Պուտա գյուղում պեղումների ընթացքում, որտեղ հանգչում են ստալինյան տարիներին բռնադատվածներից շատերի աճյունները, ես հայտնաբերեցի ադրբեջանական մեծ բանաստեղծ Միքայել Մուշֆիգի մասունքները», – ասել է Ահմեդովը `haqqin.az լրատվական կայքին: Պարզ չէ, թե ինչպես է Ահմեդովը եզրակացնում, որ մասունքները Մուշֆիգինն են: Իր օգնականի միջոցով նա մերժեց «EurasiaNet» – ին հարցազրույց տալու խնդրանքը:

Haqqin կայքը, որը հայտնի է Ադրբեջանում որպես անվտանգության ծառայությունների իշխանության հակառակորդների վրա հարձակվելու համար միջոց, սկսեց իր ինքնուրույն հետաքննությունը: «Մենք չկարողացանք անտարբեր մնալ սենսացիոն այս նորության հանդեպ, և ստեղծելով արշավախումբ` սկսեցինք հետաքննությունը ` տեղեկացնելով համապատասխան պետական կառույցներին `Մշակույթի նախարարությանը, Գրողների միությանը և Գիտությունների ակադեմիային», – գրել է կայքի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը:

Գրողների միության նախագահ, հայտնի դետեկտիվ ոճի վեպերի գրող Չինգիզ Աբդուլլաևը արագ միացավ քարոզարշավին: «Մուշֆիգը ցույց տվեց ողջ Ադրբեջանին, թե ինչպես է կարելի և պետք ապրել», – ասել է նա Haqqin-ին.

Բայց մշակույթի նախարարությունը հակազդեց: Հոկտեմբերի 22-ին նախարարության խոսնակ Ինթիգամ Հումբատովը պնդեց, որ ոչ ոք, այդ թվում Ահմեդովը, նախարարությանը չեն տեղեկացրել Մուշֆիգի մասունքների մասին: Մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը լուրը կոչեց «սենսացիոնիստ»:« Չպետք է անդրադառնալ չհաստատված տեղեկատվությանը: Մուշֆիգի անունը սուրբ է Ադրբեջանի համար, ինքն այն անձն է, ով ադրբեջանական գրականության մեջ մեծ հետք է թողել, և Ադրբեջանը հարգում է նրան», – ասաց Գարաևը հաջորդ օրը լրագրողներին:

«Նա երբեք չի մոռացվել և երբեք չի մոռացվի պետության կամ հասարակության կողմից »:

Ահմեդովը ռուսական թերթում պատասխանել է Գարաևին հրապարակային նամակի միջոցով՝ ասելով, որ ինքը Գարաևին «մի քանի տարի առաջ ասել է, որ գտել է Մուշֆիգի մասունքները և նշել, որ սենսացիոնացման մեղադրանքներն անհիմն են.« Ոչ մի վնասակար մտադրություն չկա, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բանաստեղծի մասունքները ոչ թե հակամարտության և բանավեճի պատճառ դառնան, այլ օրինակ լինի նախարարության, ստեղծագործական միությունների և հանրության միջև արդյունավետ համագործակցության միջոց»: Նա նաև փորձեց տեղափոխել մեղքը ակնհայտ PR քարոզարշավի վրա՝ առանց անմիջականորեն Ֆատուլլաևի անունը տալու: «Ես չեմ սկսել քարոզարշավը մամուլում, ոչ էլ փորձեցի այս հարցի վերաբերյալ համաժողովրդական կարծիք ձևավորել», – գրել է նա:

Ֆաթուլլաևը ևս հրաժարվեց մեկնաբանել Eurasianet-ին:

Ստալինյան ժամանակաշրջանի ռեպրեսիաների խնդիրները կարող են զգայուն լինել նախկին Խորհրդային Միության տարածքում, որտեղ Կրեմլի կողմից սպանությունների հիշատակումները կարելի է տեսնել որպես հակառուսական տրամադրությունների արտահայտություն: Ադրբեջանը դեռևս նախկին Խորհրդային Միության մի քանի պետություններից է, որոնք 1930-ականների ճնշումների հուշարձան չունեն:

Սակայն Ռուսաստանը աջակցություն է հայտնել ներկայիս քննությանը: Փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը «մեծ հարգանք է արտահայտել այս հետաքննչական ջանքերին» և ասել, որ արդյունքները պետք է հաստատվեն պրոֆեսիոնալ քննիչների կողմից:

Ահմեդովի նամակի հրապարակումից երկու օր անց Ալիևի խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, որ նախագահը վերահսկում է քննությունը:

Mikayil Mushfig monument

Շուտով գումարվեց աշխատանքային խումբ, որը կազմված էր մշակույթի նախարար Գարաևից, Գրողների միության նախագահ Աբդուլլաևից, Հասանովից և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք հայտարարել էին, որ մտադիր են իրականացնել մասունքների ԴՆԹ թեստ:

«Խնդիրը կքննարկվի և հանրությանը կտեղեկացվի շուտով արդյունքների մասին», – ասել է Հասանովը` հավելելով, որ «Ալիևը միշտ ուշադիր է Ադրբեջանի մշակույթի, նրա ներկայացուցիչների, հատկապես ճնշումների զոհ դարձած մտավորականության ներկայացուցիչների հիշատակի հանդեպ»

Սա երկրորդ անգամն է, որ Ալիևը առնչվում է Մուշֆիգի հիշատակի հետ: 2017 թ. Բաքվի զբոսայգուց հանվել է բանաստեղծի հուշարձանը ճանապարհային շինարարության պատճառով, որը դարձավ հասարակական բողոքի բարձրաձայնման պատճառ: Ալիևը հանձնարարել էր հետաքննություն իրականացնել և վերականգնել հուշարձանը:

Ադրբեջանի անկախ մտավորականությունը հոռետեսորեն արձագանքեց այս դրվագին՝ ենթադրելով, որ Ալիևի կառավարությունն ավելի շատ եզրեր ունի Խորհրդային Միության, քան Մուշֆիգի նման բանաստեղծի հետ:

«Մուշֆիգին հիշելը իրականում հնարավոր է միայն, եթե դուք դեմ եք այսօրվա ճնշումներին: Հակառակ դեպքում դա արհեստական է և կեղծ», – գրել է պատմաբան Ալթայ Գոյուշովը Facebook- ում:

«Երկրում այնքան շատ մուշֆիգներ կան», – ասել է բանաստեղծ և գրող Նարմին Քամալը Eurasianet- ին: «Եթե նրանք իսկապես հարգում են Միքայել Մուշֆիգին, ապա ճիշտ կլիներ, որ նրանք փոխեն իրենց վերաբերմունքը բռնաճնշումների հանդեպ և ապրեն ժամանակակից ձևով, ինչպես ապրել է Մուշֆիգը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment