Լուսանկարելով Հայաստանը` հեռանկարով
Հոդվածի առանցքում
- Լուսանկարիչը Հայաստանը ներկայացնում է արդեն բավական ժամանակ այնտեղ հաստատվածի աչքով` բացահայտելով ամենօրյա կյանքը: Այս լուսանկարներն արված են 2001-2008-ին: Այս լուսանկարները դուրս են լրատվական ձևաչափից: Դրանք ավելի գեղարվեստական են:
Ուշադրությանն արժանի
Անցած շաբաթ Eurasianet-ը ներկայացրեց լուսանկարիչ Վինսլով Մարտինի աշխատանքը: 1998-ին Մասաչուսեթսում հայ հոգևորականի հետ պատահական հանդիպումը Մարտինին տվել էր Ատլանտիկի երկու ափերում հայկական եկեղեցիների ներսում լինելու բացառիկ հնարավորություն: Դա լուսանկարչի համար վերածվել էր կրքի` ամբողջ կյանքի համար:
Սա նրա լուսանկարների 2-րդ մասն է, և այստեղ լուսանկարիչը Հայաստանը ներկայացնում է արդեն բավական ժամանակ այնտեղ հաստատվածի աչքով` բացահայտելով ամենօրյա կյանքը: Այս լուսանկարներն արված են 2001-2008-ին: Այս լուսանկարները դուրս են լրատվական ձևաչափից: Դրանք ավելի գեղարվեստական են:
Մարտինը պարբերաբար վերադառնում է Հայաստան` շարունակելով լուսանկարել:















