ԼՂ հակամարտության հարցում ի՞նչ է սպասվում 2019-ին

ԼՂ հակամարտության հարցում ի՞նչ է սպասվում 2019-ին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանում թավշյա հեղափոխությունը առիթ դարձավ, որ Կովկասում զարգացումներին հետևողները հետաքրքրվեն` արդյոք դա թարմ օդ կհաղորդի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ 2016թ-ի ապրիլին 4-օրյա պատերազմը ավելի խորացրեց հակամարտության անվտագային դիլեման և հասարակություններն ավելի հեռացրեց իրարից: Զարմանալի չէ, որ հատկապես արտասահմանցի դիտորդներն ակնկալում են հանդիպումների նոր շրջափուլ: Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների շրջանում արձագանքները սկեպտիկ են:

Ուշադրությանն արժանի

 

 

ԼՂ հակամարտության ենթատեքստում 2019-ը սկսվեց դրական նոտայով: Հունվարի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպեցին Փարիզում: Վերջին 9 ամսում 4-րդ անգամ: Արդյունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի բավական օպտիմիստական մամուլի հաղորդագրությունն էր, որում նշված էր` երկու կողմերը համաձայնել են հստակ քայլեր ձեռնարկել հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ:

Օրեր անց` հունվարի 22-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Սա նրանց ոչ պաշտոնական 3-րդ հանդիպումն էր Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, որն իշխանության բերեց նոր պոպուլյար առաջնորդի: 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին երկու առաջնորդները համաձայնել էին նվազեցնել սահմանային լարվածությունը և ստեղծել ուղիղ կապ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը առիթ դարձավ, որ Կովկասում զարգացումներին հետևողները հետաքրքրվեն` արդյոք դա թարմ օդ կհաղորդի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ 2016թ-ի ապրիլին 4-օրյա պատերազմը ավելի խորացրեց հակամարտության անվտագային դիլեման և հասարակություններն ավելի հեռացրեց իրարից: Զարմանալի չէ, որ հատկապես արտասահմանցի դիտորդներն ակնկալում են հանդիպումների նոր շրջափուլ: Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների շրջանում արձագանքները սկեպտիկ են:

Այս պահի համար ամենաճիշտը ոչ շատ մեծ, ոչ էլ շատ փոքր ակնկալիք ունենալն է: Բավական պատճառներ կան, որ ընթացիկ գործընթացը սկեպտիկ դիտվի: Ապրիլյան պատերազմից հետո, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որոնք առաջարկում են հակամարտության կարգավորման հիմնական պարամետրերը, դե ֆակտո այլևս սեղանին չեն: Անցած տասը տարին ցույց տվեցին մադրիդյան սկզբունքների գլխավոր խնդիրը` թեև դրանք հստակ նշում են նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս եղած շրջանների ճակատագիրը, դրանք առաջարկում են բավական լղոզված ճանապարհային քարտեզ ԼՂ ստատուսի որոշման, այսինքն` Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի համար: Արդյունքը պատերազմի մշտական սպառնալիքն է: Ադրբեջանը փորձում է հակազդել տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևին` փոխարենն առաջարկելով տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը: Ղարաբաղի ժովորդի ինքնորոշման իրավունքն իր հերթին դուրս է մղվել Ղարաբաղի մասին արևմտյան վերլուծական շջանակներում ընթացող քննարկումներից:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը կարող է հնարավորություն լինել ստեղծելու նոր միջավայր խաղաղ գործընթացի համար: Հենց միայն այն պատճառով, որ Փաշինյանն ու Ալիևը չունեն հարաբերությունների պատումթյուն և կարող են սկսել դրական նոտայով: Կողմերը դեռ շարունակում են պահպանել հակադիր դիրքորոշումներ և չեն կարողանում հասնել կոմպրոմիսի:

Իշխանության գալուց հետո Փաշինյանը նշեց հակամարտության կարգավորման հայկական կարմիր գծերը: Առաջին հերթին նա հայտարարեց, որ բանակցությունների սեղանին չի կարող խոսել ԼՂ անունից, կխոսի միայն Հայաստանի անունից, Ղարաբաղի ժողովուրդը չեն ընտրել Հայաստանի իշխանություններին և նրանք պետք է ներկայացվեն իրենց սեփական իշխանությունների կողմից, որոնց դե ֆակտո ընտրել են և որոնք էլ պետք է որոշեն ԼՂ ճակատագիրը: Երկրորդ` Փաշինյանն ընդգծեց, որ կոմպրոմիսը հնարավոր է, եթեԱդրբեջանը վերջ տա իր պատերազմական հռետորիկային և ընդունի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա ակնկարկ է, որ ԼՂ կարգավիճակի որոշման ձգձգումով կարգավորումն ընդունելի չէ հայկական կողմի համար: Հայաստանի նախորդ իշխանությունները խոսել էին նախկին ԼՂԻՄ-ի շուրջ եղած տարածքներից հայկական ուժերի դուրս բերման հնարավորոթյան մասին, բայց Ադրբեջանն իր կողմից երբեք չի ակնարկել համարժեք գործողությունների մասին:

Ադրբեջանն իր հերթին կարծես թե որոշ ակնկալիքներ ունի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությոնից: Փաշինյանը փոխարինեց ծագումով ԼՂ-ից 2 նախագահների: Սա Բաքվում թյուրըմբռնում առաջացրեց, որ ավելի լիբերալ առաջնորդը, որը նաև ուղիղ կապ չունի Ղարաբաղի հետ, կարող է մեղմել ավանդական հայկական դիրքորոշումը:

Ռիսկայինն այն է, որ առանց հստակ ծրագրի խաղաղ գործընթացը կարող է վերջանալ` կողմերին իրարից ավելի հեռացնելով: Օրինակը 2008-11-ին ստորագրված ՀՀ-Թուրքիա արձանագրություններն են: Թուրքիայի հաշվարկում գլխավոր սխալն այն էր, որ կարող է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց Ադրբեջանի զայրույթն առաջացնելու: Արդյունքում հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը մնաց թղթի վրա: Երևանի և Անկարայի հարաբերություններն այժմ ավելի ցածր մակարդակում են, քան արձանագրություններից առաջ:

ԼՂ դեպքում խաղաղ երկխոսությունից ակնկալիքների ձախողումը կարող է բերել պատերազմի: Երկու կողմերն էլ այդ իրավիճակում արդեն եղել են: 2015-16-ին Մինսկի խմբին զուգահեռ քննարկվում էր Լավորվի պլանը, որը Բաքվում մեծ սպասելիքներ էր առաջացրել, թե Ռուսաստանի միամտությունը կարող է բերել իրենց համար ցանկալի արդյունքի: Այդպես չեղավ և արդյունքում սկսվեց 2016-ի ապրիլյան պատերազմը` երկու կողմում մարդկային ծանր կորուստներով:

Բանակցությունների այս նոր փուլը հիմնականում ողջունելի զարգացում է: Այնուամենայնիվ, կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ակնկալիքների մասով չափավոր դրսևորեն խաղաղ գործընթացի նոր փուլում: Մոտակա ժամանակում բեկում չի սպասվում, բայց կողմերի միջև վստահություն ստեղծելը կարող է լինել առաջին քայլը: Հանրային դիվանագիտությունն ակտիվ էր 2000-ականներին, բայց ճնշվեց պատերազմի սպառնալիքի պատճառով: Մարդկային շփումների համար իրավիճակը պետք է բաց լինի նորից: Միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով վստահության ստեղծմանն այլընտրանք չկա: Բոլոր ջանքերը կարող են հեշտությամբ փոշիացվել, եթե ռազմական ճանապարհը բացառված չէ: Երբ մտնում ես խաղաղության գործընթացի մեջ, կարևոր է, որ կողմերը կիսեն համոզմունքը, որ կայուն խաղաղություն հնարավոր է հաստատել միայն փոխշահավետ համաձայնագրով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment