Լեռնային Ղարաբաղի չկարգավորվող հակամարտությունը և ՄԱԿ-ի միջնորդական հնարավորությունները

Լեռնային Ղարաբաղի չկարգավորվող հակամարտությունը և ՄԱԿ-ի միջնորդական հնարավորությունները

Հոդվածի առանցքում

  • 1913-ին Իոսիֆ Ստանլինը որոշեց հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ մտցնել Խորհրդային Ադրբեջանի կազմ: Այս որոշումը հանգեցրեց նրան, որ հիմա դե յուրե այդ տարածքները վերահսկում է Հայաստանը, որն ինչպես Ադրբեջանը պահանջներ ունի ԼՂ հարցում:

Ուշադրությանն արժանի

Այս պետությունների հակասությունները 1991-ին հանգեցրեցին պատերազմի: Թեև 1994-ին ստորագրեց հրադադարի պայմանագիր, կոնֆլիկտը շարունակվում է: 2016-ին վիճելի տարածքում սկսվեցին մահացու բախումներ: Երկարաժամկետ փակուղայի իրավիճակից խուսափելու նպատակով երկու երկրներում էլ պոպուլյար է կարծիքը, որ պետք է որոշիչ և բռնի հարված հասցնել` հավերժական թշնամու դեմ լայնամասշտաբ պատերազմով: Միջազգային ջանքերը ձախողվում են` չեն բերում խաղաղություն, երկու երկրների լոբբիներն Օբամայի ադմինիստրացիայի հետ աշխատում էին բանակցություններին վերջ տալու ուղղությամբ: Եվ սա կանխատեսելի էր դարձնում հակամարտությունը ռազմական ճանպարհով կարգավորելու փորձը: Բայց նույնիսկ բանակցությունների ձախողման պարագայում այնպես չէ, թե Հայաստանն ու Ադրբեջանը տարբերակներ չունեն: Այս երկու երկրները պետք է հայացք ուղղեն ՄԱԿի Քաղաքական հարաբերությունների բաժնին, որն իր փորձով և դիվանագիտական ստատուսով ունի պոտենցիալ ԼՂ շուրջ բանակցություններն ու կոնֆլիկտը ավարտին հասցնելու համար:

Արտաքին հետաքրքրությունները զգալիորեն վնասել են դիվանագիտական նախկին ջանքերին: 1992-ին ԵԱՀԿի ստեղծած Մինսկի խումբը կազմակերպեց հանդիպումների և բանակցությունների շղթա` փորձելով հարթել Հայաստանի և Ադրբեջանի հակասությունները: Շահերի հերարխիան հաղթահարելու նպատակով միջնորդները բազմակողմ մոտեցում էին ցուցաբերում, ներառյալ այնպիսի երկրներ, ինչպես Ֆրանսիան, ԱՄՆը, Ռուսաստանը, Իտալիան, Բելառուսը, Գերմանիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ֆինլանսան և Թուրքիան են: Ֆրանսիայում, ԱՄՆում և ՌԴում ապրող հայկական մեծ սփյուռքը և Հայաստանում այդ երկրների ունեցած ռազմավարական հետաքրքրությունները որոշում էին միջնորդները օրակարգը: Արդյունքում նրանց ջանքերը երբեք էլ չնյութականացան իրական խաղաղության համաձայնագրով: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր ջանքերը մինչև այսօր, շատերը կասկածի տակ են առնում այդ ջանքերի արդյունավետությունը դրա կառուցվածքի պատճառով:

Որպես այլընտրանք որոշ շրջանակներ դիտարկում են ՄԱԿի ունեցած հաջող փորձը և այս կոնֆլիկտը կարգավորելու պոտենցիալը: Միջնորդական այս ուժին անցումը` իր հավասարակշիռ ղեկավարներով և Կենտրոնական Ասիայում օբյեկտիվ որոշումներով, կարող է հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերն ավելի արդյունավետ դարձնել: ՄԱԿի քաղաքական հարաբերությունների բաժինը գլխավորում է Ռոզմարի ԴիԿառլոն` ԹայԲրուք Զիրհունի և Միրոսլավ Ջենկայի օգնությամբ: Սա ուժեղ և փորձառու թիմ է, որի աշխատանքը կարող է որոշիչ Լինել Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտում: Այս թիմն ունի նախկին խորհրդային պետություններում աշխատելու փորձառություն, կարող է էֆեկտիվ հաղթահարել բյուրոկրատական պատնեշները, հատկապես մասնագիտացած են քաղսաքական անկարգությունների դեպքում երկրներին խորհրդատվություն տալու գործում:

Հիմա ՄԱԿի արտաքին հարաբերությունների բաժինը ներկայություն ունի Կենտրոնական Ասիայում և որևէ մասնակցություն չի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության բանակցություններին: Կարող է գործողությունների անցնել, եթե գլխավոր քարտուղարը նման որոշում կայացնի: Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ համաձայնել է, որ եթե բանակցությունները շարունակվեն , Ադրբեջանը կընդունի այն բանաձևերը, որոնք կընդունվեն ՄԱԿի անվտանգության խորհրդում: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացիկ բանակցությունները և Հայաստանում ներքաղաքական անկայունությունն են պատճառը, որ սահմանափակում են երկրների առաջնորդների բանակցությունների ճկունությունը:

Միջազգային հանրության համար դժվար է աջակցել կողմերից մեկին, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում վերջին էսկալացիայի պատասխանատվության հարցում: Կողմերը պահանջում են պատերազմի ընդհանուր թվով 5600 գերիների. այն պատերազմի, որի ժամանակ իրականացվել են զանգվածային սպանություններ Խոջալուում և Մարաղայում: Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զենք ձեռք բերել Ռուսաստանից և շարունակում են պատրաստ լինել պատերազմի: ՄԱԿի ԳԱում քաղաքական հարաբերությունների բաժնին գործի դնելու նախաձեռնողներ չեղան: 62/243 բանաձևում նույնիսկ հակասություն կա: Դրանում կոչ է արվում «հայկական ուժերն ամբողջությամբ և անհապաղ դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքից»: 100 երկիր պարզապես չի մասնակցել այս բանաձևի քվեարկությանը, իսկ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆը` Մինսկի խմբի երեք գլխավոր երկրները, այն երկրների թվում էին, որ դեմ են քվեարկել այս բանաձևին: Թեև բանաձևն ընդունվեց, այն մնաց անատամ: Սա ավելի լարեց երկու երկրների հարաբերությւոնները, բայց բանաձևի նպատակը դա չէր: Գլխավոր քարտուղարը կարող է լարվածությունը նվազեցնելու առաքելությամբ դիվանագետների ուղարկել` քաղաքական հարաբերությունների բաժնի միջնորդական և կանխարգելիչ օպերացիայի միջոցով: Այս ռեսուրսը նախկինում օգտագործվել է ԽՄ արբանյակ երկրներում սառը պատերազմից հետո առաջացած լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և ցույց է տվել իր պատմական օգտակարությունը: Աշխարհաքաղաքականությունը, ակնհայտ է, չի կարգավորվում արագ որոշումներով, բայց հակամարտության հետ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment