Իրանում Ամերիկյան պատժամիջոցները ազդում են նաև Հայաստանի վրա

Իրանում Ամերիկյան պատժամիջոցները ազդում են նաև Հայաստանի վրա

Հոդվածի առանցքում

  • Թեհրանցի 24-ամյա Ռոջին Դային սովորում է Երևանում: Անցած նոյեմբերին նրան բանկից զանգել էին և ասել, որ իր հաշիվը փակելու են և նա պետք է նախապես կանխիկացնի հաշվի ամբողջ գումարը: Հաջորդ օրը նրա քույրը, որը նույնպես սովորում է Երևանում, ստացել է նույն բովանդակությամբ հեռախոսազանգ այլ բանկից: Երկուսով էլ գնացել են բանկ և փորձել նոր հաշիվ բացել այլ հայկական բանկում, սակայն մերժվել են:

Ուշադրությանն արժանի

Թեհրանցի 24-ամյա Ռոջին Դային սովորում է Երևանում: Անցած նոյեմբերին նրան բանկից զանգել էին և ասել, որ իր հաշիվը փակելու են և նա պետք է նախապես կանխիկացնի հաշվի ամբողջ գումարը: Հաջորդ օրը նրա քույրը, որը նույնպես սովորում է Երևանում, ստացել է նույն բովանդակությամբ հեռախոսազանգ այլ բանկից: Երկուսով էլ գնացել են բանկ և փորձել նոր հաշիվ բացել այլ հայկական բանկում, սակայն մերժվել են:

«Ասացին, որ դուք Իրանից եք և խնդիրներ ունեք ամերիկացիների հետ»,-ասել է Դային:

Նա իր գործատուի միջոցով բանկում նոր հաշիվ բացեց, սակայն հաշվին կարող է միայն հայկական դրամ ունենալ և քարտով կարող է սահմանափակ թվով գործարքներ կատարել:

Այդ քարտը ոչնչի պետք չէ»,-ասում է Դայան: Նա բազմիցս փորձել է նոր հաշիվ բացել, սակայն բոլոր հայտերը մերժվել են: Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Իրանցի քույրերի բանկային խնդիրները առաջացել են Բոլթոնի այցից անմիջապես հետո:

«Մենք Հայաստանը դիտարկում ենք, որպես տարածաշրջանում ԱՄՆ կարևոր գործընկեր»,-նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը,-«Մենք նշել ենք, որ մեր պատժամիջոցները ուղղված չեն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի այն հատուկ սուբյեկտներին, որոնք օգնում են իրանական ռեժիմին և աջակցում դրա վնասակար գործողություններին: Այս նույնը մենք ասում ենք մեր բոլոր գործընկերներին»:

Իրանցիները այլ երկրներում, ներառյալ ԱՄՆ և Եվրոպա, պատժամիջոցների պատճառով բախվում են բազմաթիվ խնդիրների կապված բանկային համակարգի հետ: Սակայն Ամերիկան պաշտոնապես ավելի խստացրեց պատժամիջոցները անցած նոյեմբերին և դրա արդյունքում իրանցիները Հայաստանում և հայերը, որոնք բիզնես գործարքներ են իրականացնում Իրանի հետ բախվեցին մի շարք խնդիրների:

Հայ բիզնեսմենը, որը միս է արտահանում Իրան ասել է, որ հիմա ստիպված է ռուսական բանկային հաշիվներ օգտագործել գործարքներ կնքելիս: Դրա արդյունքում կուտակվում է հավելյալ վճար յուրաքանչյուր գործարքից:

«Այս ամենը սկսվեց նախորդ նոյեմբերին ու մինչև հիմա շարունակվում է»,-ասել է հայ բիզնեսմենը, որը խնդրեց չհրապարակել իր անունը: Հիմա ստիպված աշխատում է առձեռն գործարքներով. «Տարադրամի փոխանակման կետերում արդեն բոլորը դեմքով ինձ ճանաչում են: Այդ ինչպե՞ս է կառավարությունը ասում, որ պայքարելու է ստվերային տնտեսության դեմ եթե առևտուրը մարդիկ անում են առձեռն գումարով»:

Հունիսին Ինեկոբանկը զգուշացրեց, որ իրանական տրանսպորտային կազմակերպությունները «հնարավոր է մերժում ստանան բանկային փոխանցումներ կատարելիս և հաշիվները կսառեցվեն՝ միջազգային պատժամիջոցներից ելնելով»:

Հայաստանի և Իրանի միջև առևտուրը մեծ ցուցանիշներ չէր արձանագրում, սակայն այն սկսել է աճել (364,000,000 դոլար՝ 2018-ին): Դեռ հայտնի չէ թե ինչ ազդեցություն է ունեցել ֆինանսական սահմանափակումները:

Հայաստանում գործող մեկ այլ ռուսական բանկ նույնպես սահմանափակումներ է դրել Իրանի քաղաքացիների առջև՝ թույլատրելով քարտերում միայն հայկական դրամ ունենալ:

«Կապ չունի, որ մենք ռուսական բանկ ենք, մենք գործում ենք Հայաստանում, որը փոքր երկիր է և չի ցանկանում բարկացնել ԱՄՆ-ին»,-ասել է բանկի աշխատակիցը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment