Իրանն ամերիկյան ջրերի մոտ ռազմանավեր կուղարկի

Իրանն ամերիկյան ջրերի մոտ ռազմանավեր կուղարկի

Հոդվածի առանցքում

  • Իրանի Ռազմածովային Ուժերը հաստատեցին, որ մարտին Ատլանտյան օվկիանոսի ջրերում իրանական նավեր կտեղակայվեն՝ որպես Պարսից Ծոցում ամերիկյան ռազմանավերի ներկայությանը հակազդող միջոց: Իրանցի կոնտր-ադմիրալ Թուրաջ Հասանին հայտարարել է, որ Իրանը մշտական ներկայություն է ունենալու միջազգային ջրերում, որպեսզի Իրանական դրոշն այնտեղ ծածանվի ու ապահովի բեռնափոխադրումների անվտանգությունը:

Ուշադրությանն արժանի

Միացյալ Նահանգների ու Իրանի միջև դիվանագիտական լարվածությունն ավելի խորացավ ուրբաթ, երբ Թեհրանը հայտարարեց առաջիկա ամիսներին ամերիկյան ափերի մոտ ռազմանավեր ուղարկելու մտադրության մասին:

Իրանի Ռազմածովային Ուժերը հաստատեցին, որ մարտին Ատլանտյան օվկիանոսի ջրերում իրանական նավեր կտեղակայվեն՝ որպես Պարսից Ծոցում ամերիկյան ռազմանավերի ներկայությանը հակազդող միջոց:

Իրանցի կոնտր-ադմիրալ Թուրաջ Հասանին հայտարարել է, որ Իրանը մշտական ներկայություն է ունենալու միջազգային ջրերում, որպեսզի Իրանական դրոշն այնտեղ ծածանվի ու ապահովի բեռնափոխադրումների անվտանգությունը:

Նավատորմը բաղկացած կլինի Սահանդից՝ նոր կործանիչ, որը համալրված է ուիղղաթիռներով ու երկիր-երկիր հրթիռներով ու հակաօդային զինատեսակներով:

Դա ռեժիմի նավատորմի վերջին նավարկությունն էր, որը նաև նավ էր ուղարկել Հնդկական օվկիանոս ու Ադենի ծոց՝ պաշտպանելու իրանական նավերը Սոմալիի ծովահեններից:

Անցած ամիս Իրանի նավատորմը հայտարարեց, որ 2 կամ 3 նավ կուղարկի Վենեսուելա՝առաքելություն իրականացնելու:

Լարվածությունն իրանա-ամերիկյան հարաբերություններում սկսվեց Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:

Մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս են գալիս Իրանի հետ 2015թ-ին կնքած միջուկային գործարքից ու վերականգնեց Իրանի բանկայիյն ու էներգետիկ սեկտորի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:

Դրանից հետո Իրանը սպառնաց փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է ծովային ճանապարհով վաճառվող նավթի մեկ երրորդը:

Իրանի ռազմածովային վերջին հարվածը հնչեց պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախազգուշացումից անմիջապես հետո:

Պոմպեոյի խոսքով՝ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը:

Նա պնդում է, որ Իրանի փորձարկած հրթիռը համարժեք է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի դեպքում օգտագործվող տեխնոլոգիային և Միացյալ Նահանգները «մի կողմ քաշված չեն մնա», եթե Իրանն արձակի դրանք:

Թեհրանը հերքում է, որ միջուկային գլխիկներ կրող հրթիռ ունի ու չի ընդունում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը խախտելու իրեն ուղղված մեղադրանքները:

Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին հաջորդ շաբաթ պարոն Պոմպեոն մեկնում է միջին Արևելք՝ ԱՄՆ դաշնակիցների աջակցությունը մեծացնելու նպատակով:

Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումից հետո սա Պոմպեոյի առաջին այցն է տարածաշրջան: Պոմպեոն կայցելի 8 երկիր այդ թվում ՝ Սաուդյան Արաբիա ու Եգիպտոս:

Պետդեպի խոսնակի հաղորդմամբ՝ Էր-Ռիադում Պոմպեոն կանդրադառնա նաև Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի  սպանության գործի ընթացքին: Նախատեսված է նաև պրն. Պոմպեոյի այցը Հորդանան, Բահրեյն, ԱՄԷ, Կատար, Օման և Քուվեյթ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment