Իրանի ռեժիմը կարող է տապալվել. Ինչ կլինի հետո

Իրանի ռեժիմը կարող է տապալվել. Ինչ կլինի հետո

Հոդվածի առանցքում

  • Արդեն մի քանի շաբաթ է՝ Իրանի դեմ վերականգնվել են պատժամիջոցները և դեռ երկար ժամանակ կպահանջվի դրանց ավարտը տեսնելու համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 12 նախապայման է թվել:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ պատժամիջոցներից ազատվելու համար Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի արտասահմանում հեղափոխական խմբավորումների ֆինանսավորումը, ինչպես նաև վերջ դա միջուկային ծրագրին: Իրանի Իսլամական Հանրապետություն անունն իսկ նշանակում է, որ այն հեղափոխական ռեժիմ է: Նպատակը` կառավարման իր ֆորմատը` ռադիկալ իսլամը, արտահանելն է: Նաև թեոկրատիա է, որն օգտագործում է ազգայնականությունը` որպես հենման կետ: Այլ խոսքով` պետքարտուղարի նախապայմաններն առաջիկայում չեն բավարարվի

Կործանվելու փոխարեն Իրանի իշխանական վերնախավն արդեն թուլացող տնտեսությունը պատրաստում է նոր հարվածի: Դժվար ժամանակներ են գալիս: Արդեն ընկերություններ են փակվել, գործազրկությունն ավելանում է, արտադրության համար անհրաժեշտ հումքը` թանկանում: Կարծիք կա, որ Իրանի կառավարությունն ուժեղ է և կգոյատևի, քանի որ շարունակում է առևտուրը Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի հետ: Բայց Թրամփի աշխատակազմում շատերը չեն թաքցնում հույսը, որ ռեժիմը կկործանվի

Նրանք կարող են ճիշտ լինել: Վերջին վեց ամիսներին Իրանում անարխիկ, առանց առաջնորդի բողոքի ակցիաներ են, կանայք այդ ցույցերի ժամանակ հանում են գլխաշորերը, գործադուլին միանում են բեռնատարների վարորդներ և այս ամենը կարող է ավելի տարածվել: Մոտ 1 տարի առաջ բարձր գների, կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաները և աշխարհիկ կառավարման անցնելու պահանջը մի քանի քաղաքներում ավարտվեցին բռնությամբ: Իրանում նախկինում հեղափոխություն եղել է, կարող է նորից լինել, բայց ինչ կլինի դրանից հետո:  

Ոչ ոք այս հարցը չի տալիս և ոչ ոք այս մասին չի մտածում: ԱՄՆ քաղաքականությունը հիմա ուղղված է ռեժիմի տապալմանը, բանավիճում են պատժամիջոցների կարևորության մասին, բայց կարծես ոչ ոք չի մտածում Իրանի ապագայի մասին

Նախագահի աշխատակազմը չի մտածում իրանցիների մասին և սա զարմանալի չէ, քանի որ ամերիկացիները երբեք չեն մտածել: 2009-ին Օբամայի աշխատակազմը Իրանի դեմ իր քաղաքականության առանցքում պետք է դներ մարդու իրավունքները, մարդկանց, գաղափարները, կրթությունը և մեդիան կարող էր օգնել փոխել Իրանը: 2019-ին նույնը կարող էր անել Թրամփի աշխատակազմը: Չարեղ նախորդը, չի անի նաև հաջորդը:

Խորհրդային Միությանը մաշելու նույն այս փուլում Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպան ունեին հատուկ քաղաքականություն: Մենք թողարկեցինք հաջողակ և պոպուլյար ռադիոհաղորդումներ, որոնք հասնում էին մինչև Խորհրդային Միության ամենահեռավոր երկրներ: Մենք ոչ միայն դադարեցնում էինք խորհրդային ագրեսիան, այլև հասնում էինք սովորական ռուսներին: Այս քայլերից ոչ մեկն այն ժամանակ կարևոր չէին թվում, բայց երբ ռեժիմը վերջապես տապալվեց, պարզվեց, թե ինչ կարևոր էին նախապատրաստող քայլերը

Իրանի դեպքում ռեժիմի տապալմանը նմանվող ցանկացած իրավիճակ կարող է ունենալ աղետալի հետևանքներ: Իրանի տնտեսությունը կազմված է ընկերություններից, որոնց սեփականատերերը, բացահայտ կամ ծածուկ, Իրանի հեղափոխության կորպուսի պահապաններն են: Բանկերի մեծ մասի սեփականատերը պետությունն է: Դատական համակարգում դոմինանտը հոգևորականներն են: Կրթական համակարգը տասնամյակներ շարունակ խեղաթյուրվել է կրոնական ծայրահեղական իդեալոգիայով: Միաժամանակ ճիշտ է նաև, որ այնտեղ կան լիբերալիզմի և մարդու իրավունքների պաշտպանության կենսունակ շարժումներ` երկրի ներսում և երկրից դուրս ապրող իրանցիների շրջանում: Բայց արևմուտքի պետությունները, պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, մեդիան նրանց օգնելու, նրանց հետ խոսելու համար չափազանց քիչ բան են անում: Մենք հիմնականում նույնիսկ մոռանում ենք, որ նրանք կան

Եթե ցանկանում ենք, որ ուրիշ Իրանը հաղթի, Իրանն ունենա աշխարհում իր տեղի մասին ուրիշ տեսլական, պետք է մտածենք այդ մասին, պլանավորենք դա, պատրաստվենք դրան: Հիմա: Եթե մեզ հետաքրքրում է միայն Իրանին ձախողելը, ապա մենք արժանի ենք այն քաոսին, որը կարող է առաջանալ, եթե մենք հասնենք մեր նպատակին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment