Իրանի նկատմամբ պատժամիջոցները էներգետիկ խնդիրներ են ստեղծում Կովկասի ժողովուրդների համար

Իրանի նկատմամբ պատժամիջոցները էներգետիկ խնդիրներ են ստեղծում Կովկասի ժողովուրդների համար

Իրանի նկատմամբ ամերիկյան լայնածավալ պատժամիջոցների վերականգնումը տնտեսական անորոշություն է խոստանում Կովկասում Իսլամական հանրապետության հարևաններին՝Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին:

Իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու Վաշինգտոնի նպատակը անմիջականորեն չի ազդում Կովկասյան երեք պետություններից որևէ մեկի վրա, քանի որ նրանցից ոչ մեկը իրանական նավթ չի ներկրում: Այնուամենայնիվ, բոլոր երեքը  իրանական բնական գազի հետ տարբեր աստիճանի կապվածություն ունեն և կարող են տուժել, եթե անորոշությունը ձգվի մինչև պատժամիջոցների ճշգրիտ շրջանակի պարզվելը:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերջերս այցելել էր երեք երկիր` փորձելով ամրապնդել Թեհրանի մեկուսացմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերը, չնայած արդյունքները համոզիչ չէին: Երբ Վաշինգտոնը նոյեմբերի 5-ին նոր պատժամիջոցներ սահմանեց, դրանցից ազատեց 8 երկրի, այդ թվում հարևան Թուրքիային, սակայն Կովկասի պետություններից ոչ մեկին չխնայեց:

Ադրբեջանի, որպես նավթի և բնական գազի խոշոր արտահանող և մի ժամանակ նաև իրանական գազի ներկրող, վիճակը առավել բարդ է:

Ադրբեջանը Իրանի հետ ցամաքային և ծովային երկար սահման ունի, այս տարվա մարտին էլ կնքել է համատեղ զարգացման համաձայնագիր, որը վերաբերում է զարգացման ենթակա Կասպյան մի շարք նավթագազային հանքավայրերի սեփականությանը:

Այդ ոլորտների զարգացումը դժվար իրականանալի է, բայց մյուս համատեղ ձեռնարկությունների գործունեությունն այն մակարդակին է հասել, որ նույնիսկ Վաշինգտոնը չի կարող դա դադարեցնել:

Ադրբեջանի գլխավոր գազային հանքավայրը, «Շահ-Դենիզ»-ը, մշակում է բրիտանական նավթային հսկա BP- ի գլխավորած կոնսորցիումը, որտեղ ԻԻՀ ազգային նավթային NIOC ընկերությունը 10 տոկոս բաժնեմաս ունի:

Շահ Դենիզը ներկայումս գազի միակ աղբյուրն է ԵՄ-ի աջակցությունը ստացած Հարավային գազային միջանցքի (SGC) համար, որի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգիայից:

Դեռևս օգոստոսին Վաշինգտոնը հստակեցրեց իր դիրքորոշումը «Շահ Դենիզի» «SGC» նախագծի նկատմամբ, երբ Գանձապետարանը մշտապես հրաժարվում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցներից, որոնք վերաբերում են «բնական գազի զարգացման և Ադրբեջանի բնական գազը Թուրքիա և Եվրոպա փոխադրելու համար գազատարի շինարարությանն ու շահագործմանը»:

Այդ զիջումը նշանակում է, նախագծի հետ կապված ոչ BP-ը, ոչ ադրբեջանական SOCAR պետական ​​նավթային ընկերությունը, ոչ էլ մյուս երեք բաժնետերերը պատժամիջոցների չեն ենթարկվի:

Ադրբեջանը կարող է շահել նավթի համաշխարհային գների աճից, ինչը պայմանավորված է իրանական արտահանման դադարեցմամբ: Այդ անորոշությունը նաև կհանգեցնի բնական գազի գների բարձրացմանը, որոնք հիմնականում պայմանավորված են նավթի գների ինդեքսավորմամբ:

«Ադրբեջանը կարող է մի շարք լրացուցիչ օգուտներ քաղել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում: Այն կշահի, եթե Պարսից ծոցում լարվածության հետևանքով նավթի գներն աճեն», – Eurasianet- ին ասել է Caspian energy-ի վերլուծաբան և Ատլանտյան խորհրդի անդամ Ջոն Ռոբերթսը: Նա նաև զգուշացրել է, որ հնարավոր օգուտներն անկանխատեսելի են, քանի որ դրանք ապավինում են Բաքվի վերահսկողությունից դուրս գտնվող գործոններին:

Ռոբերթսն ավելացրել է, որ Ադրբեջանի վիճակն ավելի բարդ է, քանի որ նա  Իրանից բնական գազ ներմուծող է:

Ադրբեջանը փոքր ծավալով տեղական սպառման համար իրանական գազ է ներկրում Նախիջևան: Բացի այդ, վերջին տարիներին Ադրբեջանը Իրանի տարածքով Թուրքմենական գազը է ստանում, որը պետք է լրացնի իր սեփական արտադրանքը և  կատարի Վրաստանի հանդեպ արտահանման իր պարտավորությունները: Վրաստանը նախատեսում է այս տարի Ադրբեջանից ներմուծել մոտ 2,7 մլրդ խորանարդ մետր գազ:

SOCAR- ի խոսնակ Իբրահիմ Ահմեդովը Eurasianet- ին ասել է, որ ընկերությունն իրանական գազի ներմուծումը դադարեցրել է ներքին արտադրանքի աճի շնորհիվ:

«Ներկրվող գազի մեծ մասն օգտագործվել է ամբողջ ամառ պահեստավորելու համար: Ձմռանն այն նորից կարտահանվի, երբ բարձր պահանջարկ լինի», – ասել է Ահմեդովը: Ներկայումս պահեստարանում ավելի քան 3 միլիարդ խորանարդ մետր գազ կա, մինչև տարեվերջ էլ Ռուսաստանից կներմուծվի և SOCAR- ը գազի պակաս չիունենա: «Վրաստան գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չպետք է լինեն», – ասել է Ահմեդովը:

Գտնվելով Իրանի և Հայաստանի միջև և փոքր սահման ունենալով Թուրքիայի հետ, Նախիջևանի այլընտրանքները սահմանափակ են:

2010 թվականին Անկարայից Նախիջևան գազամուղու կառուցման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել, սակայն մինչև օրս որևէ խողովակաշար չի տեղադրվել և  շրջանը դարձյալ անմիջական կախման մեջ է Իրանի հետ փոխանակման պայմանավորվածություններից:

Նման փոխանակման գործարքներով Բաքուն չի խախտում ԱՄՆպատժամիջոցները: Ահմեդովը հաստատել է, որ SOCAR- ը «մոտ ապագայում չի նախատեսում վճարման հիմունքով գործարքներ կնքել Իրանի հետ»:

Եթե ​​Ադրբեջանից Վրաստան գազի արտահանումը հանկարծ վնասվի, այդ դեպքում Վրաստանը, որն իր Սև ծովի ափով իրանական նավթամթերք ներկրելու անհրաժեշտություն չունի, պետք է փոքր ինչ անհանգստանա ԱՄՆ-ի պատժամիջոցներից:

Հայաստանի քիչ տարբերակները

Նույնը, սակայն, չի կարելի ասել Հայաստանի համար, որի ծով ելք չունեցող աշխարհագրությունը և տարածաշրջանային քաղաքական մեկուսացումը մի քանի տարբերակ են թողնում:

Ունենալով մի քանի բնական ռեսուրսներ և Մեծամորի ԱԷԿ-ից ստանալով էլեկտրաէներգիայի մատակարարման ավելի քան 40 տոկոսը, Հայաստանն իր էներգետիկ կարիքները բավարարելու համար ավելի շատ է կախված ներմուծվող գազից:

Հայաստանի գազի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից (Վրաստանով), բայց Երևանը 2017թ.-ին Իրանից էլ ներկրել է մոտ 400 միլիոն խորանարդ մետր գազ, Իրան ուղարկելով էներգիա: 2017 թ. վերջին հրապարակվեց համաձայնագիր, ըստ որի Հայաստանը մինչև 25 տոկոս ավելացնում է իրանական գազի ներմուծումը, նույնքան էլ էլեկտրաէներգիա  է արտահանում Իրան:Այդ համաձայնագրի և Հայաստան իրանական գազի արտահանման կարգավիճակն այժմ պարզ չէ:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Ա. Նաղդալյանը թվիթերյան էջում գրել է, որ իր նախարարությունը ուշադիր հետևում է զարգացումներին: «Հայաստանի վրա նոր պատժամիջոցների հետևանքների համապարփակ ուսումնասիրությունը շարունակվում է», – ասաց նա: Մամուլի ասուլիսի ժամանակ նա չի արձագանքել «Eurasianet»-ի հարցադրումներին:

Հայաստանի վիճակը բարդ է այնքանով, որ գազատարի մեծ մասը ռուսական «Գազպրոմի» սեփականությունն է: Երկուսն էլ երկար ժամանակ վիճել են «Գազպրոմի» հետ, մատակարարվող գազի գնի համար:

Ստիպելով Երևանին հրաժարվել իրանական ներկրումներից, այն ավելի կախյալ կլինի Ռուսաստանից, դիրքերն էլ ավելի կթուլանան բանակցություններում:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment