Իրանի իսլամական հեղափոխությունից 40 տարի անց. դատավորի պատմությունը

Իրանի իսլամական հեղափոխությունից 40 տարի անց. դատավորի պատմությունը

Հոդվածի առանցքում

  • Իրանի առաջնորդները մինչև հիմա օգտագործում են հեղափոխության կոչը՝ Down with America, երբեմն մարդաշատ միջոցառումների ժամանակ, բայց այն արդեն չի ոգեշնչում Մոհամմադ Ռեզային և տարիքն առած այլ հեղափոխականների, որոնք այժմ հոգևոր իշխանության գլխավոր քննադատներն են:  Առաջին փոխնախագահ Էշաք Ջահանգիրին այս շաբաթ հեղափոխության 40-ամյակի առիթով միջոցառմանն ասաց, որ հեղափոխությունն իրանցիներին բերեց անկախություն, ազատություն և արդարություն. «Դրա շնորհիվ մարդիկ կարողացան տնօրինել իրենց ճակատագիրը»:

Ուշադրությանն արժանի

 

Ինչպես շատ իրանցիներ, թոշակի անցած դատավոր Մոհամմադ Ռեզան ևս մեծ զոհողությունների է գնացել՝ օգնելով Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեինիին իրականացնել նրա Իսլամական հեղափոխությունը: Նա բանտում կտտանքների է ենթարկվել, երբ դատապարտվել էր շահի դիկտատուրային վերջ տալու կոչով թռուցիկներ բաժանելու համար:

Երբ 1979-ի փետրվարի 1-ին Air France-ի հատուկ թռիչքով Խոմեինին վերադարձավ փարիզյան իր աքսորից, Մեհրաբադի միջազգային օդակայանում նրա միլիոնավոր աջակիցներ հետ սպասում էր նաև այժմ 72-ամյա Մոհամմադ Ռեզան:

«Մինչև հիմա հիշում եմ ինչպես էին արցունքներ հոսում և կրկնում էին՝ սատանան գնաց, հրեշտակը եկավ», – ասաց նա հեռախոսազրույցի ժամանակ: Խոսում էր Թեհրանի իր տնից և անվտանգության նկատառումներով հրաժարվեց ազգանունը նշել:

40 տարի առաջ այս ամսին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունը միավորեց շուկայի ազդեցիկ վաճառականներին, ինտելեկտուալներին և մարդկանց՝ բոլոր դասերից: Նրանք բոլորը դեմ դուրս եկան ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիին, նրա շքեղ կենսակերպի, գաղտնի ոստիկանության, արևմտյան բարքերով սոցիալական և տնտեսական ռեֆորմների դեմ:

Իրանի առաջնորդները մինչև հիմա օգտագործում են հեղափոխության կոչը՝ Down with America, երբեմն մարդաշատ միջոցառումների ժամանակ, բայց այն արդեն չի ոգեշնչում Մոհամմադ Ռեզային և տարիքն առած այլ հեղափոխականների, որոնք այժմ հոգևոր իշխանության գլխավոր քննադատներն են:

Առաջին փոխնախագահ Էշաք Ջահանգիրին այս շաբաթ հեղափոխության 40-ամյակի առիթով միջոցառմանն ասաց, որ հեղափոխությունն իրանցիներին բերեց անկախություն, ազատություն և արդարություն. «Դրա շնորհիվ մարդիկ կարողացան տնօրինել իրենց ճակատագիրը»:

Մոհամմադ Ռեզան նկատում է, որ ազատությունը, անկախությունը և սոցիալական արդարություն Այաթոլլան խոստանում էր, բայց սովորական մարդիկ հիմա չեն էլ կարող օգտագործել այդ բառերը. «Հիմա կարող ես ձերբաալվել, եթե հրապարակային կրկնես իմամ Խոմեինիի արժեքներն ու նպատակները»:

Մոհամմադ Ռեզան պատմում է, որ

2009-ին իր թոռ Արաշտ ձերբակալվել և կտտանքների է ենթարկվել Թեհրանի այն բանտում, որտեղ պահում էին իրենց շահի ժամանակ: Թոռանը ձերբակալել էին, քանի որ վիճահարույց արդյունքով նախագահական ընտրություններից հետո ցուցարարներին ցրել էին անվտանգության ուժերը:

«Սկզբում մենք չգիտեինք որտեղ է նա, կամ արդյոք ողջ է: Նրան գտնելու համար Հեղափոխության ժամանակներից իմ ընկերներին օգտագործեցի, որոնք հիմա կարևոր պաշտոններում են կառավարությունում», – ասում է նախկին դատավորը:

 

Իրանցի պաշտոնյաներն ասում են, որ Իսլամական հանրապետութունում ցույցերն ու քննադատությունները կազմակերպում են արտաքին ուժերը՝ երկիրը կործանելու նպատակով:

Մոհամմադ Ռեզան ասում է՝ չի ուզում մեկ այլ հեղափոխությոն, բայց ուզում է, որ Խոմեինիի հեղափոխության սկզբունքներն իրականում գործեն:

Խոմեինիի կառավարման տարիներին որպես կրտսեր դատավոր նա աշխատել է երկրի նվազ զարգացած շրջաններում՝ հուսալով, որ նոր Իրանում դրանք կծաղկեն. «Ես օգնեցի հեղափոխությանն իմ ձևով՝ օգնելով աղքատներին»:

Իրանի ամբողջ տարածքում պատերին ամրացված Խոմեինիի պոստերները նրան հիշեցնում են նրան այն մարդուն, որի համար կռվել է Իրան-իրաքյան ութամյա պատերազմում, որն ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք խլեց: Նրա փեսան կորցրեց ոտքը:

«Երբ հեղափոխությունն իմ կարիքն ուներ, ես այնտեղ էի: Իմ կինն ու դուստրերը պատերազմի ժամանակ ճաշ էին պատրաստում զինվորների համար», – ասում է նա:

Տասը տարի առաջ անցել է թոշակի և բացել մթերքի փոքր խանութ է բացել:

«Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք չեն կարող նույնիսկ ամենաանհրաժեշտը գնել իրենց ընտանիքի համար: Նրանք գալիս են իմ խանութ, և ես այդ ամենը տալիս եմ նրանց: Մենք հեղափոխություն չենք արել մի խումբ էլիտայի հարստացնելու համար», – ասում է Մոհամմադ Ռեզան:

Իշխանություններն ընդունում են, որ Իրանում կա կոռուպցիա, բայց ասում են՝ պայքարում են դրա դեմ:

Շահի՝ ինքնահռչակ արքաներից արքայի իշխանության տասնամյակների ընթացքում հարուստների և աղքատների միջև հսկայական անդունդ էր գոյացել: 1971-ին համաշխարհային առաջնորդների համար կազմակերպված խնջույքը միայն ընդգծեց այդ փաստը:

Ամիսներ շարունակված և բռնություններով ուղեկցվող ցույցերից մեկի ժամանակ իրանցիները վանկարկեցին մահ շահին, բայց այդ ժամանակ՝ 1979-ի հունվարի 16-ին,  շահն ու նրա կինը՝ Ֆարահ Փահլավին հեռացել էին Թեհրանից՝ մեկնելով

Եգիպտոս:

Հիմա բռնապետի մահը պահանջող ցուցարարների թիվն ավելի փոքր է: Տնտեսության ճգնաժամի համար նրանք մեղադրում են նախագահ Ռոհանիին, հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին և Հեղափոխության պահապաններին, որոնք ունեն հսկայական բիզնես շահհեր:

Երկիրը ներքաշված է թանկարժեք հակամարտութուններում՝ Իրաքում, Սիրիայում և Եմենում: Տնտեսական խնդիրներ ունի, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնին դուրս բերեց 2015-ի միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցները:

Հացի, ձեթի և այլ այլ մթերքների գինն աճում է, իսկ ռիալի արժեքն անկում է գրանցում:

 

Հունվարին Ռոհանին ասաց, որ Իրանը շահից հետո բախվել է դժվարագույն տնտեսական ճգնաժամին:

Անցած տարի Իրանի ավելի քան 80 քաղաքներում կենսապայմաններից բողոքող իրանցիները ցույցեր էին կազմակերպել, ինչը հոգևոր իշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգն էր 2009 ցույցերից հետո: Խամենեին անվանեցին իսլամական հեղափոխության թշնամի:

Փոքր, չնախատեսված ցույցեր հիմա էլ են լինում օրինակ չվճարված աշխատավարձերի պահանջով, բայց դրանք չունեն անցած տարվա մասշտաբը:

Մոհամմադ Ռեզան ասում է՝ համակրում է ցուցարարներին. «Նրանց աշխատավարձ չեն տվել, չեն կարողանա վճարել վարձակալության դիմաց»:

Կնոջ, երկու դուստրերի և նրանց ընտանիքների հետ ապրում է Թեհրանի հարավում գտնվող փոքր տանը: Հիշում է հեղափոխության առաջին՝ հույսով լի օրերը:

Իրանի 85 մլն բնակչության երեք քառորդը երեսուն տարեկանից փոքր է.

Սա այն սերունդն է, որի վրա, ըստ

Մոհամմադ Ռեզայի, ավելի քիչ է ազդել հեղափոխական ժամանակաշրջանը, որի արդյունքում ստեղծվեց այսօրվա հոգևոր իսթաբլիշմենթը:

«Երբ ես տեսնում եմ ինչպես է այս համակարգը երիտասարդ սերնդին հեռու տանում իսլամից և հեղափոխության գաղափարներից, ես տխրում եմ, հուսահատ եմ դառնում», – ասում է նա:

Հոդված բնօրինակն՝ այստեղ

Write a comment