Իրանին պատժելու սխալ ուղին

Իրանին պատժելու սխալ ուղին

Հոդվածի առանցքում

  • Սպառնալով տուգանել Swift- ին` ֆինանսական հաղորդագրության ծառայությանը, ԱՄՆ-ն օտարում է եվրոպական դաշնակիցներին և կարող է նվազեցնել դոլարի գերիշխանությունը:

Ուշադրությանն արժանի

Ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Միացյալ Նահանգները համաշխարհային ֆինանսական համակարգը շատ հանգիստ վերածեց թաքնված կայսրության: Ամերիկյան կառավարությունը դոլարի ուժը և դրա ազդեցությունն օգտագործեց այնպիսի աննկատ կազմակերպությունների վրա, ինչպիսին Swift ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունն է, որպեսզի վերահսկի իր հակառակորդների ու ահաբեկիչների գործողությունները, որոշ դեպքերում նաև կրճատի աշխարհի ֆինանսական հոսքերը դեպի այն պետություններ, ինչպիսին Հյուսիսային Կորեան է: Այդ քաղաքականությունը արդյունավետորեն ճնշում է գործադրում օտարերկրյա բանկերի վրա, որոնք դառնում են ամերիկյան գործակալներ և օգնում են բանակցային սեղանի շուրջ նստեցնել երկրներին, օրինակ` Իրանին:

Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգները մտադիր է խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Որպես իրանական միջուկային գործարքից դուրս գալու իր որոշման մի մաս՝ պատժամիջոցները ներառում են ֆինանսական հաղորդագրությունները, ուստի Թրամփի ղեկավարությունը կարող է ճնշում գործադրել Բրյուսելում հիմնված Swift- ի մասնավոր ընկերության վրա` իրանական բանկերին իր ցանցից անջատելու համար: Swift- ը բանկերի համար գլոբալ փոստային բաժանմունք է, որն անվտանգ հաղորդագրությունների համակարգ է ապահովում  միջազգային գործարքների մեծամասնության համար: Ուստի, անջատելով Իրանին՝ այդ երկիրը գրեթե ամբողջությամբ մեկուսացվում է համաշխարհային ֆինանսական համակարգից, ինչն էլ կարող է կտրուկ և անակնկալ հետևանքներ ունենալ իրանական տնտեսության վրա:

Եթե Թրամփի վարչակազմը շարունակի այս ծրագիրը, ապա դա լուրջ հետևանքներ կունենա նաև ԱՄՆ-ի համար: Այն կթուլացնի Ամերիկայի ազդեցությունը միջազգային ֆինանսական կառուցվածքի վրա, նաև կնվազեցնի դաշնակիցների և հակառակորդների նկատմամբ նրա իշխանությունը:

Ջեք Լյուն, որը  2013-ից մինչև 2017 թթ. Եղել է Գանձապետարանի քարտուղարը, երկու տարի առաջ զգուշացրել էր, որ մյուս երկրները կարող են այլընտրանքային տարբերակներ փնտրել դոլարի և Swift- ի նման կազմակերպությունների համար, եթե Ամերիկան օգտագործի իր ֆինանսական հզորությունը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը վերջերս սպառնացել էր դա անել: Գերմանական Handelsblatt ֆինանսական թերթում տպագրված խմբագրականում նա Եվրոպային առաջարկել է ստեղծել սեփական միջազգային վճարային ուղիները և Swift-ի համարժեքը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մասամբ  հետ է կանգնել այս առաջարկից, բայց նաև ասել է, որ Եվրոպան չի կարող ապավինել Միացյալ Նահանգներին և  «մեր ճակատագիրը պետք է մեր ձեռքերում լինի»: Գերմանացի և ֆրանսիացի քաղաքական գործիչները ուսումնասիրում են Swift-ի այլընտրանքը և եվրոպական բանկերը ամերիկյան ֆինանսական շուկաներից առանձնացնելու ուղիները: Եվրամիությունը և ՄԱԿ-ը արդեն ստեղծել են վճարային հատուկ համակարգ՝ Իրանի հետ առևտուրը հեշտացնելու համար:

Այս փոքր քայլերը կարող են երերալ, բայց նրանք ցույց են տալիս, թե ինչպիսին կլինի աշխարհը, եթե Եվրոպան դառնա մրցունակ գլոբալ ֆինանսական ուժ:

Գլոբալիզացիայի խոստումներից մեկն այն էր, որ դա նպաստելու էր խաղաղությանն ու կայունությանը՝ ստեղծելով միջազգային տնտեսական ցանցեր, որոնք պետությունները միմյանցից  ավելի կախյալ վիճակում կպահեին: Փոխարենը, Ամերիկան սպառազինեց այդ փոխկախվածությունը, աղավաղեց Swift-ը և դոլարի անկանխիկ հաշվարկային համակարգը` իր հակառակորդներին խեղդելու համար: Մյուս պետություններն էլ կարող են նույնը անել կամ նույնիսկ վնասել Միացյալ Նահանգներին` այլընտրանքային գլոբալ ցանցեր կառուցելու միջոցով:

Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշում գործադրելու համար ունի եվրոպական համագործակցության կարիքը: Եվրամիությունը այն ուժն է, որը կարող է ստուգել Ամերիկայի գերիշխանությունը: Եվրամիությունը կարող է բանակ չունի, բայց ունի տնտեսական հզորություն: Եվ կարող է օգտագործել այդ ուժը ամերիկյան ընկերություններին վնաս հասցնելու համար, իսկ եթե ավելի հեռուն գնա, մասերի կբաժանի միջազգային ֆինանսական համակարգը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրամիությունը տպավորիչ ֆինանսական կանոններ է ստեղծել և նշանակել դրանք կառավարող  պաշտոնատար անձանց: Վերջին քաղաքական ցնցումը, Մեծ ռեցեսիայից մինչև  եվրոգոտու ճգնաժամը, ամրապնդեց Եվրոպայի կարգավորիչ ուժը: Նախկինում այդ իշխանությունը գործում էր  ԱՄՆ-ի հետ համատեղ, բայց շուտով կարող է շրջվել նրա դեմ: Google-ը և Facebook-ն արդեն զգացել են առաջին հարվածները, եվրոպական կարգավորողները սպառնացել են միլիարդ դոլարի տուգանքներով:

Եթե Եվրոպան սկսի կառուցել իր սեփական այլընտրանքային ֆինանսական կառույցը,  դա կլինի պատասխան Ամերիկային: Թրամփի վարչակազմն արդեն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել եվրոպական ընկերությունների նկատմամբ, եթե նրանք գործարքներ կնքեն Իրանի հետ, և դիմակայությունը բացահայտեց այդպիսի հարկադրանքին եվրոպական ազդեցության ամբողջ ծավալը: Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Ռ. Բոլթոնն ուղղակի հայտարարեց, որ Swift- ը պետք է պարզի, «արժե արդյոք Իրանի համար ռիսկի դիմել»՝ չենթարկվելով Միացյալ Նահանգներին: Գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինը, ըստ տեղեկությունների, դեմ է, որ Swift-ի վրա ճնշում գործադրվի ամերիկյան պատժամիջոցներ կիրառելու համար: Այնուամենայնիվ, Կոնգրեսը կարող է ստիպել պրն. Մնուչինին ընդունել սենատոր Թեդ Քրուզի առաջարկած օրենսդրությունը, որը վարչակազմից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Swift-ի անդամների նկատմամբ:

Swift-ին պատժելը սխալ քայլ կլինի Միացյալ Նահանգների համար: Եթե Եվրամիությունը այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին, այն կխթանի իր վճարային ուղիների հետագա զարգացումը: Դրա համար տարիներ կպահանջվի, բայց ի վերջո, կմեկուսացնի Միացյալ Նահանգներին: Մյուս երկրներն էլ, ոչ միայն Եվրոպայում, կնախընտրեն լինել Եվրամիության կողմից ղեկավարվող ֆինանսական ցանցի մի մասը, որը հրապարակայնորեն հաստատել է իր պարտավորվածությունն օրենքի գերակայությանը և ոչ թե գլոբալ ֆինանսական համակարգին, որտեղ գերիշխողն անկանխատեսելի Ամերիկան է: Եվրոպացի քաղաքական գործիչները վաղուց են նախանձով նայում ԱՄՆ դոլարի ուժին: Նրանք այժմ հնարավորություն ունեն եվրոն դարձնել կենսունակ մրցակից:

Թրամփի վարչակազմն ատում է, երբ իր դաշնակիցները խստապահանջ են: Մի բան չի գիտակցում, որ ԱՄՆ տնտեսության հզորությունը կախված է Միացյալ Նահանգների գլխավորած ֆինանսական համակարգի մասը կազմող այլ երկրների համաձայնությունից: Նրանց չափազանց հեռու մղելով՝ ամերիկյան հեղինակությունն ու ազդեցությունը կարող է վերջնականապես  տապալվել:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment