Իրանը սպառնում է ոչնչացնել Իսրայելը
Հոդվածի առանցքում
- Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիի կարծիքով, Իսրայելի կողմից Իրանի դեմ ցանկացած հարձակում «անպայման կհանգեցնի ինքնաոչնչացման»: Սալամին խոսել է այն բանից հետո, երբ Իսրայելը 11 մարդ է սպանել Սիրիայում իրանական ռազմակայանները հրթիռակոծելու արդյունքում:
Ուշադրությանն արժանի
Իրանի հեղափոխության պահապաններ զորամիավորման բարձրաստիճան հրամանատարը սպառնում է ոչնչացնել Իսրայելը, եթե այն փորձի պատերազմ սկսել Իրանի դեմ:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիի կարծիքով, Իսրայելի կողմից Իրանի դեմ ցանկացած հարձակում «անպայման կհանգեցնի ինքնաոչնչացման»:
Սալամիի խոսել է այն բանից հետո, երբ Իսրայելը 11 մարդ է սպանել Սիրիայում իրանական ռազմակայանները հրթիռակոծելու արդյունքում:
Թեհրանը պատերազմող այդ երկրում տեղակայել է իր զինված ուժերը բռնապետ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար, սակայն Իսրայելը վախենում է, որ իր թշնամին օգտագործում է պատերազմը իր սահմաններում մշտական ռազմական ներկայություն հաստատելու համար:
Սալամին, խոսելով պետական հեռուստատեսության եթերում, ասել է. «Մենք հայտարարում ենք, որ եթե Իսրայելը որևէ պատերազմական գործողություն ձեռնարկի մեր դեմ, դա անպայման կհանգեցնի նրա ինքնաոչնչացմանը և օկուպացված տարածքների ազատագրմանը»:
Նրա խոսքերին զուգահեռ «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլահը Իսրայելին զգուշացրել է Սիրիայում իր հարձակումների վերաբերյալ՝ ասելով, որ այն կարող է ներքաշել տարածաշրջանը պատերազմի մեջ:
Նասրալլահը ասել է ալ-Մայադեն հեռուստաընկերության եթերում, որ Իրանը, Սիրիան և Հեզբոլլահը ցանկացած պահին կարող են տարբեր գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ:
Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, նա ասաց. «Զգույշ եղեք: Մի շարունակեք այն, ինչ անում եք Սիրիայում:
«Մի մոլորեցրեք և տարածաշրջանը պատերազմի կամ խոշոր դիմակայության մեջ մի ներքաշեք»:
Իրանցի պաշտոնյաները նախկինում ասել են, որ Թեհրանը, որը չի ճանաչում Իսրայելը, արագորեն կարձագանքի ցանկացած Իսրայելի հարձակմանը:
Իսրայելին աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թ. միջազգային պայմանագրից ԱՄՆ դուրս բերելու մասին և ողջունել Վաշինգտոնի պատժամիջոցների վերականգնումը Իրանի դեմ:
Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը որպես սպառնալիք իր գոյության: Իրանն ասում է, որ միջուկային ծրագրերը միայն խաղաղ նպատակներով են:
Այնուամենայնիվ, Թրամփի ցնցող հայտարարությունը, որ Սիրիայում գտնվող ամբողջ 2,000 ամերիկյան զորախումբը կվերադառնա տուն, թերևս զայրացրած կլինի հրեական պետությանը:
Թրամփն ասել է, որ խոսել է Նեթանյահուի հետ նախքան հայտարարությունը և վստահեցրել նրան, որ Իսրայելի շահերը կպաշտպանվեն:
«Մենք պատրաստվում ենք մեծ ուշադրություն դարձնել Իսրայելի վրա: Իսրայելի մոտ ամեն ինչ լավ կլինի », – ասել է նա:
«Մենք Իսրայելին ենք տալիս տարեկան 4,5 միլիարդ դոլար: Եվ մենք անկեղծորեն ավելի շատ ենք տալիս, քան գրանցված է գրքերում : Նրանք լավ աշխատանք են կատարում»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ