Իրանը մեծացնում է Պարսից ծոցում խաղադրույքը. Մեծ Բրիտանիան չպետք է կուլ տա խայծը

Իրանը մեծացնում է Պարսից ծոցում խաղադրույքը. Մեծ Բրիտանիան չպետք է կուլ տա խայծը

Հոդվածի առանցքում

  • Տանկերների խնդիրը և միջուկային ճգնաժամը իրար խառնելու փոխարեն Մեծ Բրիտանիայի և Իրանի երկկողմանի բանակցությունները կարող են փրկել իրավիճակը: Դա, իր հերթին, թույլ կտա Բրիտանիայի նոր վարչապետին ավելի մեծ դերակատարություն ունենալ միջուկային  գործարքը փրկելու միջնորդական ջանքերում: Մեծ Բրիտանիան կարող է ներկայանալ որպես կամուրջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև, և այդ գործընթացով Բրեքսիթից հետո ընդգծել իր հեղինակության կարևորությունը: 

Ուշադրությանն արժանի

 

Ինչպես ֆիլմերում է լինում՝ Allahu Akbar գոռալով դիմակավորված զինվորները ռազմական ուղղաթիռից նետվեցին դեպի բրիտանական նավթային տանկերը, իսկ իրանական նավատորմի արագընթաց նավերը շրջապատում են նավը: Ռադիոկապով անգլերեն նավապետին նախազգուշացնում էին. «Եթե հնազանդվես, ապահով կլինես»: Կասկած չկա, որ բրիտանական տանկերի բռնագրավումը Իրանական հեղափոխության գվարդիայի կողմից որոշ առումով թատրոն էր, որով Թեհրանը նպատակ ուներ հանգստացնել ներքին աղմուկը: Բրիտանական տանկերը բռնագրավվեց որպես պատասխան Ջիբլարթարում, հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կողմից իրանական տանկերի բռնագրավմանը, որն ըստ Լոնդոնի Սիրիա էր տեղափոխում իրանական նավթ՝ խախտելով պատժամիջոցների արգելքը: Թեհրանի այս արձագանքը նաև պետք է դիտարկել որպես փորձ՝ պատասխանելու միջուկային գործարքից հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշմանը:

Պարզ չէ, թե արդյոք այս ռազմավարությունը կօգնի համոզել իրանցիներին, որ նրանք շարունակեն դիմանալ պատժամիջոցներին:  Սա նաև էսկալացիայի ռիսկ է, որը սպառնում է հետագայում էլ ավելի բարդացնել Մեծ Բրիտանիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, վտանգում է միջուկային գործարքը փրկելու եվրոպական ջանքերը: Ռիսկերը այս պահին Թեհրանը դիտարկում է որպես անհրաժեշտություն, որը կբարձրացնեն նրա միջազգային գինը, եթե բանակցությունները վերսկսվեն: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկու շաբաթ անարդյունք բանակցեց իրանական տանկերն ազատելու շուրջ, ինչից հետո հայտարարեց. «Իրանն անպատասխան չի թողնի այս չարիքը»: Եվ, կարծես թե, բրիտանական տանկերը միայն խաղաքարտ է մեծ խաղում:

Իրանը Թրամփի վարչակազմին մեղադրում է իր տանկերի բռնագրավումը համակարգելու մեջ: Իրանում համոզված են, որ այդ բռնագրավումը Թեհրանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ քաղաքականության մի մասն է: Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալը, Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ սահմանելը և Վաշինգտոնի այլ գործողությունները բերել են այս էսկալացիային և Հորմուզի նեղուցում այս զարգացումներին:

Անցած տարի Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան փորձում էին փրկել միջուկային գործարքը: Տեսնելով, որ դրանով սահմանված պայմանավորվածությունները կատարելով տնտեսական խոստացված եկամուտները չեն ստացվու, Իրանը սկսել է խախտել գոծարքով իր պարտավորությունները՝ ավելացնելով հարստացված ուրանի քանակը:

ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի տակ և Եվրոպայից սահմանափակ շոշափելի օգուտներ ստանալու համար Թեհրանը որոշել է բարձրացնել խաղադրույքը և այնպես անել, որ միջազգային հանրությանը զգա նույն իր ցավը: Բրիտանական The Stena Impero տանկերը բռնագրավվել է իրանական տանկերն ազատելու նպատակով: ն հանդիսանում է Շրի-Լազայի ազատ արձակման համար վաճառքի գոտի: Իրանի այլ սադրանքներն էին՝ միջուկային համաձայնագրի կանխամտածված խախտումները, ԱՄՆ-ի անօդաչուի խոցումը, Ծոցի այլ տանկերի վրա հարձակումները և երկքաղաքացիների ձերբակալությունները: Այս ամենը պետք է դիտարկել նույն համատեքստում: Իրանի քաղաքական գործիչները նաև դաս են քաղում 2005-ի դիմակայության ենթադրյալ հաջողությունից, որը հանգեցրեց Իրանի միջուկային ծրագրի արագացմանը, ինչն էլ, ըստ այդ քաղաքական գործիչների, դարձավ ավելի մեծ միջազգային զիջումների հիմքը: ԱՄՆ-ի սպառնալիքների և Իրանի միջուկային հանցագործությունների միջև հայտնվելով՝ Եվրոպան փորձում է անկախ մոտեցում ունենալ: Բայց եթե Իրանը շարունակի էսկալացիան, դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Եվրոպայի համձայնությանը, և ոչ թե շահեկան լինել Թեհրանին: Եվրոպական եռյակը դատապարտել է Իրանի գործողությունները և կոչ է արել արագ ազատ արձակել բրիտանական տանկերը:

Թեև Ջերեմի Հանթը զգուշացրել է Իրանին «լուրջ հետևանքների» մասին, կարևոր է, որ բրիտանական պատասխանը լինի հավասարակշռված: Ամենից առաջ, Մեծ Բրիտանիան պետք է խուսափի Իրանի հարցում ամբողջությամբ Վաշինգտոնի կողմն անցնելու գայթակղությունից: Պատժամիջոցների և ակտիվների սառեցման մասին խոսելը միայն ավելի ռիսկային է դարձնելու միջուկային գործարքը և ապարդյուն այն փրկելու եվրոպական ջանքերը:

Տանկերների խնդիրը և միջուկային ճգնաժամը իրար խառնելու փոխարեն Մեծ Բրիտանիայի և Իրանի երկկողմանի բանակցությունները կարող են փրկել իրավիճակը: Դա, իր հերթին, թույլ կտա Բրիտանիայի նոր վարչապետին ավելի մեծ դերակատարություն ունենալ միջուկային  գործարքը փրկելու միջնորդական ջանքերում: Մեծ Բրիտանիան կարող է ներկայանալ որպես կամուրջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև, և այդ գործընթացով Բրեքսիթից հետո ընդգծել իր հեղինակության կարևորությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment