Իրանը զգուշացնում է միջուկային քայլերի մասին, եթե Եվրոպան չկատարի իր պարտավորությունները

Իրանը զգուշացնում է միջուկային քայլերի մասին, եթե Եվրոպան չկատարի իր պարտավորությունները

Հոդվածի առանցքում

  • «Եթե եվրոպացիները շարունակեն անգործությունը միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում, Իրանը կկատարի երրորդ քայլը պարտավորությունների նվազեցման շուրջ մոտ մեկ ամսվա ընթացքում», - ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:

Ուշադրությանն արժանի

Իրանը երկուշաբթի հայտարարել է, որ ավելի կխախտի Օբամայի նախագահության շրջանում կնքված միջուկային գործարքը, եթե Եվրոպան չկարողանա պաշտպանել այն ԱՄՆ պատժամիջոցներից, հայտնում է Reuters-ը:

«Եթե եվրոպացիները շարունակեն անգործությունը միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում, Իրանը կկատարի երրորդ քայլը պարտավորությունների նվազեցման շուրջ մոտ մեկ ամսվա ընթացքում», – ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:

Նախագահ Թրամփը անցած տարի դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից և կոշտ պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ:

Համաձայնագրով նախատեսվում էր պատժամիջոցների չեղարկում Թեհրանի միջուկային ծրագրի կասեցման դիմաց:

Վերջերս Իրանը նվազեցրեց միջուկային գործարքով իր ստանձնած պարտավորությունները` կուտակելով ավելի շատ հարստացված ուրան, քան պայմանագիրը թույլ է տալիս և սկսեց 2015-ին համաձայնեցված շեմից ավելի շատ ուրան հարստացնել:

Երկուշաբթի օրը Քամալվանդին ասել է, որ Իրանի բոլոր քայլերը կարող են շրջելի լինել, եթե Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը, ի վերջո, պաշտպանեն Թեհրանին Վաշինգտոնի պատժամիջոցների ճնշումից:

Քամալվանդին չի նշել, թե որն է լինելու Իրանի հաջորդ խախտումը, սակայն Թեհրանը նախազգուշացրել է, որ կարող է ակտիվացնել ցենտրիֆուգային մեքենաները և էլ ավելացնել ուրանի հարստացման մակարդակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment