Իրանը զարգացմում է Ադրբեջանի և Չինաստանի հետ երկաթուղային-տնտեսական կապերը

Իրանը զարգացմում է Ադրբեջանի և Չինաստանի հետ երկաթուղային-տնտեսական կապերը

Հոդվածի առանցքում

  • Գիլան նահանգը սահմանակից է Ադրբեջանին և Կասպից ծովի ափամերձ շրջանում է: Տարիներ շարունակ Իրանը ձգտում է զարգացնել իր երկաթուղային ցանցը, որը ներառում է Աստարա քաղաքի համար հյուսիս-հարավ միջանցքը, որն Իրանը կկապի Կովկասին: Երկաթուղին պետք է անցնի Ղազվինով դեպի Ռաշթա, ապա հյուսիս` Ադրբեջան: Ըստ անգլալեզու իրանական Financial Tribune թերթի 2017-ին հրապարակված մի հոդվածի, Ադրբեջանը սահմանի իր կողմում ներդրել է 500 մլն դոլար: Ծրագրի իրականացումը հետաձգվել էր իրանական կողմի պատճառով, սակայն այժմ ակնկալվում է, որ վերջապես այն կիրագործվի:

Ուշադրությանն արժանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ այցելել է իրանական Գիլան նահանգ, որտեղ պատրաստվում են խթանել տնտեսական զարգացմանը` ապահովելու Իրանի ռազմավարական Հյուսիսային նահանգը երկաթուղային և տնտեսական միջանցքներով դեպի Ադրբեջան և Ղազախստանով դեպի Չինաստան:

Գիլան նահանգը սահմանակից է Ադրբեջանին և Կասպից ծովի ափամերձ շրջանում է: Տարիներ շարունակ Իրանը ձգտում է զարգացնել իր երկաթուղային ցանցը, որը ներառում է Աստարա քաղաքի համար հյուսիս-հարավ միջանցքը, որն Իրանը կկապի Կովկասին: Երկաթուղին պետք է անցնի Ղազվինով դեպի Ռաշթա, ապա հյուսիս` Ադրբեջան: Ըստ անգլալեզու իրանական Financial Tribune թերթի 2017-ին հրապարակված մի հոդվածի, Ադրբեջանը սահմանի իր կողմում ներդրել է 500 մլն դոլար: Ծրագրի իրականացումը հետաձգվել էր իրանական կողմի պատճառով, սակայն այժմ ակնկալվում է, որ վերջապես այն կիրագործվի: Ղազվին-Ռաշթա հատվածը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի առանցքային մասն է, որը տեսականորեն Հնդկաստանը կկապի Եվրոպային:

Իրանը պատրաստվում է շահագործել Ղազվին-Ռեշտ երկաթգիծը` միանալու համար Հյուսիս-հարավ միջազգային միջանցքին (INSTC) և այդ երկաթուղային ցանցի միջոցով միացնելով Հնդկաստանն ու Եվրոպան: Սա փոխադրումները կդարձնի ավելի կարճ և ավելի էժան, որից կօգտվեն Իրանը և մյուս պետությունները: Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Իրանը պայքարում է ԱՄՆ պատժամիջոցների դեմ:

Ռաշթի օդանավակայանում Tasnim news-ի լրագրողներին հայտնել են, որ ներդրվել է 290 միլիոն իրանական թուման և, որ այս նախագծից կշահի նաև Անզալի կոչված ազատ առևտրի գոտին: Հաղորդվում է, որ նախագիծը Թեհրանի ավելի մեծ ծրագրերի մասն է, ըստ որոնց Իրանտ Ղազախստանի միջոցով Չինաստանին կապելու ուղղությամբ է աշխատանք տարվում: Այս 2 զարգացումներն էլ կարող են օգնել Չինաստանի Belt and Road Initiative-ին, որը նախատեսում է Թեհրանի միջոցով տնտեսական կապուղի ստեղծել Իրանի, Թուրքիայի և Արեւմուտքի հետ:

Ռազմավարական տեսանկյունից այն, ինչ Իրանը հույս ունի անել Գիլան նահանգում, նշանակում է, որ Թեհրանը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին և նույնիսկ օգուտ քաղել առաջիկա տարիներին, քանի որ աշխատում է այն երկրների հետ, որոնք համաձայն չեն ԱՄՆ քաղաքականությանը, ներառյալ` Թուրքիայի, Ռուսաստանին հետ:

Անցած տարի իսրայելցի պաշտոնյաները մեկնել էին Ծոցի երկրներ և տարածաշրջանի երկրներին ակնարկում էին Իսրայելի հետ տնտեսական կապերի զագացման հնարավորությունների մասին: Իրանի ստեղծած ցանցը շրջանցում է Իսրայելին և պարզ է, որ տարածաշրջանում բնական գազի և խողովակաշարերի շուրջ քննարկումների նման Մերձավոր Արեւելքում տնտեսական ռազմավարությունը ևս տեղավորվում է ավելի մեծ աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանության մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment