Իրական պատճառը, թե ինչու Թրամփը չի հարձակվում ԱՄՆ վրա

Իրական պատճառը, թե ինչու Թրամփը չի հարձակվում ԱՄՆ վրա

Հոդվածի առանցքում

  • Պարսից ծոցի պատերազմը կարող է խորապես ապակայունացնել համաշխարհային նավթային համակարգը: Եթե Թրամփի վարչակազմը հարվածի Իրանին միայնակ կամ Սաուդյան Արաբիայի հետ և թիրախավորի նավթային օբյեկտները, ապա այդ հարձակումները ավելի շատ ռեսուրսներ կպահանջեն: Չնայած Իրանի նավթի արդյունահանումը զգալիորեն նվազել է 2018-ի ԱՄՆ պատժամիջոցներից հետո, այդ երկիրն առայժմ արտադրում է օրական ավելի քան 2 միլիոն բարել նավթ և օրական արտահանում է շուրջ կես միլիոն բարել նավթամթերքներ և հեղուկացված նավթային գազ: Ավիահարվածները կդադարեցնեն այդ մատակարարումները, իսկ նավթ արտադրող մյուս երկրները պայքարում են սաուդյան ռեսուրսների կորուստը կոմպենսացնելու ուղղությամբ:

Ուշադրությանն արժանի

Գնալով ավելի լայն է տարածվում տեսակետը, որ Իրանն է պատասխանատու է Սաուդյան Արաբիայում անցած շաբաթավերջին տեղի ունեցած հարձակման համար, որի ընթացքում անօդաչու սարքերով և հրթիռներով թիրախավորվեցին Սաուդյան Արաբիայի երկու կարևորագույն օբյեկտները՝ երկրի նավթի արդյունահանումը կրճատելով օրական 5,7 միլիոն բարելով և 5 տոկոսով կրճատելով նավթի համաշխարհային մատակարարումները: Եթե Թրամփի վարչակազմը որոշի ռազմական գործողությամբ պատասխանել այդ հարձակումներին, ապա դրան հաջորդող դիմակայությունը, ամենայն հավանականությամբ, պետք է անվանվի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ևս մեկ նավթային պատերազմ:

Այնուամենայնիվ, դա լուրջ սխալ կլինի: Այս դեպքում նավթային շահերը շատ ավելի հավանական է, որ կկանխեն պատերազմը, քան կհրահրեն:

Պարսից ծոցի պատերազմը կարող է խորապես ապակայունացնել համաշխարհային նավթային համակարգը: Եթե Թրամփի վարչակազմը հարվածի Իրանին միայնակ կամ Սաուդյան Արաբիայի հետ և թիրախավորի նավթային օբյեկտները, ապա այդ հարձակումները ավելի շատ ռեսուրսներ կպահանջեն: Չնայած Իրանի նավթի արդյունահանումը զգալիորեն նվազել է 2018-ի ԱՄՆ պատժամիջոցներից հետո, այդ երկիրն առայժմ արտադրում է օրական ավելի քան 2 միլիոն բարել նավթ և օրական արտահանում է շուրջ կես միլիոն բարել նավթամթերքներ և հեղուկացված նավթային գազ: Ավիահարվածները կդադարեցնեն այդ մատակարարումները, իսկ նավթ արտադրող մյուս երկրները պայքարում են սաուդյան ռեսուրսների կորուստը կոմպենսացնելու ուղղությամբ:

Թեհրանը նաև սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունների դեպքում: Եթե իրանցիները թիրախավորեն Սաուդյան Արաբիայի նավթային կայանները, դրանք դուրս կգան շարքից կամ կընդհատեն վնասված ենթակառուցվածքների վերականգնումը: Դրանց վրա մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հարձակումները շատ ավելի մեծ վնասներ են պատճառել, քան ակնկալում էին արդյունաբերության շատ վերլուծաբաններ: Նույնիսկ եթե Թեհրանը ուղղակի պատասխանատվություն չի կրում այդ հարձակումների համար, սաուդյան պաշտոնյաները կարծում են, որ ագրեսորներն աշխատում են իրանական զենքով: Եթե այդ պնդումները ճշգրիտ են, ապա Թեհրանը կարող է հետագայում ևս էական վնասներ հասցնել սաուդյան նավթարդյունաբերությանը: Չնայած Սաուդյան Արաբիան այս հարձակումներից հետո, հավանաբար, ամրացրել է ՀՕՊ համակարգը, թագավորության հնարավորությունը պաշտպանել նավթային կարևոր օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և ցածր թռչող հրթիռներից, այժմ անորոշ է:

Իրանը կարող է ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի հարվածներին պատասխանել նաև փորձելով խափանել նավթի փոխադրումը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը ցուցադրել է Պարսից ծոցում օտարերկրյա տանկեր գրավելու պատրաստակամությունը, ինչպես դա արեց երկուշաբթի և այս տարվա հուլիսին:  Կորպուսը կարող է նաև նավթային տանկերները չեզոքացնել ականներով և այլ պայթուցիկ սարքերով՝ ինչպես այս տարվա սկզբին տեղի ունեցած հարձակումներն էին:

Վերջապես, Իրանը կարող էր փորձել փակել Հորմուզի նեղուցը: Պետությունը ամիսներ շարունակ սպառնում էր արգելափակել այն: Եվ, Իրանի ռազմածովային ուժերը գուցե չեն կարողանա ամբողջությամբ դադարեցնել երթևեկությունը կամ երկարաժամկետ արգելափակում իրականացնել, միայն դրա փորձը նավթի համաշխարհային շուկաների վրա մեծ հետևանքներ կթողնի: Նեղուցն անցնող նավթային տանկերների համար ապահովագրության գումարներն արդեն տասն անգամ աճել են մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Նեղուցն արգելափակելու ցանկացած ջանք կբերի հերթական կտրուկ աճի: Նավթի գները նույնպես բարձրանում են՝ արձագանքելով ավելացող աշխարհաքաղաքական ռիսկին:

Պարսից ծոցում սրվող հակամարտությունը կվտանգի շատ երկրների էներգետիկ շահերը: Սաուդյան Արաբիան կարող է հարձակման ենթարկվել Պարսից ծոցում սրվող հակամարտության տարբեր կողմերից: Սաուդյան նավթային ենթակառուցվածքները կարող են կրել լրացուցիչ վնասներ, և թագավորությունը կկորցնի ավելի շատ ռեսուրսներ ու եկամուտներ՝ կասեցված նավթի վաճառքից: Ամենակարևորը` ևս մեկ հարված կհասցվի Սաուդյան Արամկոյի՝ պետական նավթային ընկերության հեղինակությանը՝ որպես նավթի հուսալի մատակարարի:

Այս շաբաթվա հարձակումներից հետո Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն արդեն ջանում են վերականգնել վստահությունը ազգային նավթային ընկերության նկատմամբ: Սաուդյան Արամկոյի գլխավոր տնօրեն Ամին Նասերը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Աբքայիքի վնասները կվերականգնվի մինչև ամսվա վերջ, և որ ընկերության երկար սպասված նախնական հանրային առաջարկը (IPO) կշարունակվի այնպես, ինչպես պլանավորված է: Այնուամենայնիվ, թերահավատություն կա, և ցանկացած լրացուցիչ խափանում կհանգեցնի ընկերության հեղինակության և Սաուդյան Արաբիայի առաջնորդ Մուհամմադ բին Սալմանի ծրագերի խափանմանը:

Պարսից ծոցում հակամարտությունների սրումը կխաթարի նաև Չինաստանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Այժմ Սաուդյան Արաբիան Չինաստանի նավթի առաջատար մատակարարն է՝ ապահովելով նավթի հումքի ներմուծման մոտավորապես 17 տոկոսը: Չինական սպառողները, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, շարունակում են ձեռք բերել նաև փոքր քանակությամբ իրանական նավթամթերք: Եվրոպական երկրները դադարեցրել են գնումները Իրանից և ավելի քիչ են կախված Սաուդյան նավթից: Այնուամենայնիվ, ԵՄ երկրները իրենց ռեսուրսների ավելի քան 13 տոկոսը դեռ ներմուծում են Ծոցի նավթարտադրողներից: Տարածաշրջանային հակամարտության սրումը կվտանգի եվրոպացիներին այդ մատակարարումների հասանելիությունը, նրանց կստիպի ավելի բարձր գին վճարել և խաթարել իրանական նավթի համաշխարհային շուկա վերադարձնելու իրենց շարունակական դիվանագիտական ջանքերը:

Զարմանալի է, որ չինացի և եվրոպացի պաշտոնյաները զգուշավոր վերաբերմունք են որդեգրել ճգնաժամի նկատմամբ: Չնայած Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը, խոսնակ Հուա Չունինգը կողմերին խորհուրդ է տվել «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանային լարվածության սրման»: Նա նաև ձեռնպահ մնաց հարձակմուների պատասխանատվությունը հատուկ դերակատարի վերագրելուց: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել են, որ հարձակումները պետք է ստանան միջազգային արձագանք: Այնուամենայնիվ, նրանք նաև շեշտեցին «տարածաշրջանում լարվածության հետագա սրացումից խուսափելու կարևորությունը»: Հաշվի առնելով սա, եթե Միացյալ Նահանգները ցանկանա հարվածել Իրանին, ստիպված կլինի դա անել միայնակ:

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը նաև ուժեղ խթաններ ունի` խուսափելու հակամարտության սրացումից: Չնայած ԱՄՆ-ն այժմ նավթի արդյունաբերության առաջատարն է աշխարհում, ինչպես վերջերս նկատեց նախագահ Թրամփը, երկիրը անձեռնմխելի չէ անկայունությունից: Նավթի շուկան գլոբալ է, այնպես որ, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները դառնա նավթի զուտ արտահանող, այն դեռ կազդի նավթի գների բարձրացման վրա: ԱՄՆ վերամշակման գործարանները ավելի շատ գումար կվճարեն չմշակված նավթի համար՝ անկախ դրա արդյունաբերման վայրից: Եվ երբ նրանք այս գնաճը փոխանցում են իրենց հաճախորդներին, ամերիկացիները ավելի շատ են վճարում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment