Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները ջերմանում են

Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները ջերմանում են

Հոդվածի առանցքում

  • Իսրայելը չպետք է ունենա ցեղասպանություն եզրն օգտագործելու բացառիկ իրավունք: Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ես չեմ ասում, թե ամեն ինչ հարթ կընթանա, բայց վերջնարդյունքում ամեն ինչ կհանդարտվի: Որոշ իսրայելցիներ Երևանում անհարկի հայտարարություններ են արել Հոլոքոստի և հրեաների բացառիկ պատմութան մասին, բայց մենք պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր ցեղասպանություն ունի իրեն հատուկ բնորոշիչները:

Ուշադրությանն արժանի

Հայերը հպարտանում են իրենց փոքր երկրով, որն ունի հարուստ մշակույթ և պատմություն, և սիրում են նմանությունները գտնել Հայաստանի և Իսրայելի միջև: Մի թեմա էլ կա, որը նրանք երբեք չեն հոգնում քննարկել` Հայոց ցեղասպանությունը և թե քանի երկիր դեռ պետք է այն ճանաչի որպես պատմական փաստ:

Նանա Մնացականյանն այն զբոսաշրջային ընկերության տնօրենն է, որ կազմակերպել է դեպի Իսրայել ուղիղ թռիչքները և ասում է, որ հիասթափված էին, երբ Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցով կազմակերպված քվեարկությունը չեղարկվեց: «Ես ակնկալում էի, որ հրեական պետությունը կհասկանա, թե ինչքան կարևոր է դա մեզ համար», – ասում է նա:

Շատերը Հայաստանը պատկերացնում են որպես աղքատ երկիր` վատ ենթակառուցվածքներով: Ճիշտ է, որ զբոսաշրջիկներն անտեղ արագընթաց շատ ճանապարհներ չեն գտնի, գազատարները փոքր գյուղերում անկանոն են և տգեղ, բացի այդ էլ կովերն են հաճախ շրջակայքում թափառում: Բայց ամենաշատն ուշադրություն են գրավում ավանդական հացը` լավաշը թխող ծեր կանայք: Ուտելիքը Հայաստանում պարզ է և Էժան: Այնտեղ շատերՆ անգլերեն չեն խոսում, բայց Երևանի կենտրոնում մի քանի շքեղ հյուրանոց կա: Հայաստանում հուսով են, որ զբոսաշրջությունն արագ կզարգանա, թեև հակամարտության մեջ են հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այժմ Armenia Air-ն առաջարկում է շաբաթական երկու թռիչք դեպի Բեն Գուրիոն և Հայաստանում հուսով են գրավել իսրայելցի զբոսաշրջիկների ուշադրությունը:

«Մենք մեզ շատ ենք նմանեցնում հրեաներին: Մենք տարբերվում ենք մեր հարևաններից: Մենք երկար պատմություն ունենք, վերապրել ենք բազմաթիվ պատերազմներ և ներխուժումներ: Մենք գիտենք` ինչպես ադապտացվել տարբեր մշակույթներին», – ասում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիայի Կովկասյան շրջանում է` Սև և Կասպից ծովերի միջև, սահմանակից է Թուրքիային, Վրաստանն, Ադրբեջանին և Իրանին, ամուր պատմական և քաղաքական կապեր ունի Եվրոպայի հետ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմայան կայսրությունում դժգոհ էին, որ հայկական փոքրամասնությունն աշխատում էր հասնել անկախության և բացահայտ աջակցում էր ցարական Ռուսաստանին, որը առաջացել էր դեպի Կովկաս և առաջանում էր դեպի Անատոլիա: Հայերը, որոնք հույս ունեին ազատագրել իրենց հայրենիքը, զբաղեցնում էին այն տարածքները, որոնք ենթակա էին օտարերկրյա ներխուժման: Եվ 1915-ին Օսմանյան կառավարությունը հայտարարեց, որ Անատոլիայում ապրող հայերը պետք է հեռանան այնտեղից: 1918-ի վերջին Թուքիան համակարգված կերպով սպանեց ավելի քան 1.5 մլն հայերի: Դրանից հետո հայերը պահանջում են Ցեղասպանության միջազգային ճանաչում, ինչը մինչև այսօր Թուրքիայում մեծ լարվածության թեմա է:

1991թ-ին ԽՍՀՄ-ի փլուզման հետ Հայաստանն անկախացավ: Այնուամենայնիվ, տարածքների մեծ մասը մնացին Թուրքիայի վերահսկողության տակ: Իսրայելն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին: Հայերն ու հրեաներն ընդհանրություններ ունեն: Երկուսն էլ փոքրաթիվ են սփռված աշխարհով մեկ, երկար ժամանակ պայքարել են անկախության համար, շրջապատված են հիմնականում մուսուլմանական երկրներով և ազդեցիկ լոբբինգ ունեն ԱՄՆ-ում: Եվ երկու ժողովուրդներն էլ ազգային տրավմայի կրող են:

 

Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները զարգացած չեն, քանի որ Հայաստանը հակամարտության մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք զարգացած հարաբերություններ ունեն Իսրայելի հետ:

«Հայաստանն Իսրայելին այնքան շատ առաջարկելու բան ունի գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և նորարարությունների, հատկապես վաղ մանկական կրթության ոլորտներում: Մենք զարգացրել ենք մի քանի բջջային հավելվածներ, որոնք հիմա ունեն միլիոնավոր օգտատերեր: Ծրագրում եմ ինքս մոտ ապագայում այցելել Իսրայել », – ասում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ ե՞ք մտածում Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցով քննարկումը չեղարկելու մասին: 

-Քվեարկությունը միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցով չէր: Այն ուներ բարոյական ենթատեքստ: 1.5 միլիոն հայ է սպանվել: Իմ նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և ապաստան գտել Թբիլիսիում: Իմ ընտանիքի անդամներից շատերն են սպանվել Ցեղասպանության ժամանակ: Բայց մենք մեզ զոհ չենք համարում: Մենք հաղթողներ ենք, քանի որ մենք, ինչպես ծրագրվում էր, չպետք է լինեինք այս երկրի երեսին: Չեմ ասի, թե հիասթափված չէինք, որ քվեարկությունն այդպես էլ տեղի չունեցավ: Գիտենք, որ այս հարցը դժբախտաբար դարձել է առևտրի գործիք Թուրքիայի հետ հարաբերություններում:

Հայաստանի և Իսրայելի միջև կա՞ ռազմական գործակցություն: 

-Հայաստանը խիստ մտահոգ է իր անվտանգությանը վերաբերող հարցերով, հատկապես Լեռնային Ղարաբաղի մասով: Մարդիկ այնտեղ վտանգված են: Հայտնի է, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանա զարգացնել Իսրայելի հետ հարաբերությունները, ներառյալ ռազմական ոլորտում:

Ինչ ե՞ք կարծում` ինչպես կարձագանքի Իրանը, եթե Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները շարունակեն ջերմանալ:

-Ինչպես ասացի` հարաբերությունները մի երկրի հետ չեն վտանգում մեր կապերը մյուս երկրների հետ:

Ինչ ե՞ք մտածում,Իսրայելի ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարված Ավիգդոր Լիբերմանի մասին: Նա բավական ներգրված էր Կովկասյան զարգացումներում, այդպես չէ՞: 

-Չեմ կարծում, թե քունս կկորցնեմ նրա հրաժարականի պատճառով: Նա զենք էր վաճառում մեր հակառակորդին` Ադրբեջանին:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են` նացիստների հետ գործակցած հայ ազգայնական Գարեգին Նժդեհի հսկայական արձան է տեղադրվել Երևանում: Ինչ ե՞ք մտածում այս մասին: 

-Մարդիկ պետք է զգույշ լինեն, երբ հայտարարություններ են անում: Դա պարզապես պարզապես  քարոզչություն է, որն առաջ են տանում մեր հակառակորդները:

Ձեզ մտահոգո՞ւմ է, որ Հայաստանը դեսպանատուն չունի Իսրայելում և Իսրայելը` Հայաստանում: 

-Ես լավատես եմ, որ շուտով դեսպանատներ կունենանք: Մենք ավելի քան ուրախ ենք Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար:

Դուք կհամաձայնե՞ք Հայաստանի դեսպանատունը բացել Երուսաղեմում: 

-Մենք հասկանում ենք այս հակասությունների զգայունությունը և մենք կփորձենք դրական քայլ կատարել:

 

Արտակ Զաքարյանը, որը մինչև վերջերս Հայաստանի Պաշտանության փոխնախարարն էր, իսկ դրանից առաջ ՀՀ-Իսրայել բարեկամական խմբի համանախագահը, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման շարժիչ ուժն է: «Իսրայեի հետ մեր հարաբերությունները կարևոր են: Ինչպես Հայաստանը, Իսրայելը փոքր երկիր է` շրջապատված թշնամիներով և մենք մենք կուզեինք` մեր տնտեսությունը լինի նույնքան զարգացած, ինչքան Իսրայելինը: Մենք ձգտում ենք զբոսաշրջային կապերը հասցնել մինչև պաշտպանական ոլորտում գործակցության: Եվ պատճառն այն չէ, որ մենք վախենում ենք ռուսներից: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք բավականաչափ չենք աշխատել: Միաժամանակ Ադրբեջանին և Վրաստանին հաջողվել է Իսրայելի հետ հաստատել ավելի սերտ հարաբերութուններ»,- ասում է Արտակ Զաքարյանը:

«Իսրայելը կարիք ունի ինքն իրեն հարցնելու, թե որտեղ են իր արժեքները: Մի կողմից Ադրբեջանը կարևոր դաշնակից է և մենք չպետք է վտանգենք այս հարաբերութունները: Եվ իհարկե, Թուրքիայի հետ հարաբերությունները հատկապես բարդ են: Մյուս կողմից Իսրայելը գուցե իսկապես կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել խաղաղության: Իսրայելը պետք է կարողանա Ադրբեջանին ասել` մենք ձեր դաշնակիցն ենք, բայց ցանկանում ենք հարաբերություններ հաստատել նաև Հայաստանի հետ և դուք չպետք է դա դիտարկեք որպես մեր հարաբերություններին վնասող քայլ: Սկզբում սա կարող է աղմուկ առաջացնել, բայց դա հանրավոր է: Կարծում եմ, ամոթ է, որ Իսրայելը մինչև այժմ չի արել այս քայլը», – ասում է Hebrew համալսարանի հետազոտող Չեն Բրամը:

Կարծում եք Իսրայելը պե՞տք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

«Իսրայելը չպետք է ունենա ցեղասպանություն եզրն օգտագործելու բացառիկ իրավունք: Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ես չեմ ասում, թե ամեն ինչ հարթ կընթանա, բայց վերջնարդյունքում ամեն ինչ կհանդարտվի: Որոշ իսրայելցիներ Երևանում անհարկի հայտարարություններ են արել Հոլոքոստի և հրեաների բացառիկ պատմութան մասին, բայց մենք պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր ցեղասպանություն ունի իրեն հատուկ բնորոշիչները: Եվ մենք չենք կարող հերքել Հայոց ցեղասպանությունը և աշխարհի արձագանքը դրան առաջնակարգ ազդեցություն են ունեցել հոլոքոստը կազմակերպած նացիստների վրա: Այս մասով իրավիճակը կարգավորելու ուղղութամբ Իսրայելն ունի շատ հնարավորություններ: Լավ է, որ հայերը գիտեն, թե իսրայելցիների մեծ մասն ինչ են մտածում այս հարցի շուրջ, բայց դա մեզ չի ազատում փոփոխությունը պաշտոնական դարձնելու պատասխանատվությունից», – ասում է Չեն Բրամը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment