Իսրայելական ELBIT SYSTEMS-ը Ադրբեջանին է վաճառել SKYSTRIKER ինքնասպան դրոններ
Հոդվածի առանցքում
- Իսրայելյան Elbit Systems- ը Ադրբեջանին է վաճառել իր վերջին անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ հեռավորությունից կարող են հստակ տակտիկական հարվածներ հասցնել։ Elbit Systems-ը The SkyStriker- ի դրոնը նկարագրել է որպես «լուռ, անտեսանելի և անակնկալ հարձակվող, առավելագույն ճշգրտությամբ ու հուսալիությամբ սարք, որը ժամանակակից մարտադաշտում ապահովում է կարևորագույն առավելությունը»: Կործանիչ զինամթերքով բացարձակ ինքնավար համակարգը կարող է կրել մինչև 10 կիլոգրամ մարտագլխիկ, թռիչքի առավել տևողությունը երկու ժամ է: 185 կմ/ժ առավելագույն արագությամբ SkyStriker- ը կարող է 20 կմ հեռավորությունն անցնել 6.5 րոպեում:
Ուշադրությանն արժանի
Իսրայելյան Elbit Systems- ը Ադրբեջանին է վաճառել իր վերջին անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ հեռավորությունից կարող են հստակ տակտիկական հարվածներ հասցնել։
Elbit Systems-ը The SkyStriker- ի դրոնը նկարագրել է որպես «լուռ, անտեսանելի և անակնկալ հարձակվող, առավելագույն ճշգրտությամբ ու հուսալիությամբ սարք, որը ժամանակակից մարտադաշտում ապահովում է կարևորագույն առավելությունը»:
Կործանիչ զինամթերքով բացարձակ ինքնավար համակարգը կարող է կրել մինչև 10 կիլոգրամ մարտագլխիկ, թռիչքի առավել տևողությունը երկու ժամ է: 185 կմ/ժ առավելագույն արագությամբ SkyStriker- ը կարող է 20 կմ հեռավորությունն անցնել 6.5 րոպեում:
Դրոնը նաև հեշտ տեղակայվում է դաշտում, իսկ անաղմուկ էլեկտրական շարժիչի շնորհիվ օպերատորները կարողանում են ուսումնասիրել ու բացահայտել հակառակորդի թիրախները: Նրանք կարող են նաև ծրագրավորել դրոնը, որը թիրախը խոցելու համար շարժվում է 500կմ/ժ արագությամբ:
Ըստ ադրբեջանական «AzeriDefense» կայքի, SkyStriker -ի առաջին միջազգային պատվիրատուն Ադրբեջանն է: Կենտրոնական Ասիայի երկիրը, որը սահմանակից է Իրանին, դարձել է Իսրայելի նավթի հիմնական մատակարարը, վերջին տարիներին էլ՝ Իսրայելի ռազմական տեխնիկայի խոշոր գնորդը: Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի, Ադրբեջանը իսրայելական զենքի երրորդ խոշորագույն սպառողն է, 2017 թվականին այն ձեռք է բերել 137 միլիոն դոլար արժողությամբ զենք:
Անցյած տարի իսրայելական մեկ այլ ընկերություն հայտնվել էր սկանդալի մեջ, երբ պաշտպանության նախարարությունը դադարեցրեց նրա արտահանման արտոնագիրը: Հետաքննությունը պարզեց, որ Ադրբեջանը խնդրել էր ընկերությանը զինված անօդաչու թռչող սարքի ցուցադրությունն անցկացնել հայկական զինված ուժերի դիրքերի վրա:
Aeronautics Defense Systems-ը 2011թ.-ին երկրում բացել է Aerostar և Orbiter թռչող սարքերի արտադրության գործարան:
2016 թ., Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնկված բռնությունների ժամանակ հաղորդվեց, որ Բաքուն ինքնասպան դրոններ է օգտագործել հայկական թիրախների դեմ, ներառյալ Հարոպ դրոնը, որը վերացրեց ավտոբուսն ու սպանեց յոթ զինվորի:
Չնայած 1994 թ. երկու հակառակորդները հրադադարի մասին պայմանավորվածություն ստորագրեցին, նրանք երբեք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, իսկ վերջին տարիներին տեղի ունեցած կարժատև պատերազմը հանգեցրեց տասնյակ զինվորների մահվան:
Ավելու ուշ Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը պաշտոնական բողոք ներկայացրեց Իսրայելին զենքի հարցով, հայտարարելով, որ Երուսաղեմը պարտավոր է ապահովել, որ կողմերը հարձակման ժամանակ չօգտագործեն իսրայելական զենքը:
«Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ են Իսրայելին և անհավանական է, որ իսրայելական զենքն օգտագործվի Լեռնային Ղարաբաղի համար երկու երկրների միջև պատերազմում», – գրել է Մելքոնյանը Հարոպի հետ կապված միջադեպից անմիջապես հետո:
Լեռնային Ղարաբաղում բռնկված բռնությունից մեկ տարի անց, Քրայսիս Գրուփը հունիսյան զեկույցում զգուշացրել է, որ երկու երկրները «1994-ի հրադադարից հետո ավելի քան երբևէ շատ մոտ են պատերազմին»:
Զեկույցում նշվում է, որ 2016 թ. ապրիլից հետո Ադրբեջանը ավելացրել է զենքի ծախսերը, ձեռք բերելով ծանր զենք և այլ ռազմական տեխնիկա Իսրայելից, Ռուսաստանից, Պակիստանից ու Թուրքիայից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ