Իսրայելական դրոն արտադրող ընկերությանը թույլատրել են վաճառել այն ադրբեջանցիներին

Իսրայելական դրոն արտադրող ընկերությանը թույլատրել են վաճառել այն ադրբեջանցիներին

Հոդվածի առանցքում

  • Իսրայելի Պաշտպանության նախարարությունը վերադարձրեց «Aeronautics»-ին Բաքվին ինքնաոչնչացվող անօդաչու թռչող սարքեր տրամադրելու արտոնագիրն այն ժամանակ, երբ դեռ ընթանում է հետաքննություն անօդաչու սարքերը հայերի դեմ փորձարկելու մեղադրանքի շուրջ:  Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը թույլատրել է անօդաչու թռչող սարքեր արտադրողին կրկին դրանք վաճառել ադրբեջանցիներին: Ընկերությունը կասկածվում է 2017թ.-ին Ադրբեջանի զինված ուժերի միջոցով «հայկական զինված ուժերի վրա» անօդաչու թռչող իր սարքերից մեկը փորձարկելու մեջ, որը խախտում է իսրայելական օրենքը:

Ուշադրությանն արժանի

Իսրայելի Պաշտպանության նախարարությունը վերադարձրեց «Aeronautics»-ին Բաքվին ինքնաոչնչացվող անօդաչու թռչող սարքեր տրամադրելու արտոնագիրն այն ժամանակ, երբ դեռ ընթանում է հետաքննություն անօդաչու սարքերը հայերի դեմ փորձարկելու մեղադրանքի շուրջ:

Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը թույլատրել է անօդաչու թռչող սարքեր արտադրողին կրկին դրանք վաճառել ադրբեջանցիներին: Ընկերությունը կասկածվում է 2017թ.-ին Ադրբեջանի զինված ուժերի միջոցով «հայկական զինված ուժերի վրա» անօդաչու թռչող իր սարքերից մեկը փորձարկելու մեջ, որը խախտում է իսրայելական օրենքը:

Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարության կողմից «Aeronautics» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ամոս Մատան, տեղակալ Մեիր Ռիզմովիչը և երրորդ, անանուն աշխատակիցը պետք է հեռացվեին ապրիլի սկզբին:

Պաշտպանության նախարարությունը անցյալ շաբաթ հայտարարեց, որ որոշում է կայացրել վերացնել երեք բարձրաստիճան պաշտոնյաների արտահանման լիցենզիաները:

Ռազմական պաշտպանության նախարարության որոշումը ի հայտ եկավ երեք շաբաթ անց, երբ Ռաֆայելի պաշտպանական ոլորտի ընկերույունը գնեց «Aeronautics »- ը 231,7 մլն դոլարով:

2017 թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ ընկերությունը կասկածվում է Լեռնային Ղարաբաղի շրջանում հայկական ուժերի դեմ Orbiter 1K կամիկաձե անօդաչու սարքի օգտագործման մեջ՝ ադրբեջանական կողմին այն ցուցադրելու նպատակով: Դիմումի պատճենը առաջին անգամ հայտնվեց Maariv թերթի էջերում:

Մեկ ու կես շաբաթ անց պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կասեցրել է Aeronautics արտոնագիրը Բաքվին անօդաչու սարքեր վաճառելու համար: Բաքուն հանդիսանում է «կենտրոնական պատվիրատուն»:

2018 թ. օգոստոսին դատախազությունը հայտարարեց նաև, որ մտադիր է Մատանիին, Ռիզովիչին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործ հարուցել ՝ կապված ապօրինի փորձարկման հետ:

Երկուշաբթի ընկերությունը Թելավիվի ֆոնդային բորսային տեղեկացրեց, որ հանվել է արգելքը իր Orbiter 1K կամիկաձե անօդաչու սարքերի վաճառքի համար:

 

«Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր արտոնագրի կասեցումը անմիջապես չեղյալ է հայտարարվել: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ վերսկսել անօդաչու սարքերի մատակարարումը վերոհիշյալ հաճախորդին», – գրում է «Aeronautics »-ը:

Ընկերությունը նաև ասել է, որ գործադիր տնօրենը, տեղակալը և երրորդ պաշտոնյան, իրականում, ապրիլի 3-ից դուրս են բերվել արտահանման արտոնագրի ցուցակից:

«Ժամանակավոր կասեցումը կպահպանվի մինչև որոշման կայացումը աշխատակիցների վերաբերյալ: Վերոհիշյալ որոշումն ընդունվելուց հետո ժամանակավոր կասեցումը կվերանայվի », – ասաց« Aeronautics »-ը:

Նման փորձարկումներն անօրինական են Իսրայելում, քանի որ դա պահանջում է հազվադեպ տրամադրվող թույլտվություն` իրական թիրախ խոցելու համար: Այս պարագայում Aeronautics Defense Systems- ը ավելի քիչ հավանական է, որ նման թույլտվություն կստանա, քանի որ Իսրայելը չի ​​համարում, որ Հայաստանը թշնամական պետություն է:

Երկու Orbiter 1K անօդաչու սարքիև հետ աշխատող երկու իսրայելցի փորձագետ հրաժարվել են իրականացնել հարձակումը, չնայած իրենց ղեկավարության սպառնալիքների, հաղորդում է Maariv- ը:

Aeronautics Defense Systems-ի երկու պաշտոնյաներ, ովքեր Բաքու ժամանած պատվիրակության կազմում էին,  փորձել են ցուցադրել դրանց կիրառումը,  սակայն անհրաժեշտ փորձ չունենալով՝ ուղղակիորեն չեն հարվածել թիրախներին:

Yavneh- ում հիմնադրված Aeronautics- ը հերքեց մեղադրանքները՝ ընդգծելով, որ «երբեք չի ցուցադրել իր սարքերը կենդանի թիրախների դեմ, այդ թվում` այս դեպքում »:

2016 թվականին Ադրբեջանը օգտագործել է իսրայելական մեկ այլ կամիկաձե անօդաչու սարք `իսրայելական Aerospace Industries Harop- մոդելը` հարձակման ենթարկելով ավտոբուսը, որի արդյունքում սպանեց յոթ հայ:

Ադրբեջանը իսրայելական ռազմական տեխնիկայի ամենախոշոր ներմուծողներից մեկն է և համարվում է հրեական պետության կարևոր դաշնակիցը `հաշվի առնելով, որ այն ապահովում է Իսրայելի նավթի 25-40 տոկոսը: 2016 թվականին երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտնեց, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է մոտ 5 մլրդ դոլարի զենք և պաշտպանական համակարգեր:

Իսրայելը ներքին քննադատության է ենթարկվել Ադրբեջանի հետ կապերի համար՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով: Այն նաև մահմեդական այն փոքրաթիվ երկրների շարքում է, որոնց հետ Իսրայելը ունի բարի դրացիական հարաբերություններ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment