Իսկապես ես եմ. Նիգերիայի նախագահը հերքում է իր մահվան լուրը և, որ իրեն փոխարինել է իր կլոնը

Իսկապես ես եմ. Նիգերիայի նախագահը հերքում է իր մահվան լուրը և, որ իրեն փոխարինել է իր կլոնը

Հոդվածի առանցքում

  • Նախագահն առաջին անգամ է խոսում իր մահվան մասին, բայց լուրերը սոցմեդիայում շրջանառվում են արդեն մի քանի ամիս:

Ուշադրությանն արժանի

Նիգերիայի նախագահ Բուհարին հերքում է մեղադրանքները, թե ինքը մահացել է և հիմա նրան փոխարինում է Սուդանից մի ինքնակոր: Նախագահն առաջին անգամ է խոսում այս մասին, բայց լուրերը սոցմեդիայում շրջանառվում են արդեն մի քանի ամիս:

Այս մասին տեսանյութերում իրականում ոչ մի ապացույց չկա, բայց YouTube-ում և Facebook-ում դրանք դիտել են հազարավոր օգտատերեր: Բուհարին մասնակցելու է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություներին: Անցած տարի 5 ամիս է անցկացրել Մեծ Բրիտանիայում` բուժման նպատակով: Նրա հիվանդության մասին որևէ տեղեկություն չի հրապարակվում: Սոցմեդիայում մի վարկած հատկապես մեծ տարածում ունի, նաև նրա քաղաքական մրացակիցների ջանքերով: Պնդում են, որ նախագահին փոխարինում է նրա սուդանցի նմանակը, որի իրական անունը Ջուբրիլ է:

«Իսկապես ես եմ, վստահեցնում եմ ձեզ: Շուտով նշելու եմ իմ 76-րդ տարեդարձը և դեռ երկար ժամանակ այսքան ուժեղ կլինեմ: Շատերը հույս ունեին, որ ես կմահանամ ծանր հիվանդությունից: Շատերը նույնիսկ դիմել են փոխնախագահին, որպեսզի հաստատվեն փոխնախագահի պաշտոնում, քանի որ համոզված էին` ես մահացել եմ, փոխնախագահը կլինի նախագահ և փոխնախագահի պաշտոնն ազատ կմնա: Դա նրան շատ էր մտահոգել, այցելել էր ինձ, երբ բուժվում էի Լոնդոնում»,- Լեհաստանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահը, երբ նրան հարցրել են Ջուբրիլի մասին:

Նախագահն ավելացրել է, որ իր մահվան մասին լուրեր տարածողները անգիտակից անհավատներ են: Նախագահի մեկնաբանությունները նախագահականը տարածում է էլեկտրոնային փոստով` վերնագրելով` «Իսկապես ես եմ. նախագահ Բուհարին պատասխանում է իր կլոնավորման մասին անհիմն պնդումներին»:

Նախագահի Twitter-ում տարածվել է տեսանյութը, որում այն պահն է, երբ նախագահին հարցնում են իր կլոնավորման մասին և երևում է, թե ինչպես են մարդիկ ծիծաղում:  Նախագահն ունի 1.76 մլն հետևորդ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment