Ինտրիգ Նենսի Փելոսիի թեկնածության քվեարկության շուրջ

Ինտրիգ Նենսի Փելոսիի թեկնածության քվեարկության շուրջ

Հոդվածի առանցքում

  • Արդյոք Փելոսին կկարողանա ստանալ 218 ձայներ, որոնք անհրաժեշտ են հունվարի 3-ին խոսնակ ընտրվելու համար, սա այլ հարց է: Պատմության մեջ ամենաանսովոր և կարևոր պայքարը խոսնակի աթոռի համար կսկսվի չորեքշաբթի օրը, երբ դեմոկրատները որոշելու են փակ դռների հետևում, թե կդառնա արդյոք Նենսի Փելոսին (Կալիֆոռնիա) իրենց հաջորդ առաջնորդը:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի օրվա քվեարկության արդյունքը կանխատեսելի է: Փելոսին կհաղթի: Սակայն դրա շուրջ ընթացող գործընթացը եւ հունվարի 3-ին անցկացվող քվեարկությունը խոսնակի թեկնածուի շուրջ լի է ինտրիգով եւ անորոշությամբ:

«Մենք չենք զարմանա, եթե նա հաղթի վաղը», – երեքշաբթի նշել է դեմոկրատական կուսակցությունից մեր աղբյուրը, –«բայց դա չի փոխում այն փաստը, որ կան շատ մարդիկ, ովքեր չեն պատրաստվում քվեարկել նրա օգտին»:

Փելոսին ամենածանր օրերն է վերապրում իր 15-ամյա իշխանության ընթացքումՆրա կողմնակիցներն ու ընդդիմախոսները գիտեն, որ եթե չլինի մրցակից, ապա նա հաղթելու է: Հաղթանակի մեջ նաև վստահ են նրա դաշնակիցներ կոնգրեսականներ Սթեյնի Հոյերը և Ջեյմս Քլիբերնը:

Արդյոք Փելոսին կկարողանա ստանալ 218 ձայներ, որոնք անհրաժեշտ են հունվարի 3-ին խոսնակ ընտրվելու համար, սա այլ հարց է:

Փելոսիի վերջին մարտահրավերը, որպես կուսակցության առաջնորդի, եղավ 2016 թին, երբ Թիմ Ռայանի օգտին գրանցվեցին 63 ձայներ: Հրապարակումները հայտնում են, որ Փելոսիի ընդդիմախոսները հույս ունեն չորեքշաբթի կրկին հավաքել այդքան ձայներ, անգամ եթե նրանք չունենան առաջադրված թեկնածուՓելոսիի հակառակորդների աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ նա 63 ձայն չի հավաքվի:

«Դա այդքան էլ այդպես չէ», – ասել է Փելոսիի քննադատներից մեկը, -«ես չգիտեմ, թե որտեղից է այդ թիվը գալիս, բայց դա խմբի ակնկալիքը չէ»:

«Դա նպատակ չէ», – արձագանքում է առաջին աղբյուրը,- «մենք փորձում ենք տեսնել, թե արդյոք նա կստանա 218-ից պակաս ձայներ: Եթե նա կորցնում է 18 կամ ավելի ձայն, ապա դա ցույց կտա, որ Փելոսին չունի անհրաժեշտ աջակցություն»:

Փելոսիի դաշնակիցները, իրենց հերթին, կարծում են, որ ընդդիմախոսները նախընտրում են ցածր սպասելիքներ ձևավորել:

«Փորձ է արվում ճշտել, թե արդյոք նրան ցուցաբերվող աջակցությունն ավելի շատ է, քան Ռայանին 2016 թ. », – ասում է կոնգրեսական Ռո Խաննան:

Երբ թեկնածուն չունի մրցակից, դեմոկրատները սովորաբար հակված են միաձայն ընտրելուն: Սակայն, հաշվի առնելով հանրային դիմադրությունը Փելոսիի անձի նկատմամբ՝ նրա հակառակորդները հնարավորություն կստանան չորեքշաբթի քվեարկության միջոցով արտահայտել իրենց անհամաձայնությունը:

Դեմոկրատական աղբյուրները հայտնում են, որ սենյակում գտնվող ցանկացած պատգամավոր կարող է դեմ հանդես գալ Փելոսիի առաջադրմանը` մնալով անհայտ: Հետո նրանք կարող են խնդրել ավանդական, գաղտնի քվեաթերթիկով քվեարկություն:

Դա Փելոսիի քննադատներին, այդ թվում՝ կոնգրեսականներ Աբիգալի Սփանբերգին, Մայքի Շերրիլին և Ջիլ Քիսներոսիին, որոնք այս ամսվա ընթացքում կարողացան հաղթել հանրապետականներին վիճելի ընտրաշրջաններում, նրա դեմ բողոքի ձայնը հնչեցնելու հնարավորություն է տալիս:

Փելոսին հանդիպում է ունեցել նորընտիր կոնգրեսականների հետ Կոնգրեսում:

«Դուք բոլորդ ունեք անհրաժեշտ իդեալիզմը, անհատականությունն ու երևակայությունը մեր երկրի ապագան ավելի լավը դարձնելու համար»,- ասել է  Փելոսին հանդիպմանը:

Դեմոկրատական կուսակցության աղբյուրները ասում են, որ անզոր կլինեն, եթե օրենսդիրները գրեն այլընտրանքային թեկնածուի անուն և հայտարարեն, որ պաշտպանում են այլ թեկնածուի և դեմ են Փելոսիին:

Քանի որ Փելոսին ձեռք է բերել նախկին նախագահ Օբամայի աջակցությունը՝ ենթադրվում է, որ ընդդիմախոսները կարող են չորեքշաբթի օրը դեմ քվեարկել իրեն, իսկ հունվարին կողմ քվեարկել:

Դեռևս պարզ չէ, թե որքան ընդդիմախոս ունի Փելոսին: Այդ թիվը մոտ շաբաթներում կարող է փոխվել:  

Ընդդիմախոսները այս ամսվա սկզբում նամակ էին պատրաստել՝ հավաքելով 17 ստորագրություն: Նամակում բացակայում են այլ օրենսդիրների անուններ, ովքեր դեմ են Փելոսիին: Երկուշաբթի, սակայն, կոնգրեսական Սիսնորիի մտափոխությունից հետո, ընդդիմախոսների թիվը դարձավ 16: Չնայած այդ թվերի՝ նրա դաշնակիցները շարունակում են վստահ լինել, որ նա կհաղթի հաջորդ տարվա սկզբի քվեարկության ժամանակ:

«Այս շաբաթ նա կհաղթի ու կստանա Դեմոկրատների Ներկայացուցիչների պալատի խմբակցության աջակցությունը։ Մենք կներկայացնենք նրա անունը հունվարի 3-ին, իսկ նույն օրը նա կստանա ձայներ ու կստանձնի խոսնակի պաշտոնը», – The Hill-ին ասաց Կալիֆոռնիա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Թեդ Լուին:

Այնուամենայնիվ, դեռևս բավական ժամանակ կա․ կուսակցության ներսում երկու ճամբարի բաժանված օրենսդիրները քննարկումներ են անցկացնում՝ ընդգծելով, որ սա աննախադեպ իրավիճակ է:

«Դեմոկրատական կուսակցության ներսում հին ընկերների շրջանում տեղի են ունենում շատ հուզական խոսակցություններ», – ասաց կոնգրեսական Ջեմի Ռասկին, –«կա մի հոգևոր և հանդիսավոր տեսանկյուն, թե ինչ է տեղի ունենում: Դա իմ ներկայացրած տրամադրություններն են»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment