Ինչ է հուշում մեզ Amazon –ի կենտրոնակայանի բացումը Ամերիկայի բաժանման մասին

Ինչ է հուշում մեզ Amazon –ի կենտրոնակայանի բացումը Ամերիկայի բաժանման մասին

Հոդվածի առանցքում

  • Amazon- ը որոշել է իր խոշոր երկու կենտրոնակայանները տեղակայել Լոնգ Այլենդ քաղաքում և Քրիսթալ Սիթիում, որը գտնվում է Վաշինգտոնի Պոտոմակ գետի ափին:

Ուշադրությանն արժանի

Amazon-ի որոշումը համընկնում է Ամերիկայի քաղաքական լարված իրավիճակի հետ: Նրա գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Սիեթլում, չափազանց լիբերալ նահանգի չափազանց լիբերալ քաղաքներից մեկում: Ընկերության ընտրած Նյու Յորքը և մայրաքաղաք Վաշինգտոնը ևս լիբերալ են:

Amazon հեշտությամբ կարող էր որոշել իր երկրորդ գլխավոր կենտրոնատեղին տեղակայել, ասենք, Ինդիանա նահանգում: Ի վերջո, Ինդիանապոլիսը Amazon- ի երկրորդ գլխամասային գրասենյակի որոնման եզրափակիչ փուլում հայտնված քաղաքներից մեկն էր, և քաղաքը ակտիվորեն հորդորում էր ընկերությանը կատարել ընտրություն իր օգտին: Ինդիանապոլիսը հանրապետական քաղաք է հանրապետական նահանգում:

Amazon -ի որոշումը հիմնված չէր քաղաքական կուսակցության նախապատվության վրա, բայց այն այսօր բացահայտում է իրական քաղաքական և տնտեսական բևեռացումը, որն առկա է Ամերիկայում:

Ուշադիր նայեք Amazon-ի գործունեությանը և կտեսնեք, որ այն ոչ միայն մեծ մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություն է, որն իր գործունեությունը ծավալում է համացանցով: Իրական գործունեության իմաստը սպառողներին ամեն գնով ավելի արագ, ավելի հարմարավետ սպասարկելն է, քան որևէ մեկը կարող է անել: Amazon -ը կախված է նոր գաղափարների շարունակական հոսքից, որոնք ցույց են տալիս, թե ինչ են ուզում մարդիկ, թե ինչպես են նրանք սպառում և ինչպես ամենաարդյունավետ ձևով մարդկանց կապել իրենց նախընտրած ապրանքի հետ:

Այլ կերպ ասած, համաշխարհային տնտեսության մյուս առաջատար ընկերությունների նման, Amazon- ն արտադրում և մատուցում է նոր գաղափարներ, քան ստանդարտացված ապրանքներ կամ ծառայություններ: Եվ նոր գաղափարների առաջացման լավագույն ձևը տաղանդավոր մարդկանց ներգրավվումն է միմյանց հետ շարունակաբար և անմիջական շփման մեջ, որի արդյունքում մարդիկ կարող են միմյանցից փոխակերպել նոր գիտելիքներ, կոնցեպտներ, ստեղծագործական մտքեր:

Տեխնոլոգիան իր չէ, այլ խմբակային ուսուցման գործընթաց: Եվ այդ ուսումը դուրս է գալիս ցանկացած ընկերության սահմաններից: Այժմ դա տեղի է ունենում աշխարհագրական կլաստերներում: Ամերիկայում այդ խմբերն այժմ հիմնականում գտնվում են Արևելյան և Արևմտյան ափերի շրջաններում `Սիեթլ, Նյու Յորք, Վաշինգտոն, Բոստոն և Լոս Անջելես: Ինդիանապոլիսը կարող է լինել լավ տեղ ապրելու համար, սակայն այն չունի մեծ տաղանդի կլաստեր, ինչպես մյուսները:

Արդյունքում ընդլայնվում է տեղերի անհամաչափ զարգացումը: Ամերիկայի պայծառ երիտասարդությունը քոլեջի գիտական աստիճանով, ձգտում է դեպի այն վայրեր, որտեղ կարող է իրականացնել իր նորարական անհատական կարողությունները ​:

Այստեղ ծնվող գաղափարները առաջարկում են նոր դիզայներ և ապրանքատեսակների հոսքեր ողջ աշխարհի համար: Փոխարենը, աշխարհի մնացած մասերից հոսող գումարները ապահովում են բարձր աշխատավարձեր, լավ կենսապայմաններ (թանգարաններ, ռեստորաններ, սրճարաններ, հանգիստի վայրեր) և անսահման հարստություն:

Իհարկե, կորպորատիվ վարձավճարները, բնակարանային ծախսերն այստեղ ավելի բարձր են, ինչպես նաև երեխաների ուսման ծախսերը (նույնիսկ շատ «հանրային» դպրոցներ մոտ են մասնավորների ծախսերին, քանի որ այդ դպրոցի շրջանում բնակվելը չափազանց թանկ է): Սակայն այդ վայրերում առաջարկվող աշխատավարձերն ու եկամուտներն ավելի մեծ են: Դա է հիմնական պատճառը, որ  Amazon-ն ընտրել է Նյու Յորքն ու Վաշինգտոնը՝ չնայած բարձր ծախսերի:

Քանի որ գումարները հոսում են այս վայրեր, այստեղ տարբեր ծառայությունների գները ևս բարձր են, որոնք սպասարկում են հարուստ շրջանակներին, ներառյալ իրավաբաններ, կառավարիչներ, խորհրդատուներ, խոհարարներ, մարզիչներ: 2010-ից մինչև 2017 թվականը, Բրուքինգսի հաստատության տվյալներով, Ամերիկայի զբաղվածության գրեթե կեսը կենտրոնացած է ընդամենը 20 խոշոր տարածքներում, ուր այժմ բնակվում է ԱՄՆ բնակչության մոտ մեկ երրորդը:

Նման բարգավաճող մեգա քաղաքների հետ համեմատած՝  Ամերիկայի կենտրոնական շրջանները դառնում են ավելի հին, ավելի քիչ կրթված և աղքատ: Այսպես կոչված՝ «ցեղային» բաժանումը ամերիկյան քաղաքականության մեջ, որը Թրամփը շահագործում է, ավելի լավ է հասկացվում այս տնտեսական և մշակութային տրամաբանության մեջ: Մի կողմից, մեգա քաղաքային կլաստերները կենտրոնացած են ապագայի տեխնոլոգիաների վրա, մյուս կողմից, մնացած մասով բնակեցված համեմատաբար մեծ տարածություններ մնում են խաղից դուրս:

Մեկ այլ հետևանք էլ ավելի աղավաղված ժողովրդավարություն է: Կալիֆոռնիան (այժմ ունի 39,54 միլիոն բնակչություն) և Նյու Յորքը (19,85 միլիոն) յուրաքանչյուրն ունի երկու սենատոր, ճիշտ այնքան, որքան ունի Վայոմինգը (573,000) և Հյուսիսային Դակոտան (672,591): Թեև միջանկյալ ընտրություններում դեմոկրատների Սենատի թեկնածուները ստացել են ավելի քան 12 մլն ձայն, սակայն հանրապետականները կազմել են մեծամասնություն Սենատում:

Ամենամեծ տաղանդների կենտրոնները` Սան-Ֆրանցիսկոն, Սիեթլը և Վաշինգտոնը, նույնպես ունեն աճող աղքատ բնակչություն գենտրիֆիկացիայի պատճառով: Այս շողացող քաղաքները դառնում են Ամերիկայում դիկենսյան ոճի բնակավայրեր, ուր անօթևանությունը և աղքատությունը միախառնվում է շքեղության և  բարձրորակ ռեստորանների հետ:

Այսպիսով, ամերիկյան միջին խավի անհետացումից տուժում են երկու խմբեր՝ սպիտակ, գյուղական, առանց կրթության Թրամփի աջակիցները և շատ աղքատ Ամերիկայի ամենաթանկ մեգա քաղաքային կենտրոնների ներսում բնակվող աֆրոամերիկացիներն ու լատինոները: Amazon-ին դա չի հետաքրքրում: Դրա պատասխանատվությունն ընկնում է ողջ ազգի ուսերին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment