Ինչպես հակազդել հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի 7 ստին

Ինչպես հակազդել հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի 7 ստին

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան երկար ժամանակ է պայքարում միջազգայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Էրդողանի իսլամիստական գաղափարախոսության ներքո ստեղծված իրավիճակը հանգեցրել է միջազգային մահմեդական եղբայրության և դրա ամերիկյան մասնաճյուղերի հետ նրա դաշնակցությանը: Սա հնարավորություն տվեց թուրքական քարոզչությանը թափանցել Միացյալ Նահանգներ, մինչդեռ նախկինում այն այդպիսի մակարդակներում չեն եղել:

Ուշադրությանն արժանի

 

Հաջորդ շաբաթ, ամսի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: 104 տարի առաջ Օսմանյան կայսրությունը սկսեց համակարգված կերպով սպանել 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև հույն և ասորի ազգային քրիստոնյա փոքրամասնություններին:

Մեկ անձն ու նրա ղեկավարած պետությունը չի մասնակցի պատմական ճշմարտության այս կարևոր ճանաչմանը: Թուրքիայի հակասեմական, իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է վերականգնել օսմանյան կայսրությունը և ստանձնել է ամբողջ աշխարհում իր գաղափարական ազդեցությունը տարածելու պատասխանատվությունը: Այն ներառում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:

Թուրքիան երկար ժամանակ է պայքարում միջազգայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Էրդողանի իսլամիստական գաղափարախոսության ներքո ստեղծված իրավիճակը հանգեցրել է միջազգային մահմեդական եղբայրության և դրա ամերիկյան մասնաճյուղերի հետ նրա դաշնակցությանը: Սա հնարավորություն տվեց թուրքական քարոզչությանը թափանցել Միացյալ Նահանգներ, մինչդեռ նախկինում այն այդպիսի մակարդակներում չեն եղել: Սամանթա Ռոուզ Մանդելեսը փետրվարին The American Spectator – ում գրել է, որ թուրք դիվանագետները 2014 թվականից սկսած ելույթ են ունենում խոշորագույն մահմեդական խմբերում և իրենց  ազդեցության ներքո պահում նրանց: Նման կազմակերպություններից մեկը, որը պաշտոնապես ընդունում է Թուրքիայի ցեղասպանության ժխտումը, ԱՄՆ Մահմեդական կազմակերպությունների խորհուրդն է (USCMO): Այն ընդգրկում է ավելի քան 30 իսլամական բարեգործական կազմակերպություններ ու մզկիթներ և հրատարակել է «1915 թ. Հայ-թուրքական իրադարձությունների մասին» հայտարարությունը, որը նպաստում է Թուրքիայի ժխտողականությանը:

Ամերիկայի մահմեդական կազմակերպությունները, որոնք հիմնադրել են USCMO, ներառում են Ամերիկացի մահմեդականները հանուն Պաղեստինի (AMP) կազմակերպությունը, Ամերիկա- իսլամական հարաբերությունների խորհուրդը (CAIR), ICNA- ն, Հյուսիսային Ամերիկայի Մուսուլմանական դաշինքը (MANA), MAS-ը, Ամերիկայի մահմեդական իրավական հիմնադրամը (MLFA), Հյուսիսային Ամերիկայի Մահմեդական Ումման (MUNA) և The Mosque Cares -ը (Իմամ Վ. Դին Մուհամմեդի նախարարություն): Այսօր 32 մահմեդական կազմակերպություններ և մզկիթներ են ընդգրկված խմբում:

Թուրքիան այսօր ավելի է առաջ գնացել՝ ակտիվորեն տարածելով Հայոց ցեղասպանության ժխտողական քարոզչությունը ամերիկացի մահմեդականների շրջանում: Անցյալ տարի նոյեմբերի 22-24-ը Օնտարիոյի կոնվենցիայի կենտրոնում, Կալիֆորնիայում կայացավ MAS-ի 21-րդ ամենամյա Արևմտյան Ափ համաժողովը: Մահմեդական բարեգործական ու կոմերցիոն կազմակերպությունները ներկայացրել էին իրենց տաղավարները: Բայց Թուրքիան միակ մահմեդական կառավարությունն էր, որը  ներկայացրել է երկու տաղավար: Այնտեղ թուրքական դրոշներից, գլխարկներից և վերնաշապիկներից բացի բաժանում էին նաև անվճար գրքեր ու բրոշյուրներ, որոնք ներկայացնում էին ռեժիմի թշնամիներին, այդ թվում՝ հայ ժողովրդին:

Թուրքական քարոզչության լավ օրինակ է «Մեր հազարամյա հարևանները. Հայերը» 52 էջանոց նկարներով, վերջում նաև ժողովրդական երգերի փոքրիկ CD-ով խորամանկ գիրքը: Չնայած վերնագիրը բարեկամական է և գրավիչ, գիրքը պարունակում է կասկածելի պատմական պնդումներ ու փաստարկներ հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Այդ կեղծիքները ներառում են հետևյալը.

1.Գրքի սկզբում մեջբերված է Էրդողանի խոսքը, որը պահանջում է նմանատիպ  վերաբերմունք ցուցաբերել նույն ժամանակաշրջանի բոլոր մահերին ու տառապանքներին, անտեսելով պատմական հարցը, թե ով է պատասխանատուն. «արդար մարդասիրական ու բարեխիղճ դիրքորոշումը պահանջում է այդ ընթացքում ապրած բոլոր ցավերի ըմբռնում, անկախ կրոնից կամ էթնիկ ծագումից»: Սա նույնն է, թե պնդես, որ պատմական հավասար մոտեցում ցուցաբերվի հոլոքոստի ժամանակ սպանված հրեաների և նրանց մահվան համար պատասխանատու նացիստների նկատմամբ:

  1. Գիրքը պնդում է, որ Օսմանյան կայսրությունը չէր ձգտում բնաջնջել հայերին, այլ ցանկանում էր միայն տեղափոխել նրանց: Հայերին հարկադրաբար տեղափոխելու որոշումը, իբր, «կյանքի կամ մահվան պայքարի» արդյունք էր, և եթե դա չարվեր, « ապահովելու համար այս ժամանակաշրջանում պատերազմի երկու ճակատները», ապա «մեծ զոհեր կլինեին մահմեդականների շրջանում»:
  2. Գիրքը պնդում է, որ հայերն ու թուրքերը դարեր շարունակ « կողք կողքի ապրել են բարեկամաբար», հակամարտությունը, իբր, սկսվել է «հայերի զինված գործողությունների պատճառով»: Այսպիսով, Թուրքիան պնդում է, որ աճող հայ ազգայնականությունն է սադրել հակամարտությունը: Դա անտեսում է այն փաստը, որ հայերի ջարդեր են տեղի ունեցել 1894, 1895, 1896 և 1909 թվականներին:
  3. 4. Այն պնդում է, որ հայերը պատերազմի ընթացքում համագործակցել են Թուրքիայի թշնամիների հետ և կատարել են բռնի հանցագործություններ. «Նրանք մասնակցել են մեծ և փոքր քաղաքներում սպանություններին ու թալանին: Պետության անվտանգության համար անհրաժեշտ էին արմատական միջոցառումներ և որոշում կայացվեց հայկական խռովությունները պատերազմական գոտիներից տեղափոխել ուրիշ շրջաններ»:
  4. Գրքույկը պնդում է, որ Օսմանյան կառավարությունը ծրագիր է ունեցել կերակրել ու աջակցել հայերին, որոնք ստիպված են եղել տեղափոխվել: Սակայն, եղել են «որոշակի խախտումներ և չարաշահումներ դրա իրականացման ժամանակ, ինչն էլ «հայերի մոտ այդ ժամանակաշրջանի դառը հիշողություններ է թողել»:
  5. Հայերի նկատմամբ ցանկացած չարաշահումները, ենթադրաբար կատարվել են «անհնազանդ պետական պաշտոնյաների» կողմից, և փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ նման դեպքերը տեղի են ունեցել, իբր հերքում են ցեղասպանության մեղադրանքը, քանի որ «դրանք նաև ապացուցում են, որ Օսմանյան կայսրությունը մտադիր չի եղել նման միջադեպեր իրականացնել, ընդհակառակը, տուգանել է այդ հանցագործությունները կատարողներին»:
  6. 7. Ի վերջո, բրոշյուրը պնդում է, որ 1970-ական թվականներին հայ ահաբեկիչները սպանեցին թուրք դիվանագետներին և հենց այդ ժամանակ ի հայտ եկան ցեղասպանության գաղափարին սատարող «կեղծված փաստաթղթերն ու լուսանկարները», «կասկածելի հուշերը»: Այս պատմական ռեվիզիոնիզմը փլուզվում է այդ շրջանի հիմնարար պատմական հետազոտությունների արդյունքում: Ցեղասպանության մասին ճշմարտությունը հաստատվել է 1918 թ. Հենրի Մորգենթաուի հուշերում, որը 1913-1918 թ.թ.Միացյալ Նահանգների դեսպանն էր Օսմանյան կայսրությունում և Առաջին համաշխարհային պատերազմի, Համաշխարհային ճգնաժամի մասին 1929 թ. Ուինսթոն Չերչիլի գրած պատմության մեջ: Դա վկայում է նույնիսկ 1923-1938թթ. Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Նա ազգայնական խմբին պատասխանատու է համարել ցեղասպանության համար: «Երիտթուրքերի այս մնացորդներն են պատասխանատու քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց անողոքաբար քշեցին իրենց տներից ու կոտորեցին … »:

Ամփոփենք. Այսօր Թուրքիան պնդում է, որ Օսմանյան կայսրության քաղաքականությունը վերաբնակեցումն էր, ոչ թե ոչնչացումը, դա անհրաժեշտություն էր ու բարոյապես արդարացված, քանի որ այն հրահրել էր ենթադրյալ հայ ազգայնականությունը, բռնությունն ու դավաճանությունը:

Որտեղից սկսել: Այս բոլոր պատմական պահերն ու փաստարկները կարող են շատ թվալ, դրանք բացելու համար: Բայց գիրքը բացահայտում է մի հանգամանք, որը պետք է ակնհայտ լինի ցանկացած փաստաթղթում, որի նպատակն է լուծել որևէ պատմական վիճելի հարց: Չկան աղբյուրներ, որոնք կհաստատեն այդ կասկածելի պնդումներից որևէ մեկը:

«Այս գրքույկը Թուրքիայի Հանրապետության վարչապետի հրատարակումն է», գրված է գրքի վերջին էջի վրա վատ անգլերենով, ինչը բնորոշ է տեքստի մեծ մասին: Ինչպես պատահեց, որ Թուրքիայի ռեսուրսներով  պետությունը չի կարողանում գիրք հրապարակել, որը կապահովի քոլեջի առաջին կուրսի մակարդակը:

Թուրքական աջակցություն ստացող USCMO- ի պնդմամբ «անկախ պատմաբանների կողմից այդ իրադարձությունների պատշաճ ուսումնասիրության» կարիք չկա, դրանք կեղծ են հնչում, քանի որ մի քանի սերունդ զգալի պատմական աշխատանքներ է կատարել: 1915 թվականից ապացույցների առատությունը ժխտողական դիրքորոշումն անպարտելի են դարձրել, Թուրքիան չպետք է անհանգստանա ստանդարտ ակադեմիական կոնվենցիաներով:

Որտեղ կարող ենք գտնել Ցեղասպանության մասին հստակ ապացույցներ: «Նյու Յորք թայմս» թերթի 1915-ին վերաբերող արխիվները հարմար են սկսելու համար: Հոդվածը, որն ամփոփում է Թայմսում ներկայացված ցեղասպանության վկայությունները, նշում է, թե այն ինչքան «ընդգրկուն» է լուսաբանել. «1915 թվականին միայն 145 հոդված, տարբեր վերնագրերով, օրինակ, «Կոչ Թուրքիային՝ դադարեցնել կոտորածները»: Թայմսը հայերի դեմ գործողությունները նկարագրում է « համակարգված»,« լիազորված» և «կառավարության կողմից կազմակերպված»:

Գրքում պնդում են, որ Օսմանյան կայսրության քաղաքականությունը վերաբնակեցում էր, ոչ թե ոչնչացում, իսկ այդ վայրագություններն առանձին պաշտոնյաների քայլեր էին, որոնք գործել են ինքնուրույն: Թայմսը նշում է, որ Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի ու Ցեղասպանության Կենտրոնը գավառների և թաղամասերի տվյալներ է հավաքել, որոնք ցույց են տալիս, որ 1914 թ. Կայսրությունում 2,133,190 հայ կար, 1922 թ.-ին միայն 387,800»: Անհայտ կորածների թվի մեծությունն էլ,  սպանությունների նման Թուրքիան բացատրում է ողջամիտ ինքնապաշտպանության մղումով:

Ցեղասպանության պատմական ճշմարտությունը և մեր ժամանակների իսլամիստ ժխտողների կեղծիքը մութ ու անհանգստացնող թեմաներն են: Սակայն աշխարհի տարբեր երկրներում, ցեղասպանությունից հետո մի քանի սերունդ հայերն իրենց հարևանների հետ ներդաշնակ կառուցել են բարգավաճ համայնքներ:

Լավ ապրելն իսկապես լավագույն վրեժն է և խաղաղության այս զգացումն է, որ Թուրքիան այժմ ձգտում է խաթարել ամերիկահայերի շրջանում: Բայց մենք կարող ենք միասին պայքարել:

Ես կշարունակեմ պաշտպանել պատմական ճշմարտությունը, հստակ վճռականությամբ դիմակայել Էրդողանի կայսերական խթաններին, միասնական ընդդիմությամբ՝ իսլամական տոտալիտարիզմի սպառնալիքին ինչպես արտասահմանում, այնպես էլ այստեղ՝ արևային Հարավային Կալիֆոռնիայում: Ժամանակն է, որ հայերը, հրեաները, քրիստոնյաները, կանայք, չափավոր մուսուլմանները և բարոյական խիղճ ունեցող բոլոր մարդիկ հավաքվեն, գիտակցեն, որ իսլամիզմը սպառնալիք է ներկայացնում մեր բոլոր համայնքների խաղաղությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment