Ինչպես է ԱՄՆ հակաիրանական քաղաքականությունն առնչվում Սաուդյան Արաբիային և Քուվեյթին

Ինչպես է ԱՄՆ հակաիրանական քաղաքականությունն առնչվում Սաուդյան Արաբիային և Քուվեյթին

Հոդվածի առանցքում

  • Ժան Փոլ Գեթթին դարձավ ԱՄՆ-ում ամենահարուստ մարդը, առաջին միլիարդատերը` շնորհիվ 1950-ին անապատում գտած նավթի:

Ուշադրությանն արժանի

Անապատի այդ հատվածը, այսպես ասած, չեզոք գոտի էր Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև: Սկսած այն ժամանակից, երբ եվրոպական ուժերը Մերձավոր Արևելքում ստեղծում էին անհավանական, քանոնով գծված սահմաններ: Իսկ բաժանվող տարածքներում կային հսկայական ռեսուրսներով հանքեր: Այնտեղից կարելի էր ստանալ 15 մլրդ դոլարին համարժեք նավթահումք: Այսօրվա գներով: Ժլատությամբ հայտնի Գեթթին հողից պարզապես քամում էր նավթը` այնքան, ինչքան կարողանում էր: Սրան հակառակ, սաուդցիները և քուվեյթցիները չէին օգտագործում նույնիսկ 1 բարել: Սուվերենության, հպարտության և փողի շուրջ հարյուրամյակներ ձգվող վեճերի պատճառով:

Չեզոք գոտիների շուրջ պայքարը կարող է դառնալ կառավարության, արտասահմանցի դիվանագետների և նավթարդյունաբերողների անհասկանալի, լոկալ վեճ: Բայց հիմա նախագահ Թրամփի քաղաքականության, Իրանին և Սաուդյան Արաբիայի արքայազնին զսպելու ջանքերի հետևանքով նավթի շուկայի համար և Միջին Արևելքում նորմալ ժամանակներ չեն: Եթե հաշվի առնենք, որ սաուդցի թագաժառանգը ևս գործում է Իրանի դեմ, բայց հիմա նրա շահերի դեմ է գործում լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունը:

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, ինչպես նախատեսվում է, ուժի մեջ կմտնեն նոյեմբերին: Նավթի գինն արդեն չորս տարի բարձր է, ինչով Վաշինգտոնը քաջալերում է իր դաշնակիցներին ամբողջությամբ բացել փականները, ինչից հետո մատակարարները կկարողանան իջեցնել գները: Չեզոք գոտիները կարող են ապահովել օրական 500.000 բարել նավթ: Ճիշտ այդքան արտադրում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ Էկվադորը: Չեզոք գոտիների գործարկումը կարող է զգալի հանդարտեցնել շուկան, քանի որ դրանով կարող է ծածկվել պատժամիջոցների տակ հայտնված իրանական նավթի դեֆիցիտը, ինչպես նաև հնարավոր այլ կոլապսներ: «Կա պահուստային տարբերակ և դա շուկան ավելի նյարդային է դարձնում»,- ասում է Օբամայի վաչակազմում նավթարդյունաբերության ուղղությամբ աշխատած, այժմ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյսոն Բորդոֆը:

Չեզոք գոտիների չեզոքությանը վերջ տալու համար Վաշինգտոնն արդեն մի քանի ամիս փորձում է Սաուդյան Արաբիային և Քուվեյթին դրդել պայմանավորվածության, որից հետո կվերագործարկվեն հանքերը, որտեղից նավթ դուրս չի եկել 2014-15-ին տեղի ունեցած հարձակումներից և հակահարձակումներից հետո: Եվ այն ժամանակ ամերիկացի դիվանագետները տուն էին վերադարձել դատարկաձեռն: Համաձայնության գալու վերջին փորձով սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադը մեկնել էր Քուվեյթ` հանդիպելու երկիրը գլխավորող շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Սաբահին: Նախատեսված էր երկօրյա այց, բայց արքայազնը հեռացավ մի քանի ժամ անց և առանց որևէ պայմանավորվածության: Նավթային պաշտոնյաններն ու դիվանագետները, որոնք առնչություններ են ունեցել այդ բանակցություններին, անանուն հայտնել են, որ բանակցություններն ընթացել են ագրեսիվ մթնոլորտում և կողմերն իրար ատամ էին ցույց տալիս:

Հոկտեմբերի 3-ին, Խաշոկջիի անհետացման հաջորդ օրը, 33-ամյա արքայազնը Bloomberg News-ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ Քուվեյթի հետ համաձայնությունը չի կայանում սուվերենությանն առնչվող հարցերի պատճառով. «Կարծում ենք` 50 տարվա հնության խնդիրը հնարավոր չէ կարգավորել մի քանի շաբաթում: Մենք փորձում ենք համաձայնության գալ Քուվեյթի հետ առաջիկա 5-10 տարում նավթի արդյունաբերում կազմակերպելու հարցում, ու միաժամանակ, մենք աշխատում ենք սուվերենությանը վերաբերող խնդիրների ուղղությամբ»: Այնուամենայնիվ Քուվեյթն ավելի շատ է հակված նավթի արդյունաբերումը վերսկսելուն:

5700 քառ./կմ մակերեսով չեզոք գոտին ստեղծվել է 1922-ին` Քուվեյթի և նորաստեղծ Սաուդյան Արաբիայի թագավորության միջև կնքված պայմանագրով: 1970-ականներին երկու պետությունները համաձայնել էին հավասար բաժանել տարածքը, չնայած այն հանգամանքին, որ ունեն համատեղ օգտագործվող հանքեր: Վիճարկվող տարածքում կա երկու խոշոր նավթահանք` Ալ-Վաֆրան և Խաֆջին: Վերջինս այժմ շահագործում են երկու երկրների պետական նավթային ընկերությունները` համատեղ ձեռնարկությամբ: Անհամաձայնությունը սկսվել են Ալ-Վաֆրայի շուրջ:

ԱՄՆ-ում երկրորդ խոշորագույն էներգետիկ ընկերությունը` Chevron Corp-ն, գործում է այդ տարածքում` Սաուդյան Արաբիայի անունից և պատկանում է Գեթթիի կայսրությանը: 2009-ին Սաուդյան Արաբիան Chevron Corp-ին տվեց մինչև 2039-ը Ալ-Վաֆրան շահագործելու իրավունքը: Քուվեյթում զայրացան` պնդելով, որ Էր Ռիադն այդ որոշումը կայացնելիս չի խորհրդակցել իրենց հետ: Քուվեյթը ցանկանում է, որ ամերիկյան ընկերությունը ենթարկվի իր օրենքներին. սա ըստ բանակցություններին մասնակցած պաշտոնյաների անանուն տեղեկությունների:

Չեզոք գոտիների տնօրինման շուրջ հակասությունների պատճառով Սաուդյան Արաբիայի և  Քուվեյթի հարաբերությունները հատկապես սրվեցին 2014-ին, երբ Էր Ռիադը անսպասելիորեն փակեց Խաֆջի հանքը, որը գտնվում էր Սաուդյան Արաբիայի հսկողության տարածքում: Պաշտոնական պատճառը բնապահպանական խնդիրներն էին, սակայն ժամանակամիջոցը հարմար էր Սաուդյան Արաբիային, որը մտահոգ էր նավթային շուկայում ավելցուկով: Քուվեյթն արձագանքեց մի քանի ամիս անց` 2015-ին` ստիպելով փակել Ալ-Վաֆրա հանքը, որը 1970-ականների պայմանավորվածությամբ Քուվեյթի հսկողության տարածքում է: Այդ ժամանակից սկսած Գեթթի նավթային բախտը ստեղծած նավթահանքերը փակ են: «Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև ստեղծված փակուղային դրությունը կարծես թե խորացել է»,- ասում է Լոնդոնում էներգետիկայի ոլորտում խորհրդատվական ծառայություններ մատուցող Energy Aspects Ltd.-ի Ամրիտա Սինը:

Chevron-ի համար այս իրավիճակի հետևանքները մնում են անորոշ: Այս պահի դրությամբ չեզոք գոտուց դուրս եկող նավթի ոչ մի կաթիլ չկա: Ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «ընկերությունը կենտրոնացած է այնպիսի քայլերի վրա, որոնք հնարավորություն կտան ամեն պատրաստ լինել արտադրության վերսկսմանը, երբ պահը գա»:

Թեև ԱՄՆ-ի ճնշմանը, այդ վերսկումը շուտ չի լինի: Չեզոք գոտուց Chevron-ի վերջնական հեռանալու պահանջ է դրել Քուվեյթը, իսկ դա Էր Ռիյաի համար նշանակում է կորցնել և փող, և հպարտությունը: Քուվեյթը չի փոխհատուցի: Գեթին մի անգամ ասել է` «նավթը նման է վայրի կենդանու, ով խոցում է նրան, նա էլ տերն է»: Հիմա չեզոք գոտում սաուդցիները և  քուվեյթցիները ձեռքից ձեռք են փոխանցում իրենց ավարը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment