Ինչպես է ադրբեջանական մանաթը կայունություն պահպանում

Ինչպես է ադրբեջանական մանաթը կայունություն պահպանում

Հոդվածի առանցքում

  • Ֆինանսական քաոսում Ադրբեջանի մանաթի համար ամեն ինչ կասկածելիորեն ավելի լավ դասավորվեց: Այս տարօրինակ կայունությունն ունի միայն մեկ բացատրություն: Ադրբեջանի կենտրոնական բանկը դեռ միջամտում է և թույլ չի տալիս մանաթի նոր խմբաքանակի մուտքը շուկա:

Ուշադրությանն արժանի

Զարգացող երկրների շուկաներում 2018-ին արտարժույթը կայուն չէր: Բրազիլական ռեալը, ռուսական ռուբլին, հնդկական ռուպին և հարավաֆրիկյան ռենդը կտրուկ անկում են գրանցել դոլարի նկատմամբ: Մասնակիորեն պատճառը ԱՄՆի քաղաքականությունն էր, որտեղ ֆեդերալ պահուստը 1 տարում երեք անգամ բարձրացրեց տոկոսադրույքները` ամբողջ աշխարհում մարդկանց դրդելով իրենց փողերը վերածել դոլարի: Դա վնասեց նաև զարգացող շուկաներում այլ տենդերների, ինչպես թուրքական լիրան և արգենտինական պեսոն են: Այս արժույթների դեպքում ամեն ինչ հատկապես վատ էր, թեև այս երկրներում ներքին գործոնները կարևոր դեր ունենին:

Ֆինանսական քաոսում Ադրբեջանի մանաթի համար ամեն ինչ կասկածելիորեն ավելի լավ դասավորվեց: Փաստացի, թեև Ադրբեջանում առկա էին նույն արտաքին գործոնները, ինչ ամենուր, մանաթը 2017-ի գարնանից պահպանեց 1.7-ը 1 դոլարի դիմաց փոխարժեքը: Սրանից կարճ ժամանակ առաջ Ադրբեջանի կենտրոնական բանկը խոստացել էր միջամտել` կանխելու կարճաժամկետ կտրուկ տատանումները:

Ինչպես խոշոր արտահանող մյուս երկրների ազգային արժույթները, Ադրբեջանի մանաթը, որպես կանոն, արձագանքում է նավթի գնի տատանումներին: 2015-ին Ադրբեջանում արձանագրվել է երկու արժեզրկում` նավթի գնի կտրուկ անկման պատճառով:  Այնուամենայնիվ, թեև նավթի գները 2017-18-ին աճ են գրանցում, մանաթի արժեքը մնում է նույնը` 1 դոլարի դիմաց 1.7 մանաթ:

Այս տարօրինակ կայունությունն ունի միայն մեկ բացատրություն: Ադրբեջանի կենտրոնական բանկը դեռ միջամտում է և թույլ չի տալիս մանաթի նոր խմբաքանակի մուտքը շուկա: Բանկն այս մասին ուղիղ չի հայտարարում, բայց շարունակում է իր կայքում նշել գնումների և վաճառքների մասին: (Սա օգնում է բացատրել, թե ինչու է մանաթը շարժվում հակառակ մյուս հիմնական արժույթներին, ինչպիսին են եվրոն և ռուբլին, որովհետև այդ արժութները շարժվում են դոլարի դեմ):

Բաքուն հավանաբար վախենում է, որ արժույթի տատանումները կհանգեցնեն խուճապի, սակայն այդ խուճապը չի լինի 2015-ի սև շաբաթից հետո սկսվածի նման: Այդ տարվա փետրվարի 21-ին մանաթը դոլարի համեմատ արժեզրկվեց 33 տոկոսով` ազդելով քաղաքացիների խնայողությունների վրա: Դրան հետևեց մանաթի նկատմամբ անվստահությունը, նաև կառավարության քաղաքականության մեջ, ինչը բերեց երկրի կտրուկ դոլարիզացիայի, սա էլ ավելի արժեզրկեց մանաթը:

Այդ օրերին նավթի բարձր գնի հաշվին Ադրբեջանի արտարժույթի ռեզերվում կար կուտակում, որը Բաքուն կարող էր օգտագործել մանաթը կայունացնելու համար: Եվ, մասնավորապես, հենց այդ պահուստի հաշվին է ինֆլյացիան ցածր:

Այս պահին, երբ նավթի գներն ավելի բարձր են, քան 2014-ի անսպասելի անկման օրերին և ինֆլյացիան ցածր է, քան 2016-17-ին, մանաթի կայունությունը պահպանելու Կենտրոնական բանկի համառությունը կարող է բացասական անդրադառնալ տնտեսության վրա: Այնուամենայնիվ, եթե գնաճը նորից կրկնակի մակարդակի հասնի, ինչպես տեսանք 2016-17-ին, Բաքուն ստիպված կլինի թույլ տալ մանաթի արժեվորում և գուցե կտրուկ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment