Ինչպես են ԱՄՆ պատժամիջոցներն ազդում Հայաստանի ու այդ երկրի տնտեսության վրա

Ինչպես են ԱՄՆ պատժամիջոցներն ազդում Հայաստանի ու այդ երկրի տնտեսության վրա

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսությունից զանգվածային արտագաղթը հնարավոր է վնասի Իրան–Հայաստան տնտեսական հարաբերություններին: Ոչ միայն Իրանի այլ նաև Թեհրանի գործընկերների՝ այդ թվում Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել ԱՄՆ պատժամիջոցներից: EurAsian Times-ը վերլուծել է Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ Նախագահի Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից հետո հայ պաշտոնյաներն իրենց անհանգստությունը հայտնեցին Իրանի հանդեպ ԱՄՆ խստացված պատժամիջոցների նեգատիվ քաղաքական ու տնտեսական հետևանքների վերաբերյալ:

Վերջիվերջո, պատժամիջոցները բավական ընդլայնվել են, դրանց մեջ ավելի քան 700 ընկերություններ ու անհատներ են:

Սահմանափակումները վերաբերում են նաև երրորդ երկրների ընկերություններին, որոնք կոնտակտ են հաստատում պատժամիջոցների ցուցակում գտնվող Իրանի իրավաբանական անձանց հետ, այդ թվում՝ Իրանի կենտրոնական բանկը, Մելլաթ բանկը, Իրանի նավթարդյունաբերական ընկերություններն ու Navtiran Intertrade ընկերությունը:

Այս պատժիչ միջոցառումները չեն կարող չանհանգստացնել հարևան Հայաստանին, որն Իրանի հետ գործակցում է առևտրի ու էներգետիկայի ոլորտներում:

Անդրկովկասյան հանրապետությունը բավական սերտ հարաբերություններ ունի Իրանի ֆինանսական ու էներգետիկ կառույցների հետ: Իրանական Մելլաթ Բանկը Հայաստանում գործում է 1995թ.-ից /ԱՄՆ պատժամիջոցներն ազդում են նաև այս բանկի վրա/: Երևանն Իրանի հետ գործակցում է էներգետիկ ոլորտում՝ նաև բարտերային հիմքով. իրանական գազ՝ հայկական էլեկտրաէներգիայի դիմաց: Երկու երկրների սահմանին ստեղծվել է Ազատ տնտեսական գոտի:

Բացի այդ, ԱՄՆ-Իրան աճող լարվածությունը Հայաստանին անհանգստացնում է նաև անվտանգության առումով: Չէ որ սա Հայաստանի երկու ազատ միջանցքներից մեկն է, արևմուտյան /Թուրքիա/ և Արևելյան /Ադրբեջան/ սահմանները փակ են Ղարաբաղյան հակամարտության պատճառով:

«Գործակցության մակարդակն ու աշխարհաքաղաքական նշանակությունը հաշվի առնելով` պարզ է, որ Հայաստանը շահագրգռված է կայուն և զարգացող Իրանի հարցում: Այս պատժամիջոցները դժվարություններ ու ռիսկեր են ստեղծում Հայաստան-Իրան գործակցության ընդլայնման համար: Օրինակ՝ ներդրողների համար, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստան-Իրան համատեղ նախագծերում, նոր ռիսկեր են ստեղծվում: Նահանգները պետք է փոխհատուցեն այդ վնասը՝ պատժամիջոցների բացասական վնասը մեղմելու նպատակով», – զգուշացնում են փորձագետները:

Հայաստանի արտգործնախարարությունն ու կենտրոնական բանկն Իրանի հանդեպ պատժամիջոցների վերաբերյալ իրենց հայտարարություններում չափազանց զգուշավոր են:

«Մենք հստակ ներկայացնում ենք մեր անհանգստությունը, հայ-իրանական ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այժմ կատարվում է Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական վերլուծություն», – ասել է ԱԳՆ քարտուղարը:

«Ընթացիկ գործունեությունը ծրագրելիս Հայաստանի կենտրոնական բանկն ու կոմերցիոն մյուս բանկերը հաշվի են առնում այդ պատժամիջոցների հնարավոր հետևանքները», – պնդում են փորձագետները:

Որքան մեծ կլինի հակաիրանական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի կամ հայ-իրանական հարաբերությունների վրա, դժվար է ասել: Փորձագետների խոսքով՝ այս հարցը միշտ բարձրանում է, երբ ԱՄՆ-ը թուլացնում կամ էլ հակառակը՝ ուժեղացնում է արտաքին քաղաքականության հակաիրանական վեկտորը:

Հիմա, երբ Թրամփն Իրանի շուրջ օղակը ձգում է, նույնիսկ ռազմական հակամարտության վտանգ է առաջանում: Այդուհանդերձ մեկ բան շատ հստակ է. Իրանն իր տարածաշրջանային հավակնություններից ոչ մի գնով չի հրաժարվի:

Նույնը վերաբերվում է նաև հայ-իրանական հարաբերություններին: Երեք տարի առաջ, երբ պատժամիջոցների պատը փլուզվեց, փորձագետները կանխատեսում էին Հայաստանի կենսական նշանակությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում Արևմտյան ու Եվրասիական ներդրումներին աջակցելու հարցում: Հայտնի բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ նոր պայմաններում Հայաստանն Իրանի համար կարող է «Հոնկոնգ» դառնալ: Բայց նման բան տեղի չունեցավ: Համատեղ նախագծերը, ինչպես օրինակ՝ հայ-իրանական երկաթգծի կառուցումը, նավթի վերամշակման գործարանի կառուցումը հետաձգվեցին: Տրամաբանությունը շատ պարզ է. պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը հեշտությամբ կարող է նավթավերամշակման գործարանն իր երկրում կառուցել: Ինչու Հայաստանում պետք է կառուցի նավթի վերամշակման գործարան, եթե կարող է այդ նախագիծն իր սեփական տարածքում իրականացնել:

Այս առումով պետք չէ հակաիրանական պատժամիջոցներից հայ-իրանական առևտրա-տնտեսական հարաբերություններում հսկայական տատանում ակնկալել: «Վերջին 10 տարիների ընթացքում պատժամիջոցներ են կիրառվել երկու անգամ, մեկ անգամ չեղարկվել են, և այս ընթացքում Հայաստանի ու Իրանի միջև առևտրաշրջանառությունը տատանվել է տարեկան 230-310 միլիոն դոլարի սահմաններում»:

Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականն իր երևանյան այցի ժամանակ Հայաստանի իշխանություններին հիշեցրեց այս ցուցանիշը: Միակ բանը, որ անհանգստացնում է Միացյալ Նահանգներին այն է, որ Հայաստանն Իրանի ու երրորդ պետությունների հետ ֆինանսական օպերացիաների ու այսպես կոչված «գորշ սխեմաների» պորտալ չի դարձել:

Փորձագետների կարծիքով՝ հայ-իրանական համատեղ ծրագրերն ավարտին կահսցվեն. «Իրանի հետ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կշարունակվի: Ազատ առևտրի գոտի ստեղծելու ծրագիրը նույնպես կիրանականացվի: Միայն Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն է նվազել, այն էլ՝ դա երկրի ներքին կարգավորումների արդյունքն է»:

Տնտեսագետների կարծիքով՝ հայ-իրանական առևտրաշրջանառության փոքր ծավալը ոչ թե պատժամիջոցների, այլ իրանական տնտեսության յուրահատուկ կառուցվածքի հետևանք է: Այս առումով, Հայաստանի համար դեպի իրանական շուկա տանող դարպասները կարող է բացել Իրանի և ԵԱՏՄ միջև վերջերս ստորագրած Ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագիրը: Այդ համաձայնագրի ներկայիս արդյունավետության մակարդակը, մեղմ ասած, ցածր է»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment