Ինչպես Գուգլն ու Ամազոնը դուրս պրծան կարգավորումներից

Ինչպես Գուգլն ու Ամազոնը դուրս պրծան կարգավորումներից

Հոդվածի առանցքում

  • Ժուկով ժամանակով՝ 1990-2000-ականներն էին, երբ վեբն ու ինտերնետը նոր էին, և ամեն ինչ պետք է մեկընդմիշտ տարբեր լիներ։ Վեբը ձևավորեց սեփական բացառությունները, մինչև այդ տարբեր այն ամենից, ինչին բախվել էր մարդկությունը։ Անձնական հարաբերությունները, մասնավոր ինքնությունը և հաղորդակցության ձևերը, բոլորը տարբեր էին «կիբերտարածքում»։ Բնականաբար, սա կանխատեսում էր բիզնեսի և տնտեսության սովորական սկզբունքների վերջը։

Ուշադրությանն արժանի

2000-ականներին ո՞վ կմտածեր, որ փոքրիկ բլոգը կարող էր մրցակցությունից դուրս մղել ավանդական մեդիա միջոցին, երբ ստարտափները հայտնվում էին, կարծես, ոչ մի տեղից, մեկ գիշերվա մեջ միլիոնավոր օգտատերեր հավաքում, իրենց հիմնադիրներին և աշխատողներին դարձնում ավելի հարուստ, քան հին դպրոցի մագնատներն էին։ Ջոն Փերի Բալոուն նկարագրեց այդ ժամանակների տրամադրությունը, որը 1990-ականներին աղերսում էր կիբերտարածքով հետաքրքրվածներին «պատկերացնել մի վայր, որտեղ օրինախախտները չեն թողնում մատնահետքեր, որտեղ ապրանքները կարող են անվերջ գողանալ և դրանք դեռ շարունակեն մնալ սկզբնական տերերի տիրույթում, վայր, որտեղ չլսված բիզնեսը կարող է սեփականացնել քո անձնական տվյալների պատմությունը, և որտեղ միայն երեխաներն են լիարժեք տանը զգում, որտեղ ֆիզիկան միտք է և ոչ իր, որտեղ յուրաքանչյուրը Պլատոնի քարանձավի ստվերների պես վիրտուալ է»։

Ամեն ինչ արագ էր և քաոտիկ, ոչինչ երկար չէր ձգվում։ Մի օր AOL-ը դոմինանտ էր և ուժեղ, հաջորդ օրը այն բիզնես գրքերում ծիծաղելի ձախողումների օրինակ էր։ Netscape-ի ծաղկումն ու անկումը հրթիռի պես էր, որը ձախողել էր ուղեծիր հասնել։ MySpace-ը սոցիալական մեդիայի առաջնեկն էր, այն ամեն տեղ էր, հետո՝ ոչ մի տեղ։ Որոնողական կայքերն ու սոցիալական մեդիան գալիս էին ու գնում․ AltaVista-ն, Bigfoot-ը և Friendster-ը մի պահ տանտիրոջ անուններ էին, հետո վերացան։

Քաոսը հեշտացրեց միտքը, որ մեծությունը՝ որպես տնտեսական չափման միավոր, այլևս կարևոր չէր նոր էկոնոմիկայում։ Լինել մեծ՝ նշանակում էր լինել հիերարխիկ, ինդուստրիալ, դինոզավրի տարիքի։ Ավելի լավ էր մնալ փոքր և երիտասարդ՝ արագ առաջ շարժվելու համար։ Այս ամենը բերեց նրան, որ կիբերտարածքում այլևս չէին կարող լինել երկարատև մոնոպոլիաներ։ Ինտերնետը երբեք դա չէր հանդուրժի։ Բիզնեսը շարժվում էր ինտերնետի արագությամբ․եռամյա ընկերությունը համարվում էր միջին տարիքի, 5-ամյա ընկերությունը գրեթե մոտ էր մահվան։ «Մուտքի խոչընդոտները» 20-րդ դարի կոնցեպտն էր։ Հիմա մրցակցությունն ընդամենը «մեկ քլիք» էր։

Եթե նույնիսկ ընկերությանը հաջողվում էր ժամանակավոր գիրիշխող դիրք ունենալ, անհանգստանալու առիթ չկար։ Խոսքը հին ժամանակների չար մոնոպոլիստների մասին չէր։ Նոր ընկերությունները միտված էին լույս և բարորություն տարածելու բոլոր մարդկանց՝ ինֆորմացիայի հասանելիություն (Google), լավ և էժան գրքեր (Amazon) կամ գլոբալ համայնքի ստեղծում (Facebook)։

Դրանք ոչ միայն ցածր գներ էին սահմանում, երբեմն նույնիսկ անվճար էին ծառայություն մատուցում։ Գուգլը ձեզ անվճար էլեկտրոնային փոստ կտրամադրեր, անվճար քարտեզներ, քլաուդ։ Հետևաբար Ֆեյսբուքի և Գուգլի նման բիզնեսներն ավելի շատ պետք է դիտարկվեին որպես բարեգործներ։ Ո՞վ կդատեր Կարմիր Խաչին տարերային աղետի ժամանակ օգնության «մենաշնորհի» համար։ Այդ գլխապտույտ առաջացնող շրջանում միայն դժգոհները կարող էին կարծել, որ բիզնեսի և տնտեսության այս նոր մոդելը հավերժ չի ձգվի։ Գուցե դա փուլ էր, մինչև ընկերություններն ավելի լավ կհասկանային շուկան և դրա տեխնոլոգիաները։ Լավ ժամանակներ էին։

Քաոսից և շուկա ազատ մուտքից մեկ տասնամյակ անց պատահեց անկակնկալը։ Մի քանի ընկերություններ՝ Գուգլը, Ֆեյսբուքը և Ամազոնը, չանհետացան։ Նրանք անցան ծերացման հինգ տարիները և ոչ մի նշան կոլապսի կամ թոշակի անցնելու։ Փոխարենը այդ հիմնական ընկերությունները մնացին, նույնիսկ աճեցին ու դարձան ավելի դոմինանտ։ Հանկարծ ու չկային որոնողական տասնյակ հարթակները, յուրաքանչյուրը՝ տարբեր գաղափարներով, բայց որոնողական մեկ ինժեներիայով։ Չկային տարբեր խանութներ, կար մեկը, որտեղ ամեն ինչ կար։ Խուսափել Ֆեյսբուքից կնշանակեր դառնալ թվային հերմիտ։ Դադարեց հաջորդ նորը լինել, կամ գոնե նորը, որը լուրջ մարտահրավեր էր հնին։

Ցավոք, հակամենաշնորհային օրենքը չնկատեց, որ 1990-ականներն ավարտվել էին։ Փոխարենը այն անցաթուղթ տվեց հիմնական տեխնոխաղացողներին, նույնիսկ եթե դա բերում էր ակնհայտ վտանգների և հակամրցակցային ձուլման։ Ֆեյսբուքի պատմությունն ամենավառ օրինակն է։ Մեկնարկելով 2004-ին՝ այն արագ այլ աշխարհ ուղարկեց իր մրցակցին՝ MySpace-ին, որը լոս-անջելեսյան հազվադեպ տեխնոհաջողության պատմություն էր, բայց վերածվեց գովազդային խառնաշփոթի, կեղծ օգտատերերի և թրոլերների։ Մի քանի տարում Ֆեյսբուքը հասավ իր հիմնական նպատակին՝ դառնալով դոմինանտ սոցցանցում։

2010-ականներին Ֆեյսբուքը բախվեց իր ամենալուրջ մարտահրավերներից մեկին՝ «Ինստագրամ» անունով ստարտափին։ Այն պոպուլյար էր երիտասարդների շրջանում։ Ինչպես ժամանակին գրել է բիզնես-գրող Նիկոլաս Կարլսոնը․ «Ինստագրամը թույլ է տալիս մարդկանց անել այն, ինչ Ֆեյսբուքում են անում, պարզապես ավելի հեշտ և արագ»։

18 ամսում հավաքելով 30 միլիոն օգտատեր՝ Ինստագրամը հիմնական մարտահրավեր էր դառնում Ֆեյսբուքի համար՝ իր մոբայլ հարթակով, որտեղ Ֆեյսբուքը թույլ էր։ Ըստ ինտերնետ դոկտրինի՝ այդ ժամանակ 8-ամյա Ֆեյսբուքն արդեն պետք է թոշակի անցներ։ Բայց անխուսափելի թվացող հանձվելու փոխարեն Ֆեյսբուքը պարզապես գիտակցեց, որ կարող է գնել այդ նորույթը։ Մեկ միլիարդ դոլարով Ֆեյսբուքը վերացրեց խնդիրը և հանգստացրեց իր ներդրողներին։

2010-ականներին աշխարհի կառավարությունները ոչինչ չարեցին, որպեսզի հետ պահեին խոշորագույն ընկերություններին բոլորին ու ամեն ինչ գնելուց, այն ամենն, ինչ կարող էր պոտենցիալ սպառնալիք լինել։ Ինստագրամի ձախողումից ոչ մի դաս էլ չքաղվեց․ Ֆեյսբուքը կարողացավ գնել իր հաջորդ ամենամեծ չելենջերը՝ WhatsApp-ը, որը ավելի պաշտպանված և հաղորդագրությունների վրա կենտրոնացած մրցակցային սպառնալիք էր։ 19 միլիարդ դոլար գործարքի դիմաց, նույնքան կասկածելի է, որքան Մորգանի կաշառքը Էնդրյու Քարնեգիին։ Ոչ մեկի դեպքում ահազանգ չեղավ։ Շատերն ապշած էին գնից։ Բայց երբ համաձայնվում ես կիսել մենաշնորհը նույնքան շահույթով, որքան ընդհանուր սոցիալական մեդիան՝ տարեկան մոտ 50 միլիարդ եկամտով, արժեքը միանգամից իմաստավորվում է։

Ընդհանուր առմամբ, Ֆեյսբուքին հաջողվել է միավորել 67 անվիճելի ձեռքբերումներ։ Տպավորիչ է թվում, քանի դեռ չես հասել Ամազոնին, որը 91-ն է իր ձեռքը վերցրել, իսկ Գուգլը՝ 214-ը։  Այսպես տեխնոինդուստրիան հենվեց մի քանի հիմնական հսկաների վրա․ Գուգլը որոնողական և դրան հարակից ինդուստրիայի համար, Ֆեյսբուքը՝ սոցիալական մեդիայի, Ամազոնը՝ օնլայն կոմերցիայի։

2000-ականներին Գուգլը սկսեց Գուգլ վիդեոն։ Ամեն ինչ լավ էր, բայց անհամեմատելի իր ամենամեծ մրցակցի՝ Յութուբի հետ։ Գուլգը գնեց Յութուբը։ Մրցակիցներից՝ ոչ մի ահազանգ։ Waze-ը նոր ծագող օնլայն քարտեզագրող ընկերություն էր, որը Գուգլին մարտահրավեր նետողների հերթում էր, մինչև Գուգլը չառավ այն։ Գուգլը ձեռք բերեց նաև Doubleclick-ը և AdMob-ը՝ իր երկու լուրջ գովազդային մրցակիցներին։ Կառավարությունը թույլ տվեց սա՝ խոստման դիմաց, որ Apple-ն էլ լուրջ մուտք կունենա շուկա (դա չեղավ)։ Ամազոնը ձեռք բերեց Zappos-ի, Diapers.com-ի և Soap.com-ի նմաններին, որոնք կարող էին մրցակից դառնալ։

Դժվար թե սրանք ստիպողական գործարքներ լինեին։ Այս ընկերությունների մեծ մասը երջանիկ էին այդքան բարձր գնի դիմաց վաճառվել։ Բայց եթե այդ գործարքներն ավելի ընկերական լինեին, դրանց ինտերնետ ազդեցությունը փոքր-ինչ այլ կլիներ։ Ինչպես նկատել է Techcrunch-ը․ «2014-ին WhatsApp-ի ձեռքբերումով Ֆեյսբուքն ունի ամենապոպուլյար մեսիջ հավելվածը, և չեզոքացրել է իր համաշխարհային գերակայության ամենամեծ սպառնալիքը»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment