Ինչպես Արևմուտքը ձախողվեց` փորձելով խելքի բերել Ռուսաստանին

Ինչպես Արևմուտքը ձախողվեց` փորձելով խելքի բերել Ռուսաստանին

Հոդվածի առանցքում

  • Մարդիկ սպասում են, որ Արևմուտքը կարթնանա, բայց ինչքան երկար այս վիճակը շարունակվի, այնքան ամեն ինչ կբարդանա:

Ուշադրությանն արժանի

Մոսկվան նման չէ պաշարված քաղաքի: Արևմուտքի հետ ընթացիկ կոնֆլիկտի մասին խոսելիս մոսկվացիները կատակում են Նովիչոկի թեմայով: Հավանաբար, ձևավորվել է մթնոլորտ, թե Մեծ Բրիտանիայի և Սրևմուտքի հետ այժմ խիստ սառը հարաբերությունները միշտ են այդպիսին եղել: Քիչ ապացույց կա, որ մեր գործողությունները ցանկալի արդյունքի են բերում:

Փոխարենն աշխարհաքաղաքական նոր դրություն է ստեղծվում, ինչը նկատել եմ Եվրասիական այլ մայրաքաղաքներ կատարած իմ այցի, Չինաստանն ու Իրանը ներկայացնող պաշտոնյաների ու փորձագետների հետ զրույցների արդյունքում: Որքան երկար սա շարունակվի, այնքան կխորանա`դառնալով ավելի հաստատուն: Նոր Սառը պատերազմի փոխարեն մենք հասնում ենք ավելի ակնհայտ և բազմակողմանի թշնամանքի:

Վերջերս եմ վերադարձել երկշաբաթյա այցից, որը ներառում էր երկու կանգառ Մոսկվայում ու Աստանայում, և մի բան հաստատ է` Եվրասիայի սրտում ձմեռն անտանելի սառն է: Սովորական հոդվածում այս ձևակերպումը կնշանակեր նոր Սառը պատերազմի սկիզբ, բայց այս հոդվածում սա նշանակում է ավելի լայն և նուրբ իրավիճակ, որը տեսանելի էր երկու մայրաքաղաքներում: Այս քաղաքներն արտացոլում են եվրասիական աշխարհամասի սրտում տեղի ունեցող շարժը, որին մենք պետք է շատ արագ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում հեռու կլինենք մեր ժամանակների գլխավոր աշխարհաքաղաքական փոփոխություններից:

Ամեն ինչ սկսվում է Մոսկվայում, որտեղ Արևմուտքի ճնշումից թուլանալու աննշան ապացույցներ կան: Ռուս պաշտոնյաներն ու փորձագետները շարունակում են տեսակետներ ներկայացնել, որոնցում կան Սոլսբերիում կամ Հաագայում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասով պարտության ու մեղավորության աննշան խոստովանություններ: Նրանք ասում են, որ նման հետախուզական օպերացիաները մշակվում են փակ դռների ետևում: Առավել հաճախ մեղադրում են բրիտանացի պաշտոնյաներին` ասելով, թե սկանդալ է հրահրվում Բրեքզիթից ուշադրությունը շեղելու նպատակով:

Դավադրության նման ցինիկ տեսությունները տիպիկ են Ռուսաստանի քաղաքականությանը, բայց հետաքրքիր է, որ այդ ամենն ուղեկցվում է վստահության մեծ չափաբաժնով: Տնտեսական ցուցանիշները հրաշալի չեն (բայց Ռուսաստանում երբ էին դրանք հրաշալի եղել: Հիմա իրավիճակը փոքրինչ բարելավվում է նավթի գնի բարձրացման ֆոնին) և այս ամենն արդեն ազդում է հասարակության վրա: Մի կողմից սա ցույց է տալիս դժվարություններին դիմակայելու Ռուսաստանի ցանկությունը հասկանալու մեր հետևողական անկարողությունը: Բայց դա նաև պատժամիջոցների իրականությունն է, որը կարող է չբերել այն արդյունքին, որի հույսը մենք ունենք: Պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանի գյուղատնտեսությունը վերակենդանացավ,  ռուսական կապալառուների մաքիավելիական աշխատանք են կատարում` ռուսական զենքը վաճառելով աշխարհի տարբեր անկյուններում` մի քանի հակամարտությունների երկու կողմերին: Եվ Ռուսաստանի բնական պաշարներով հարուստ ընդերքը շարունակում է գրավել ծաղկող ասիական շուկան, իսկ մեր արևմտյան ընկերություններն արգելափակված են երկարաժամկետ պրոյեկտներով:

Բայց այս ամենի արդյունքում Մոսկվայի ստեղծած վստահությունն ավելի խորն է գնում: Այժմ Մոսկվան իրեն տեսնում է աշխարհի տարբեր անկյունների մի քանի հակամարտություններում լիարժեք խաղացողի դերում` դրանց լիդերներին տալով խաղաքարտեր: Միաժամանակ Եվրասիայում Մոսկվայի քաղաքականության դեմ նկատվում է դիմադրություն: Այստեղ Մոսկվային ընկալում են որպես վնասող, բայց անփոխարինելի և կարևոր խաղացողի, որին չի կարելի անտեսել: Իրանցի փորձագետները կընդգծեն` Մոսկվան կարողանում է խոսել սեղանի շուրջ նստած բոլոր կողմերի հետ:

Կենտրոնական Ասիայի պետությունները կարող են ավելի ու ավելի հաճախ նկատել, իրենց աշխարհաքաղաքական օրակարգը նավարկում է Մոսկվայի և Պեկինի միջև, բայց նրանք դեռ հրաժարվում են խոսել ռուսերեն` որպես ընդհանուր և հասկանալի լեզու և ցույց տալով Կրեմլի հետ իրենց հարաբերությունների կարևորութունը: Աստանայում իմ կանգառից կարճ ժամանակ առաջ Ղազախստանի մայրաքաղաքը հյուրընկալել էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այս կազմակերպությունը Ռուսաստանի նախաձեռնած ինստիտուցիոնալ պատասխանն է ՆԱՏՕին և  շարունակում է մնալ Եվրասիայի անվտանության ամենաամուր կազմակերպությունը: Աստանայում հետաքրքրված էին` արդյոք այս հավաքը փորձ էր դիմադրելու Չինաստանի ազդեցությանը, թե միջոց էր Ուզբեկստանին ցույց տալու կազմակերպությանը միանալու կարևորությունը: Ռուսաստանի ազդեցությունից ավելի կարևոր է, այնուամենայնիվ, Չինաստանի աճող հետքը Եվրասիայում կտրուկ փոխվող աշխարհաքաղաքական ռազմավարությունների վրա: Պատմությունն ինքնին նոր չէ` մենք արդեն լսել ենք Belt and Roads ստրատեգիական նախագծի մասին, բայց ամեն ինչ հիմա ավելի է սրվում Վաշինգտոնի և Պեկինի միջև ուժգնացող առևտրային պատերազմի պատճառով:

Լոնդոնում և Վաշինգտոնում այս պատերազմը բացատրում են որպես Չինաստանի գլխապտույտ զարգացմանը ԱՄՆ նոր աշխատակազմի պատասխանի փորձ: Եվրասիայի կենտրոնից իրականում ամեն ինչ այլ կերպ է երևում: Ինչպես Ղազախստանի նախագահ Նազարբաևն է ասել, հակագլոբալիզացիոն արշավի դեմ Չինաստանն առաջարկում է իր Belt and Roads նախագիծը` փորձելով կառուցել միասնականության ուղիներ: Չինաստանը Ղազախստանում և հարևան երկրներում կառուցում է հնարավորություններ և այդ երկրների առաջնորդները տեսնում են այն պոտենցիալը, որ այդ նախագծերն առաջարկում են իրենց: Մենք կարող ենք տեսնել պարտքեր, թակարդներ և կոռուպցիա, բայց նրանք տեսնում են հնարավորություն:

Արևմուտքը, հակառակը, տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես զենք, փորձում է պատժամիջոցներ սահմանելով վերահսկել և փոխել եվրասիական ուժերի, օրինակ, Ռուսաստանի և Իրանի վարքը:

Խնդիրն այն է, որ այդ զենքը` պատժամիջոցները, դառնում են նվազ էֆեկտիվ: Կառուցվում են նոր ենթակառուցվածքներ` բավարարելու տնտեսության այն պահանջները, որոնք չեն կարող բավարարվել ներկրումներով: Օրինակ, երբ ֆինանսական նոր զուգահեռ համակարգ է ստեղվում: Թեհրանում հիմա մարդիկ խոսում են Renminbi համակարգի մասին, Ռուսաստանում օգտագործում են վճարումների չինական համակարգը և Պեկինը շարունակում է ստեղծել անկախ համակարգեր, որոնք կարող են շրջանցել պատժամիջոցները` միաժամանակ շարունակելով ԱՄՆ և Արևմուտքի հետ տնտեսական հարաբերությունները: Նույնիսկ Եվրոպայի պրոամերիկյան մայրաքաղաքներում առաջնորդները խոսում են Իրանի հետ հարաբերությունները շարունակելու ձևաչափեր գտնելու մասին: Համակագը դեռ չի գործում, բայց այն նշանակում է, որ Եվրասիական աշխարահամասի սրտում նոր փոփոխություններ կլինեն:

Ամեն ինչ դեռ ավարտված չէ: Մենք դեռ ազդեցիկ խաղաքարտեր ունենք: Կարևոր ֆիգուրները փորձում են իրենց երեխաներին ուղարկել մեր դպրոցներ ու համալսարաններ: Նրանք սիրում են այցելել մեր պատմական քաղաքներ, վայելել բաց և  հարմարավետ կյանքը: Ինչպես մի օլիգարխ ասել է  Financial Times-ին, նոր աշխարհն առաջարկում է ավելի լավ պայմաններ, քան Ամերիկան, բայց ոչ ոք չինական կենսակերպի ֆան չէ: Մարդիկ սպասում են, որ Արևմուտքը կարթնանա, բայց ինչքան երկար այս վիճակը շարունակվի, այնքան ամեն ինչ կբարդանա: Մաքինդերը ճիշտ էր, երբ նկարագրում էր Եվրասիայի կարևորությունը որպես համաշխարհային ուժ և հիմա, կարծես թե, Մոսկվայի և Պեկինի առաջնորդներն են սերտել նրա դասերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment