Ինչպե՞ս կանխել պատերազմն Իրանի հետ

Ինչպե՞ս կանխել պատերազմն Իրանի հետ

Հոդվածի առանցքում

  • Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմը անխուսափելի չէ: Երկու ժողովուրդներն էլ ցուցադրել են թանկ հակամարտությունից խուսափելու ցանկություն, նույնիսկ այն դեպքում, երբ ներգրավված են էսկալացիայում: Բազմաթիվ քայլեր կան, որոնք կարող են ԱՄՆ-ին շեղել պատերազմի ճանապարհից, ինչը կարող է շատ ավելի կործանարար լինել, քան 2003-ին Իրաք ներխուժումը: Նախագահը պնդում է, որ դասեր քաղել է այդ աղետալի հակամարտությունից: Ինչևէ, պատասխանատվությունը նրա վրա է և նա ստիպված է կատարել առաջին քայլը Իրանի հետ այլ ուղիով շարժվելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Ընթացքը փոխելու պատուհանը դեռ բաց է, բայց այն նաև արագ փակվում է:

Նախագահ Դոնալդ Թրամփը ընդունեց առավելագույն ճնշման ռազմավարությունը, որը խարխլեց դիվանագիտական հնարավորությունները և Միացյալ Նահանգներին ու Իրանին կանգնեցրեց պատերազմի եզրին: Այնուամենայնիվ, նշաններ կան, որ նախագահը չափազանց հիասթափված է արդյունքների բացակայությունից և ուսումնասիրում է  դիվանագիտական պատուհանը կրկին բացելու հնարավորությունները, որոնք նա հոժարակամ փակել է: Այս կրիտիկական փուլում Թրամփի վարչակազմը դեռ ժամանակ ունի փակուղային ճնշումից անցնելու լուրջ դիվանագիտության: Բարեբախտաբար, վերջերս երկու կողմերի արտաքին քաղաքականության մի շարք դիվանագետներ միացան ՝ ուրվագծելու այն հասանելի քայլերը, որոնք կկիրառվեն պատերազմի հավանականությունը նվազեցնելու և լուրջ դիվանագիտության համար տեղ բացելու համար:

Այժմ Միացյալ Նահանգներն ու Իրանն արգելափակվել են կոշտ բանակցային դիրքերում: Թեհրանը պնդում է, որ չի բանակցի ճնշման տակ, Վաշինգտոնն էլ ոչ մի նշան ցույց չի տալիս, որ կհրաժարվի այդ ճնշումներից: Առավելագույն ճնշման գործադրմամբ միջուկային գործարքը խախտելու ԱՄՆ որոշումը խարխլեց ապագա բանակցությունների հույսերը, հետևաբար, Միացյալ Նահանգները պարտավոր է առաջին քայլն անել դիվանագիտության համար տարածություն բացելու ուղղությամբ: Վաշինգտոնը պետք է կասեցնի Իրանի նկատմամբ հաստատված վերջին պատժամիջոցները: Դրա համար պարտադիր չէ հրաժարվել առավելագույն ճնշումներից, ինչն արդեն  դրսևորել է, բայց անհրաժեշտ է, որ Իրանը ցույց տա, որ հասել է իր վերջնական գծին  բանակցություններին մասնակցելու համար:

Իրանը պետք է ողջունի ԱՄՆ պատժամիջոցների կասեցումը՝ վերադառնալով միջուկային գործարքի լիարժեք ու գիտակցված կատարմանը: Նման քայլը ավելի կթուլացնի լարվածությունը և ցույց կտա նախագահ Թրամփին, որ դիվանագիտության մեջ ներդրումներ կատարելը կարող է հանգեցնել լավ արդյունքների: Երբ փոխադարձ գործողությունների արդյունքում լարվածությունը նվազի, Թրամփի վարչակազմը և Իրանը պետք է մտածեն լուրջ դիվանագիտություն սկսելու մասին: Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է Իրանի հարցով նշանակել վստահելի ու լիազորված դեսպանորդ,  որը կստանա Իրանի հետ հստակ կապեր հաստատելու մանդատ և կկարողանա կարգավորել  առաջացած ճգնաժամերը: Դժբախտաբար, ոչ Ջոն Բոլթոնը, ոչ էլ Մայք Պոմպեոն հուսալի չեն Իրանի հետ լուրջ բանակցություններ վարելու համար: Երկուսն էլ պատժամիջոցների և պատերազմի գլխավոր կողմնակիցներն են, որոնք հպարտացել են իրանական դիվանագիտությունը սաբոտաժի ենթարկելու իրենց ջանքերի համար: Ըստ զեկույցների, Պոմպեոն դժկամությամբ է ընդունում Իրանի հետ բանակցություններ վարելը, հաշվի առնելով նրա հետագա քաղաքական ձգտումները, ինչն, ամենայն հավանականությամբ, ենթադրում է 2024 թվականին նրա նախագահի թեկնածու առաջադրվելը:

Արդյունքում, որոշվեց սենատոր Ռանդ Փոլին նշանակել Իրանի հետ բանակցությունների հարցերով ժամանակավոր դեսպանորդ, ինչը, կարծես թե, իմաստուն ընտրություն է: Փոլը դեմ է քվեարկել Իրանի պատժամիջոցներին և Պոմպեոյին նախազգուշացրել է, որ նա չունի Իրանի դեմ պատերազմելու իրավասություն: Սակայն, հաշվի առնելով, որ Իրանի հետ ապագա բանակցությունները կարող են ամիսներ տևել, անհրաժեշտ կլինի դրանք վարելու համար գտնել մշտական ​​բանագնացի:

Թեև դա հեշտ չէ, Իրանի հետ դիվանագիտության ամենափոքր արդյունքը կարող է լինել բանտարկյալների փոխանակումը: Եթե ​​նման բանակցություններն արդեն ընթանում են, ապա դրանք պետք է ակտիվացնել: Եթե ​​ոչ, դրանք պետք է անմիջապես սկսել: Նման փոխանակումները նախկինում էլ են քննարկվել և Իրանը մասնավոր, թե հրապարակային ակնարկել է, որ բաց է նման բանակցությունների համար: Նախագահն անձամբ շահագրգռվածություն է ցուցաբերել ամերիկացիներին տուն վերադարձնելու հարցում: Վաշինգտոնը ոչ միայն պարտավոր է դա անել բանտարկյալների և նրանց ընտանիքների համար, դա նաև ծառայում է ԱՄՆ շահերին, քանի որ այն կարող է ամրապնդել վստահությունը ավելի լայն դիվանագիտության համար:

Չնայած Իրանի հետ պատերազմի ռիսկերը էական են մի քանի ճակատներում, Պարսից ծոցում տեղի ունեցած վերջին բախումներն ընդգծում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ծովային միջադեպերի վերաբերյալ համաձայնագրի անհրաժեշտությունը: ԱՄՆ-ն և Խորհրդային Միությունը մշակեցին նման պայմանագիր` խուսափելու 1972-ի Սառը պատերազմի ժամանակ անհարկի բախումներից և սխալ հաշվարկներից: Դա հնարավորություն տվեց կրճատել ծովում վտանգավոր բախումների քանակը երկու հակառակորդների միջև: Իրանի հետ նման պայմանավորվածությունը հնարավոր կլինի, եթե ԱՄՆ-ի նվազեցնի ճնշումն Իրանի նավթային փոխադրումների վրա և օգնի պաշտպանել միջազգային փոխադրումների տեղաշարժը:

Դերեր կան նաև մյուս խաղացողների համար: Եվրոպան երկու քարի արանքում է, պարտավորված է պահպանել գործարքը,  բայց սահմանափակ հնարավորություններ ունի ԱՄՆ պատժամիջոցներին արդյունավետ հակազդելու համար: Եվրոպան պետք է օգտագործի դիվանագիտության բացումը՝  միջուկային գործարքի շրջանակներում խոստացված առևտրատնտեսական օգուտներն ապահովելու համար, ինչն էլ կօգնի կայունացնել լարվածությունը և կանխել հետընթացը: Ավելին, Կոնգրեսը չպետք է սպասի, որ նախագահը մերժի Բոլթոնին և Պոմպեոյին պատերազմական ուղուց հեռանալու համար, այլ պետք է ընդունի օրենսդրություն, որը կբացառի Իրանի հետ չարտոնված պատերազմը:

Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմը անխուսափելի չէ: Երկու ժողովուրդներն էլ ցուցադրել են թանկ հակամարտությունից խուսափելու ցանկություն, նույնիսկ այն դեպքում, երբ ներգրավված են էսկալացիայում: Բազմաթիվ քայլեր կան, որոնք կարող են ԱՄՆ-ին շեղել պատերազմի ճանապարհից, ինչը կարող է շատ ավելի կործանարար լինել, քան 2003-ին Իրաք ներխուժումը: Նախագահը պնդում է, որ դասեր քաղել է այդ աղետալի հակամարտությունից: Ինչևէ, պատասխանատվությունը նրա վրա է և նա ստիպված է կատարել առաջին քայլը Իրանի հետ այլ ուղիով շարժվելու համար: Ընթացքը փոխելու պատուհանը դեռ բաց է, բայց այն նաև արագ փակվում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment