Ինչու պետք է ԱՄՆ աջակցի Եվրամիության բանակի ստեղծմանը

Ինչու պետք է ԱՄՆ աջակցի Եվրամիության բանակի ստեղծմանը

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Թրամփը դատապարտեց Եվրոպական բանակ ստեղծելու և եվրոպացիներին Չինաստանից, Ռուսաստանից և նույնիսկ ԱՄՆ-ից պաշտպանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագիրը: Թրամփը հեգնեց` ասելով` եթե ԱՄՆ չմիջամտեր Երկրորդ համաշխարհային պատերազմին, ֆրանսիացիները հիմա գերմաներեն կխոսեին:

Ուշադրությանն արժանի

 

Մակրոնին ուղղված դիտողությունն իրականում զուրկ էր դիվանագիտական նրբանկատությունից, բայց բնորոշ էր ԱՄՆ նախագահին և ավելին` Թրամփը հետևում է այն քաղաքականությանը, որին վերջին տասնամյակներում հետևել են  ամերիկյան քաղաքականության առաջնորդները: 1970-ականներին ամերիկյան երկու կուսակցությունների վարչակազմերն էլ սկեպտիկ դիրքորոշում հայտնեցին առանձին միություն ստեղծելու և ԱՄՆից անկախ արտաքին քաղաքականություն վարելու Եվրոպական երկրների ջանքերի վերաբերյալ: 1980-ականներին Ռեյգանի վարչակազմը վախենում էր, որ Եվրամիության ակտիվացումը կարող է վնասել ՆԱՏՕին: Ջորջ Բուշի վարչակազմը զգուշացնում էր, որ այն միություն է ԱՄՆ դեմ: Նույնիսկ Եվրոպայի հանդեպ չափազանց դրական վերաբերմունքով հայտնի Բիլ Քլինթոնը սկեպտիկ էր Եվրոպական անվտանգության և պաշտպանական քաղաքականության հարցում

Բայց սառը պատերազմի վաղ շրջանում, երբ ֆիգուրները, ինչպիսին Հարի Տրումանն է, պնդեցին և պահանջեցին, որ եվրոպացիները կիսեն Արևմտյան բլոկի ընդհանուր պաշտպանական բեռը, արձագանքները տարբեր էին: Փաստացի Միացյալ Նահանգները հաստատուն կերպով աջակցել է եվրոպական բանակի ստեղծման ամենահավակնոտ և համապարփակ փորձին` Եվրոպական պաշտպանական կոմիտեին (EDC): 1952-ի համաձայնագրով սահմանվում էր, որ այդ կոմիտեն կունենար 100 հազարանոց համաեվրոպական բանակ, որն ունենալու էր ընդհանուր բյուջե, վերահսկելու էր Եվրախորհրդարանի հաստատած և Եվրախորհրդարանին պատասխանատու պաշտպանության նախարարը

Այն ժամանակ Տրումանը հասկացել էր իրականությունը, որին հիմա բախվում է Թրամփը` Եվրոպայի պաշտպանական ռեսուրսները կարիք կունենան լինել ավելի ինքնավար և, որ Եվրոպայի ձայնն ավելի հաստատուն լինի տրանսատլանտյան պաշտպանական համակարգում

1950-ին, ըստ ամերիկացիների, Խորհրդային Միության արտաքին քաղաքականությունը դարձավ ագրեսիվ և ծավալապաշտական, ինչը ամերիկյան քաղաքականության գլխավոր ֆիգուրներին դրդեց աջակցել Արևմտյան Եվրոպայի պետություններին` որպես հակակոմունիստական գործոններ

Բայց ներքաղաքական պատճառներով Տրումանի ադմինիստրացիան ցանկացավ այդ քայլին գնալ առանց Եվրոպային ավելի շատ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու: Փոխարենը ամերիկացի գործիչները պահանջեցին, որ իրենց եվրոպացի դաշնակիցները, ներառյալ Արևմտյան Գերմանիան, միանան Հյուսիսատլանտյան դաշինքին

Այս որոշումը եվրոպացիների շրջանում արժանացավ կոշտ արձագանքի: Մասնավորապես Ֆրանսիան վախենում էր, որ վերազինված Արևմտյան Գերմանիան կարող է վերադառնալ գերմանական միլիտարիզմին և Արևմտյան Գերմանիայի կառավարությունը կարող է հետ քայլ անել տնտեսական ինտեգրացիայի մասով

Ամերիկյան կողմը շարունակում էր պնդել և, այնուամենայնիվ, ԵՄ հիմնադիր հայրերից Ջին Մոնեթը և Ֆրանսիայի վարչապետ Ռենե Պլեվեն առաջակեցին եվրոպական բանակ ստեղծելու այլընտրանքային պլան: Հիմքում այն գաղափարն էր, որ Արևմտյան Գերմանիային այդ նախագծում ներառելով մյուս անդամները հնարավորություն կունենան վերահսկել Գերմանիայի վերազինումը: Մոնեթը հույս ուներ, որ եվրոպական քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի սկիզբը կարող է դնել ընդհանուր պաշտպանական ուժ ստեղծելով

Տրումանի վարչակազմը ի սկզբանը մերժեց Պլեվենի պլանը` վախենալով, որ այն կմասնատի ՆԱՏՕն: Բանակցություններն ավարտվեցին կոմպրոմիսով` ամերիկյան և ֆրանսիական տեսլականները միավորվեցին: Եվրոպայում պաշտպանական ստեղծվելիք ուժը գործելու էր ՆԱՏՕի հովանու տակ` տալով ՆԱՏՕի ղեկավարությանն այն կառավարելու լիարժեք կարողություններՆԱՏՕի այսպիսի ազդեցությունից բացի Եվրոպական պաշտպանական կոմիտեն կունենար օպերացիոն և ռազմավարական որոշակի ինքնավարություն, ավելին քան հիմա ունի ԵՄն

Եվ այսքանից հետո ամերիկյան քաղաքականության որոշիչ ֆիգուրները շուտով դարձան եվրոպական այս կառույցի գլխավոր աջակիցը` այն ՆԱՏՕի համար դիտարկելով ոչ թե մրցակից, այլ լրացում: ՆԱՏՕի գլխավոր հրամանատար գեներալ Դուայթ Էյզենհաուերը համոզեց Տրումենին, որ եվրոպական բանակը արևմուտքի պաշտպանության համար Գերմանիայի պոտենցիալն օգտագործելու միակ միջոցն է` առանց եվրոպացիների անվտանգության հարցի կարևորությունը նվազեցնելուԷյզենհաուերի համար Եվրոպական պաշտպանական կոմիտեն հնարավորություն էր նվազեցնելու Եվրոպայում ԱՄՆ ռազմական և ֆինանսական պարտավորությունները, ինչը պահանջում էին նաև ԱՄՆում: Արևմտյան Գերմանիան եվրոպական քաղաքական, տնտեսական և ռազմական միջավայրում ներառելը կլիներ նաև հակազդեցություն Խորհրդային Միության ջանքերին: Մոսկվան փորձում էր Արևմտյան Գերմանիան տանել դեպի չեզոք դիրքեր

1952-ի մայիսի 27-ին ստորագրվեց Եվրոպական պաշտպանական կոմիտե ստեղծելու համաձայնագիրը: Բայց ֆրանսիայում իշխանության փոփոխությունը փոխեց նաև այս հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը: Փարիզը դարձավ Եվրոպական պաշտպանական կոմիտեի ընդդիմախոսներից և նախաձեռնեց համաձայնագիրը տապալելու գործընթաց

Ֆրանսիայի խորհրդարանի երկու ուժերն էլ` աջերն ու սոցիալիստները դեմ էին կոմիտեին, քանի որ դեմ էին Գերմանիայի վերազինմանը և վախենում էին ազգային պետությունների ինքնավարության կորստից: Ավելին, ֆրանսիացի քննադատները կարծում էին, որ եվրոպական քաղաքական ինտեգրացիան վտանգում էր Ֆրանսիայի գլոբալ ամբիցիաները

Միացյալ Նահանգներն աշխատում էր այս դիմադրությունը հաղթահարելու ուղղությամբ և եվրոպացի դաշնակիցներին տարավ համաձայնագիրը վավերացնելու ճանապարհով: Թեև նախագահ Էյզենհաուերը և պետքարտուղար Ջոն Ֆոսթեր Դալեսը զգուշացնում էին, որ Եվրոպայի պաշտպանությանն ամերիկյան մասնակցության վերագանահատումը կարող է պատճառ դառնալ, եթե եվրոպացիները մերժեն Եվրոպական պաշտպանական կոմիտեի գործունեության շարունակումը, Ֆրանսիան մերժեցինՆրանք կասկածում էին ամերիկյան սպառնալիքների արժանահավատությանը` հաշվի առնելով այն ժամանակ Եվրոպայում ԱՄՆի ռազմական ներկայության զգալի աճը: 1954-ի օգոստոսի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը չվավերացրեց համաձայնագիրը

Այս ձախողումը սկիզբ դրեց եվրոպական պաշտպանական համակարգի ինտեգրացիային աջակեցելու ԱՄՆ ջանքերի նվազմանը: Ժամանակի ընթացքում  եվրոպական արտաքին, անվտանգության և պաշտպանական քաղաքականության այլ կառույցներ ստեղծելու փորձերն ամերիկացիները սկսեցին դիտարկել որպես Եվրոպան Ատլանտյան ալյանսի մյուս հատվածից առանձնացնելու և ՆԱՏՕն մասնատելու փորձեր: Այս տեսակետն ավելի ամրացավ, երբ 1958-ին իշխանության վերադառնալով Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը փորձեց հակակշիռ ստեղծել անգլոամերիկյան և խորհրդային սուպերբլոկերին: Այս քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ 1966-ին Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕի ռազմական հրամանատարության համակարգից

Այդ ժամանակից սկսած ամերիկյան վարչակազմերը ենթադրում են, որ եվրոպական պաշտպանական ինտեգրացիան նախաձեռնում են հակաամերիկյան ուժերը և վախենում էին, որ ՆԱՏՕից բացի այլ պաշտպանական համակարգի գոյությունը կարող է դառնալ կրկնօրինակման անարդյունավետ փորձ

Այսօր Թրամփի ադմինիստրացիան բախվում է նույն մարտահրավերին, ինչ 1950-ականներին Տրումենի և Էյզենհաուերի ադմինիստրացիաները

Եվրոպական երկրները շարունակում են պաշտպանության հարցում հույս դնել ամերիկյան ուժերի վրա: Ավելին, Գերմանիայի միլիտարիզացման նշաններն ավելի նկատելի են: 1955-ից Գերմանիան ՆԱՏՕի անդամ է, ԵՄ ամենաազդեցիկ անդամը և ստիպված է ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանական համակարգում: Եվրոպական բանակում ներդրումները կարող են ընկալվել որպես եվորապական ինտեգրացիան հզորացնելու և ԱՄՆից ավելի շատ անկախության հասնելու որոշում, որին լայնորեն աջակցում են ազգային պաշտպանական համակարգերի վրա ծախսեր կատարելու ընդդիմախոսները: Նաև նրանք, որ քննադատում են Գերմանիայի ազգային բանակի հզորացումը, որտեղ պայրքարում են աճող աջակողմյան ծայրահեղականության դեմ

 Եթե Թրամփի վարչակազմը լուրջ է այն հարցում, որ եվրոպացի դաշնակիցները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն ընդհանուր բյուջեում, պետք է ընդունի, որ Եվրոպական բանակի ստեղծումը չի սպառնում ամերիկյան հետաքրքրություններին: Ֆրանսիան հիմա նորից ՆԱՏՕի լիիրավ անդամ է և պրոատլանտյան Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդներն ու Գերմանիան շարունակաբար պնդում են, որ ԱՄՆի և ՆԱՏՕի հետ ռազմական հարաբերությունները պետք է ավելի խորացվեն. սա նշանակում է, որ Եվրոպական բանակը չի կարող դիտարկվել որպես ԱՄՆին հակակշիռ և ՆԱՏՕին սպառնալիք

Եվ այսպես, 1950-ականներին ամերիկյան քաղաքականության որոշիչ ֆիգուրներին եվրոպական պաշտպանական կոմիտեի նախագծին աջակցելու դրդած հիմնավորումները օրակարգում են նաև այսօր: Եվրոպացիները չեն համաձայնի ավելի շատ ռեսուրսներ ներդնել առանց ալյանսում ավելի շատ ինքնավարության և անկախ ձայնի ավելի մեծ հնարավորության

Ամերկյան ընդդիմությունը Եվրոպական բանակի ստեղծումը կանխարգելող գործոններից միան մեկն է, եվրոպական պաշտպանական համակարգին աջակոցող ակտիվ ամերիկյան շրջանակները կարող էին քաղաքական վերնախավին օգնել հաղթահարել այլ մարտահրավերներ: Չնայած այդ վերնախավը հիմնականում սկեպտիկ վերաբերմունք ունի ընթացիկ բանավեճի հակաամերիկյան տոնի մասով: Նրանք պետք է որ ողջունեն տրանսատլանտյան անվտանգության շրջանակներում եվրոպական գործոնն ուժեղացնելու քայլերը:  

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment