Ինչու  է 16.33 թիվը կարևոր Իրանի հետ հակամարտությունից խուսափելու համար

Ինչու  է 16.33 թիվը կարևոր Իրանի հետ հակամարտությունից խուսափելու համար

Հոդվածի առանցքում

  • Իրանի հետ խաղաղության և հակամարտության միջև եղած հեռավորությունը այժմ չափվում է 16,33%-ով: Սա Իրանի ուրանի հարստացման ներկա և այն մակարդակի տարբերությունն է, որով Իրանը սպառնում է հաջորդ շաբաթից: Ինչու՞ է դա կարևոր: Որովհետև Իրանի հարստացման ներկա մակարդակը կազմում է 3.67%, եթե այն անցնի 20% -ից, Իրանը կարող է արտադրել միջուկային զենք: Տարբերությունը 16.33% է:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի հետ խաղաղության և հակամարտության միջև եղած հեռավորությունը այժմ չափվում է 16,33%-ով:

Սա Իրանի ուրանի հարստացման ներկա և այն մակարդակի տարբերությունն է, որով Իրանը սպառնում է հաջորդ շաբաթից: Ինչու՞ է դա կարևոր:

Որովհետև Իրանի հարստացման ներկա մակարդակը կազմում է 3.67%, եթե այն անցնի 20% -ից, Իրանը կարող է արտադրել միջուկային զենք: Տարբերությունը 16.33% է:

Նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի զգուշացրել էր, որ եթե Եվրամիությունը չկարողանա ապահովել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, «Իրանի հարստացման մակարդակը այլևս չի սահմանափակվի 3.67% -ով … մենք այն կբարձրացնենք մեզ անհրաժեշտ մակարդակի»: Հաշվի առնելով, որ Եվրամիությունը չի կարող լուծել Իրանի մտահոգությունները, մենք պետք է ակնկալենք, որ Թեհրանի հարստացման քաղաքականությունը հաջորդ շաբաթ կսրվի:

Այդ պահին եվրոպացիները ստիպված են որոշել, անընդհատ հանդարտեցնեն Իրանին թե հավասարակշռված քաղաքականություն վարեն, աջակցելով նոր պատժամիջոցներին: Եթե եվրոպացիները ընտրեն պատժամիջոցների ուղին և Իրանը գիտակցի, որ իր տարբերակները սահմանափակ են, ռեժիմը կբախվի երկընտրության` ներքին պայթյուն կամ նոր բանակցություններ: Սակայն, եթե Իրանը որոշի, որ հարստացման մակարդակը պետք է անցնի 20% -ը, ԱՄՆ-ն և Իսրայելը կկանգնեն չափազանց վճռորոշ ընտրության առաջ:

Որովհետև Իրանը մի քանի ամիս է հեռու կենսունակ միջուկային զենք ունենալուց: Իրանական բալիստիկ հրթիռների հետազոտությունը հիմք է տալիս եզրակացնել, որ Իրանը կարող է միջուկային մարտագլխիկները տեղադրել հրթիռների վրա: Այդ սպառնալիքը կանցնի իսրայելական կարմիր գիծը, որը անմիջական վտանգ է նաև Սաուդյան Արաբիայի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ուժերի համար: Այսպիսով, դա առիթ կլինի Իրանի դեմ իրականացնել զանգվածային օդային և հրթիռային արշավ:

Նախագահ Թրամփը պետք է հստակ ցույց տա, որ Իրանի ներկա կուրսը ռեժիմին լավ բանի չի հասցնի: Նա պետք է ապահովի, որ Իրանի ղեկավարները, հատկապես Այաթոլլա Խամենեին, գիտակցեն, որ ԱՄՆ շահերի դեմ գործողությունները կամ միջուկային զենքի ստեղծման հետապնդումը կհանգեցնեն ճնշող արձագանքի: Թրամփը պետք է հստակեցնի, որ իր միակ պահանջը Իրանին միջուկային հարցով բանակցությունների սեղանին վերադարձնելն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment