Ինչու է Լեհաստանը պլանավորում Եվրոպայում կառուցել ամենամեծ օդանավակայանը

Ինչու է Լեհաստանը պլանավորում Եվրոպայում կառուցել ամենամեծ օդանավակայանը

Հոդվածի առանցքում

  • Թերահավատները նշում են, որ փողը ավելի լավ կլինի ծախսել մայրուղիների, երկաթուղային գծերի և Շոպենի օդանավակայանի վերականգնման և ոչ թե Վարշավայից 40 կիլոմետր հեռու նոր օդանավակայանի կառուցման վրա: Կառավարությունը պնդում է, որ նախագիծը արդիական է:

Ուշադրությանն արժանի

Լեհաստանում կա Բարանով գյուղական բնակավայրը, որն ունի իր խանութը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ի անվան դպրոց, եկեղեցի՝ խնձորի և տանձի ծառերով շրջապատված: Ռաֆայել Միլցարսկին ցանկանում է տարածքը հարթեցնել բուլդոզերով և այն լցնել գերձայնային ինքնաթիռներով: LOT լեհական ավիաուղիներ ընկերության գործադիր տնօրենն ասում է, որ իր ընկերությանն ու երկրին պետք է ժամանակակից ավիաուղիների հանգույց, որը գտնվելով Վարշավայից 40 կիլոմետր հեռու, կսպասարկի մայրաքաղաքին: Ծաղիկներով շրջապատված համեստ ֆերմաների փոխարեն Միլցարսկին նախընտրում է անգարներ, տերմինալներ, թռիչքուղիներ: 70 միլիարդ զլոտի կամ 19 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը ներառում է նոր երկաթուղային գծեր ու ավտոմայրուղիներ և տարեկան 45 միլիոն ուղևոր տեղափոխելով՝ այն մրցելու է Լոնդոնի «Հիթրոու», Փարիզի «Շառլ  դե Գոլ», Ամստերդամի «Սխիփհոլ» օդանավակայանների հետ:

«Կենտրոնական Եվրոպային էլ համարժեք ավիացիոն կենտրոն է պետք», – ասում է Միլցարսկին LOT-ի իր գրասենյակում, որը գտնվում է 1934-ին բացված կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում, – «մենք պատրաստվում ենք մասնակցել նոր օդանավակայանի ծրագրման ու կառուցման աշխատանքներին»:

Նոր օդանավակայանը, որը Վարշավայի կենտրոնական երկաթուղային կայարանից 15 րոպե հեռավորության վրա կլինի, ըստ LOT- ի, եռակի կբարձրացնի ուղևորների ու բեռների տեղափոխությունը Ասիա և Ամերիկա: Շինարարությունը նախատեսված է սկսել 2021 թ.-ին, երբ կառավարությունը ձեռք կբերի Բարանովայի և մոտակա քաղաքների հողերը, իսկ թռիչքները կսկսվեն 2027 թվականին: Հետագայում կավելանան ինքնաթիռներն ու տերմինալները, որոնք հնարավորություն կտան տարեկան ավելի քան 100 միլիոն ուղևոր տեղափոխել, ավելի շատ, քան Հիթրոուն՝ Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը:

Չնայած Շոպենի օդանավակայանը  2012 թվականին համալրվել է նոր երկաթուղային կայարանով և տերմինալով, չորս տարվա ընթացքում ուղևորների թիվը հասցնել է տարեկան 20 միլիոնի: 2017-ին 16 միլիոն մարդ է անցել  ցածր լարման տերմինալի արծաթե ճակատով, ինչը կրկնակի բարձրացրել է 2005 թ.-ի տեղաշարժը: Վերջին տարիներին Լեհաստանի տնտեսության տարեկան աճը կազմում է միջինը 3.3 տոկոս:

«Տարածաշրջանը դառնում է ավելի ու հարուստ», – ասում է Միլցարսկին: «Մենք ձգտում ենք դառնալ Կենտրոնական Եվրոպայի սիրված ցանցային ավիաընկերությունը»:

Այն համընկնում է իշխող Իրավունք և արդարություն կուսակցության ազգային ծրագրի հետ: Բնակչության թվով Լեհաստանը Եվրամիության վեցերորդ պետությունն է, տնտեսությամբ՝ ութերորդը և կառավարությունն ասում է, որ օդանավակայանը կարող է Լեհաստանը ներկայացնել որպես հզոր երկիր:

«Դա Լեհաստանի ժամանակակից պատմության ամենամեծ նախաձեռնությունն է», – ասում է ենթակառուցվածքների փոխնախարար Միկոլայ Վայլը, որը վերահսկում է ծրագիրը: Հաշվի առնելով նրա տեղը Եվրոպայի արևելյան թևում, օդանավակայանը կարող է դառնալ «ԵՄ-ից դեպի արևելք դարպասը »:

Այս տարվա 9 միլիոն ուղևորով LOT- ը Եվրոպայի 19-րդ ավիաընկերությունն է, սակայն ունի որոշակի առավելություններ: Այն տարածաշրջանում անկախ ընկերություններից է: Դրա հիմքը 38 միլիոնանոց երկիրն է, որը միլիոնավոր արտագաղթ է ունեցել անցյալ դարասկզբին, նրանցից շատերը կապ ունեն իրենց հայրենիքի հետ: LOT- ը 73 օդանավ ունի, այդ թվում 11 Բոինգ Դրիմլայներ, որոնք իրականացնում են Լեհաստանից Չիկագո, Նյու Յորք, Լոս Անջելես, ինչպես նաև Ասիա թռիչքները:

«Արևելաեվրոպական բոլոր ավիաընկերություններից, LOT- ն ունի հաջողության ամենամեծ հնարավորությունը: Ընտանեկան կապերը դեռ ուժեղ են», – ասում է JGAviation Consultants խորհրդատվական ընկերության տնօրեն Ջոն Գրանթը:

Սակայն LOT- ը նույնիսկ ներքին շուկայում ամենամեծ ավիաընկերությունը չէ, զիջում է զեղչային համակարգերով Wizz Air Holdings Plc- ին և Ryanair Holdings Plc- ին, որոնք ավելի շատ ուղևորներ են տեղափոխել Լեհաստան: LOT- ի շահույթն այս տարի 22 տոկոսով անկում է ապրում, որը կազմում է 225 միլիոն զլոտի, հիմնականում վառելիքի և լիզինգի ծախսերի աճի պատճառով: Դա նույնիսկ այն դեպքում, երբ սպասվում է եկամուտի 25 տոկոս աճ՝ մինչև 6 միլիարդ զլոտի: Իսկ մոտ 2 միլիոն բնակիչը, որոնց ծննդավայրը Վարշավան է, համեմատաբար մեծ չէ:

Թերահավատները նշում են, որ փողը ավելի լավ կլինի ծախսել մայրուղիների, երկաթուղային գծերի և Շոպենի օդանավակայանի վերականգնման և ոչ թե Վարշավայից 40 կիլոմետր հեռու նոր օդանավակայանի կառուցման վրա, որը սպասարկում է Ryanair-ը: Նախագծի առաջին փուլը կկազմի 35 միլիարդ զլոտի կամ այս տարվա պետական բյուջեի ավելի քան 10 տոկոսը: Դրա մի մասը կստանան ԵՄ-ից, սակայն կառավարությունը չի բացառում, որ էլի պարտք կվերցնեն:

Ryanair- ի գործադիր տնօրեն Մայքլ Օլեյը դա համարում է «հիմար» և «փայլուն տաճար ոչ մի տեղում» գաղափար: Բարանովի բնակիչները դեմ են քվեարկել ծրագրին:

«Ես ավելի շատ մեգամանիակային ինքնագնահատական եմ տեսնում այս նախագծում , քան իրատեսական վերլուծություն», – ասում է Վարշավայի նախկին քաղաքապետ և խորհրդարանի Քաղաքացիական պլատֆորմ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Մարկին Սվեցիցկինը:

Կառավարությունը պնդում է, որ նախագիծը արդիական է և առաջ է գնում: Պաշտոնյաները նշում են, որ Շոպենի ընդլայնումը անիմաստ է, քանի որ այն գտնվում է Վարշավայում՝շրջապատված հարյուր հազարավոր մարդկանցով: Իսկ Միլցարսկիի ու կառավարության ղեկավարների համար, նոր օբյեկտի կառուցումը լավագույն ճանապարհ է՝ ապահովելու  LOT- ի և Լեհաստանի դերը գլոբալ տնտեսության մեջ: «Մենք լեհ ենք և հպարտ ենք դրա համար», – ասում է Միլցարսկին: «Բայց մենք ավելի ենք ընդլայնում մեր գործունեության շրջանակը»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

 

Write a comment