Ինչու է այդքան բարդ մասնակցել քվեարկությանն ԱՄՆ-ում

Ինչու է այդքան բարդ մասնակցել քվեարկությանն ԱՄՆ-ում

Հոդվածի առանցքում

  • Ամերիկացիները կարծում են, որ իրենց քաղաքական համակարգը ժողովրդավար կառավարման ոսկե չափանիշն է: Բայց գրանցման խճճված ընթացքը, ընտրության օրը ոչ աշխատանքային հատարարելու ձախողումը և քաղաքական միջոցառումները, որոնք ուղղված են մասնակցությունը ճնշելուն, մասնավորապես աֆրոամերիկացիների և այլ փոքրամասնությունների շրջանում, բերել են նրան, որ զարգացած աշխարհում քվեարկողների ամենացածր ցուցանիշը Միացյալ Նահանգներում է գրանցվում:

Ուշադրությանն արժանի

2016-ի նախագահական ընտրություններին մասնակցեց քվեարկության իրավունք ունեցող ամերիկացիների միայն 56 տոկոսը՝ փոքր-ինչ ավելին, քան 2012-ին: Համեմատության համար նշենք, որ իրենց վերջին համապետական ընտրությանը մասնակցել է բելգիացիների քվեարկության իրավունք ունեցողների 87 տոկոսը, շվեդների՝ 83 տոկոսը, դանիացիների՝ 80 տոկոսը:

«Մենք չէինք հաշտվի մեր ընտրական համակարգի հետ, եթե այն մեզ սպառողական ապրանք տրամադրեր,- ասել է ընտրության մասնագետ Ջասթին Լևիթը,- քանի որ այդ ապրանքը հենց հաջորդ օրը դուրս կմնար բիզնեսից»:

Ահա խնդիրների հակիրճ ուսումնասիրություն և ինչպես լուծել դրանք:

Գրանցման խոչընդոտ

Շվեդիան և Գերմանիան ավտոմատ գրանցում են քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներին: Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ակտիվորեն խրախուսում են քվեարկողների գրանցումը: Մինչդեռ Միացյալ Նահանգներում քվեարկելու համար գրանցումը հարթ պրոցես չէ և կարող է ամենամեծ խոչընդոտը լինել մասնակցության համար: Ամերիկայի որոշ հատվածներում պրոցեսն ավելի է վատանում:

22 նահանգներ օրենք են ընդունել, ըստ որի 2010-ից սկսած պահանջվում է լուսանկարով ID կամ կրճատվում է վաղ քվեարկությունը: Ջորջիա նահանգում հանրապետական օրենսդիրը հաստատել է քվեարկության մի քանի բարդ պահանջներ և ազատվել ավելի քան 600 հազար ընտրողներից: Նրանք կազմում են գրանցված քվեարկողների մոտ 10 տոկոսը, որոնք ավելի քան 3 տարի չեն կարողանում մասնակցել ընտրություններին: Այս ընտրողներից ավելի քան 130 հազարը քվեարկության համար առաջին անգամ գրանցվել էին 2008-ին, երբ Բարաք Օբաման ընտրվեց նախագահ:

Ջորջիայի՝ այսպես կոչված համընկնումի օրենքն ուժի մեջ մտավ 2017-ին, ըստ որի գրանցման դիմումի մեջ եղած տվյալները նույնությամբ պետք է համընկնեն փոխապահովության քարտի կամ վարորդական իրավունքի տվյալների հետ: Ասոշիեյթիդ Փրեսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 53 հազար մարդու դիմումներ, որոնց 70 տոկոսը աֆրոամերիկացիներ են, չեն համապատասխանում: Օրենքը նաև դժվարացնում է նոր քաղաքացիություն ստացածների գործը, որոնց նոր կարգավիճակը միշտ չէ, որ արտացոլում է կառավարությունում եղած տվյալները:

«Առանձնահատուկ խնդիր չկա, երբ պահանջվում է որոշակի տեսակի նույնականացման քարտ,- ասել է Ամերիկայի քաղաքացիական ազատությունների՝ քվեարկության իրավունք նախագծի իրավաբանական ավագ խմբի անդամ Ջուլի Էբեսթեյնը,- քանի որ ID-ների հարցը խստացվում է մինչ գնալը, կամ էլ հանրության մի զգալի հատված չունի նույնականացման այդ քարտը»:

Այս ամենն արտացոլված է թվերով: Քվեարկելու իրավունք ունեցող ամերիկացիների միայն 64 տոկոսն է գրանցվել 2016-ին: Սրա համեմատ՝ Կանադայում և Միացյալ Թագավորությունում վերջին տարիներին գրանցվել են քվեարկության իրավունք ունեցողների 91 տոկոսը, Սլովակիայում՝ 99 տոկոսը:

Պլանավորելով խնդիրը

Շատ ամերիկացիներ քվեարկելու համար պետք է շտապեն ընտրատեղամաս մինչև աշխատանքի գնալը, կամ էլ երկար հերթ կանգնեն աշխատանքից հետո: Պատճառն այն է, որ Միացյալ Նահանգներում քվեարկությունն անցկացվում է շաբաթվա կեսին, և ընտրության օրը ոչ աշխատանքային օր հայտարարելու առաջարկին Կոնգրեսը դեմ է եղել: 19-րդ դարից սկսած ամերիկացիները քվեարկել են երեքշաբթի, երբ Կոնգրեսը որոշեց հիմնել համապետական ընտրության միակ օրը: Կիրակին, որը որպես ընտրության օր նախընտրում են դեմոկրատական շատ երկրներ, բացառվեց, քանի որ այն հանգստի օրն էր՝ կրոնական նկատառումներից ելնելով: Մյուս օրերն էլ բացառվեցին տարբեր պատճառներով, որոնք հետո դարձան անկարևոր. երկուշաբթին շատ մոտ էր կիրակիին, որպեսզի քվեարկողները երկար ճանապարհ անցնեին, հասնեին ընտրատեղամաս, չորեքշաբթին ավանդաբար շուկայի օր էր և այլն:

Որոշ նահանգներ մեղմեցին խնդիրը՝ թույլ տալով վաղ քվեարկությունը: Բայց 2010-ից յոթ նահանգներ կրճատեցին վաղաժամկետ քվեարկության ընթացքը՝ ըստ Բրենան կենտրոնի: 2011-ին Օհայոյի հանրապետական օրենսդիրները վերացրին այսպես կոչված ոսկե շաբաթը, որը թույլ էր տալիս քվեարկողներին ընտրել վեց օրերից մեկն ու գրանցվել, ապա քվեարկել: 2012-ին ավելի քան 80 հազար մարդ քվեարկեց ոսկե շաբաթվա ընթացքում:

Ճնշում ընտրողի նկատմամբ

Զարգացումների շարքը, այդ թվում՝ 2013-ի Գերագույն դատարանի որոշումը 1965-ի ընտրական իրավունքի ակտի կրճատման վերաբերյալ, վերջին տարիներին ընտրական նոր խոչընդոտներ ստեղծեցին, որոնք էլ ազդեցին աֆրոամերիկացիների, իսպանախոսների և բնիկ ամերիկացիների վրա:

2016-ին 14 նահանգներ նախագահի ընտրությունից առաջ ընտրական նոր սահմանափակումներ մտցրին, ինչն էլ ապահովեց Թրամփի հաղթանակը: Նրանք ներառեցին քաղաքացինության մասին ապացույցի պահանջը և ազատվեցին ոչ ակտիվ ընտրողներից: Հանրապետական օրենսդիրներն արդարացրին այս քայլերը՝ ասելով, թե դրանք անհրաժեշտ էին ընտրական խարդախությունները կանխելու համար: Բայց իրականում թիրախավորել էին ընտրողների որոշակի խմբերի: 11 նահանգներից 7-ում աֆրոամերիկացիների ամենաբարձր ցուցանիշն էր 2008-ի Օբամայի ընտրության ժամանակ, որոնք 2014-ից սկսած նոր սահմանափակումների առերեսվեցին:

Նահանջ

Երբ որոշ իրավապաշտպան կազմակերպություններ բարձրաձայնում են ընտրական սահմանափակումների դեմ իրավական մարտահրավերների մասին, որոշ նահանգներ օրենքներ են ընդունում, որոնք կընդլայնեին ընտրական իրավունքը: 2015-ից 13 նահանգներ և Վաշինգտոնը ընդունել են ընտրողի ավտոմատ գրանցման օրենքներ: 16 նահանգներ՝ ներառյալ Վաշինգտոնը, թույլ են տալիս ընտրողին գրանցվել հենց ընտրության օրը: Ըստ օրենքի՝ Ֆլորիդան քվեարկում է երեքշաբթի, որով հնարավորություն է տալիս ընտրել 1.4 միլիոն դատապարտված մարդու: Նրանց մեջ չեն մտնում սպանության կամ սեռական հանցագործություններ համար դատապարտվածները:

«Եթե մենք իսկապես հասցեավորելու լինեինք քվեարկության խնդիրները, մենք կփորձեինք ընդլայնել մասնակցությունը, և քվեարկությունն ավելի կհեշտացնեինք՝ նվազեցնելով չքվեարկողների թիվը»,- ասել է Ամերիկայի քաղաքացիական ազատությունների՝ քվեարկության իրավունք նախագծի իրավաբանական ավագ խմբի անդամ Ջուլի Էբեսթեյնը:

«Բայց շատ նահանգներ փորձում են հակառակն անել, նեղացնել ու սահմանափակել էլեկտորատը: Մեր ժողովրդավարության իրական խնդիրը ընտրությունից դուրս մնացող մարդիկ են»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment