Ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից

Ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից

Հոդվածի առանցքում

  • 2011 թ. սկսած մեծամասամբ սիրիական քաղաքացիական պատերազմի պատճառով այսօր պաշտոնական տվյալներով Թուրքիայում են գտնվում 3,585,738 սիրիացիներ:

Ուշադրությանն արժանի

Պատերազմի արդյունքում քրդերը եւ թուրքմենները ապաստան գտան հարեւան երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Լիբանանը եւ Թուրքիան: Սիրիայի բոլոր էթնիկ խմբերն անցան Թուրքիա, բացառությամբ սիրիահայերի: Սա գրավեց լրագրող Սերդար Կորուչուի ուշադրությունը, ով ուսումնասիրում է սահմանի երկայնքով տեղակայված փախստականների համայնքները: Կուրուչին անցյալ շաբաթ «Ալ Մոնիտոր» –ին ասել է, որ երբ նա տեսնում է, որ փախստականների մեջ գրեթե ոչ մի հայ չկա, հանգում է եզրակացության. «Դա չի կարող լինել միայն այն պատճառով, որ հայերի ընդհանուր թիվը սիրիացիների շրջանում փոքր է: Կա եւս մեկ պատճառ»:

Ուասումնասիրելով խնդիրը՝ նա հանդիպեց Թուրքիայում սիրիացի մի հայի եւ հարցրեց. «Երբ Թուրքիան այնքան մոտ է, ինչու՞ են սիրիահայերը խուսափում գալ այնտեղ»: Նա պատասխանեց. «Այո, Թուրքիայի սահմանը շատ մոտ է, բայց իրական կյանքում այն մեզանից շատ հեռու է »:

Կուրուչին մատնանշում է երկու ժողովուրդներին տարանջատող հեռավորությունը, որը Թուրքիայում հաճախ հիշատակված է որպես «1915 թի դեպքեր», իսկ հայերի մոտ՝ Հայոց ցեղասպանություն:

«Սիրիահայերն այն մարդիկ են, որոնք 100 տարի առաջ Անատոլայից Հալեպ են փախել: Ցեղասպանության հիշողություններն այնքան թարմ են, որ որոշել են չգալ Թուրքիա », – ասում է Կուրուչին: Ցեղասպանության հիշողությունները պատճառ են դարձել, որ հայերը ստիպված եղան ավելի բարդ եւ վտանգավոր ճանապարհ անցնել՝ Թուրքիա գնալու փոխարեն, ասում է նա `ավելացնելով, որ ոմանք գնացել են Լիբանան, ոմանք` Հայաստան, իսկ ովքեր կարողացել են՝ արեւմտյան երկրներ:

Կուրուչին խոսեց 22 սիրիահայերի հետ, որոնցից 21-ը Հայաստանում էին: Նա հրապարակեց հարցազրույցները մի գրքում, որի վերնագիրը թարգմանաբար հնչում էր որպես «Հալեպից հեռացածներ»:

Հալեպից Մանուել Քեշիշյանը նրան ասաց. «Ես ծնվել եմ Հալեպում: Հայրս ծնվել է, երբ փախչում էին Ցեղասպանությունից: Մայրս ծնվել է Հալեպում: Մենք անընդհատ լսում էինք ցեղասպանության մասին: Մենք գիտենք, թե ինչ է ասել մեր հայրը եւ պապը: Մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին: Կա մեր Մարաշը [Թուրքիայի հարավարեւելքում]: Մեր թոռները պետք է իմանան, որ դա մեր հայրենիքն էր, եւ մեզ այնտեղից հեռացրել են »:

Բոլոր նրանք, ովքեր խոսում էին նրա հետ լսել են 1915 թ. Անատոլիայից արտաքսված իրենց տատիկների եւ պապիկների հիշողությունները եւ վկայությունները՝ կապված վերջիներիս վտանգավոր ճանապարհորդության հետ դեպի Սիրիա: Լսել են նաև, թե  ինչպես են նրանք կորցրել այդքան շատ մարդկանց իրենց փախուստի ճամփին եւ ինչպես են նոր կյանք սկսել Հալեպում: Անդրադառնալով սիրիական պատերազմին՝ Կուրուչին ասել է, որ «ցեղասպանությունից 100 տարի անց այս համայնքը եւս մեկ ծանր հարված է ստացել»:

Սաղիկ Ռաստգելենյանը, ով այժմ Երեւանում է, խոսեց աղետների շղթայի մասին, որը նա պետք է հաղթահարեր: Նա ասում է Կորուչիին. «Որպես հայ մեր կյանքը լի է արկածներով եւ ողբերգությամբ, կարծես սա մեր ճակատագիրը լինի: Ես մասնակցում էի ապրիլի 24-ի հիշատակման արարողությանը [Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված]: Դա շատ ցավալի էր: Բայց այդ ցավը մեզ հիշեցնում է, որ մենք էլ ուժեղ ենք »:

Լենա Շամլեյանես Սերդարը Երեւանում խոսել է Կորուչիի հետ եւ ասաց. «Այս շարունակվող սիրիական պատերազմը մեր երկրորդ ցեղասպանությունն է: Իմ պապը վերապրեց առաջին ցեղասպանությունը, երբ 1915 թ. նրանք Ուրֆայից փախան Սիրիա »:

Շամլեյանեսը փորձեց բացատրել Կուրուչին, թե ինչու է նա խոսում երկրորդ ցեղասպանության մասին. «Սիրիայում ցեղասպանությունը վերաբերվում էր ոչ թե հայերին, այլ եզդիներին: Նրանք փրկվեցին քրդական YPG- ի կողմից, իսկ այն ամենն ինչ եզդիները վերապրեցին Դաեշի ներքո որակվեց ցեղասպանություն ՄԱԿի Մարդու իրավունքների խորհրդի ստեղծած հետազոտական ​​հանձնաժողովի կողմից: Հալեպում բնակվող ընտանիքներից ինչու են որոշ հալեպահայեր ցեղասպանություն որակում նրանց հաստատումը Հալեպում:: Դա ցեղասպանության արդյունք է: 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի Ստամբուլի ջարդերում հայերը նույն փորձառության ենթարկվեցին: Ստամբուլի հայերը վերապրեցին այս ջարդերը, որոնք, ըստ էության, ուղղված էին Ստամբուլի հույների դեմ, բայց նրանք հավատում էին, որ դա նոր ցեղասպանություն է»:

Կարո՞ղ է արդյոք Սիրիայում մահից խուսափելու ճանապարհին Թուրքիա գալ չգալու ճակատագրական որոշումը լինի պարզապես հիշողության արդյունք: Կուրուչին նաեւ նշում է, որ այլ գործոնները ևս առկա են ՝ ասելով, որ «սիրիահայերը կարծում են, որ եթե նրանք գալիս են Թուրքիա, ապա նրանց այստեղ վատ կվերաբերվեն, քանի որ նրանք հայ են: Նրանցից մեկը, ում հետ խոսեցի Երեւանում, ասաց. «Երբ նրանք հարցնում են իմ ինքնությունը Թուրքիայում, ես տարբեր պատասխաններ եմ տալիս: Ես ասացի `սիրիացի կամ հայ կամ էլ արձագանքելով ըստ իմ տրամադրության, ասոմ եմ ես Լիբանանից եմ կամ Բուլղարիայից: Թուրքիայում լիբանանցիների հանդեպ դժկամություն չկա, քանի որ նրանք չեն գալիս Թուրքիա ապաստան ստանալու: Բայց սիրիացիները  վատ համբավ ունեն, ուստի փորձում էի խուսափել դրանից»:

Գրքում գրված է միայն մեկ անանուն հարցազրույց սիրիացի կաթոլիկ մի հայի կողմից, ով նախընտրեց մնալ Թուրքիայում: Կուրուչին ասել է, որ ներկայացնում է սիրիահայերի մտածելակերպը եւ գերակշռող տրամադրությունները: «Ես աշխատում եմ փախստականների հետ 2013 թվականից: Թուրքիայում հարյուրավոր մարդկանց հետ հարցազրույց եմ անցկացրել, բայց երբեք չեմ հանդիպել նման չափ տատանում և լարվածություն, որը առկա էր այդ հայ կնոջ մոտ, ում հետ խոսեցի Անթաքիայում», – ասել է Կուրուչին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment