Ինչու են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կարևոր Ամերիկայի և աշխարհի համար

Ինչու են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կարևոր Ամերիկայի և աշխարհի համար

Հոդվածի առանցքում

  • Միջանկյալ ընտրությունը հանդիսանում է դեմոկրատների լավագույն շանսը՝ ազդելու Թրամփի վարքագծի վրա առանցքային հարցերի շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրություններից հետ: DW- ը բացատրում է, թե ինչու:

Ուշադրությանն արժանի

Արտաքին քաղաքականություն

Ընդհանրապես, արտաքին քաղաքականությունն ԱՄՆ միջանկյալ ընտրություններում առաջատար խնդիրը չէ: Միջանկյալ ընտրությունները հակված են քննարկել ազգային և տեղական թեմաներ: Բայց այս շրջանը յուրահատուկ է: Արտաքին քաղաքականությունը նախագահական ընտրություններում մեծ դեր էր խաղացել, որի արդյունքում Դոնալդ Թրամփը հաղթել էր 2016 թ.-ին, և կարող է կրկին գործոն դառնալ նոյեմբերի 6-ի ընտրություններում, թեև անուղղակի ձևով:

«Սովորաբար միջանկյալ ընտրությունները նախագահի ժողովրդականության արտացոլումն են: Թրամփի արտաքին քաղաքականությունը չի վայելել ամերիկյան հանրության ժողովրդականությունը, որը արտացոլված է վերջին հարցումներում, և դա ազդել է իր ժողովրդականության վրա», – ասում է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի արտաքին քաղաքականության գծով գիտնական Թեորոր Թրալը:

Չնայած արտաքին քաղաքականությունը, հավանաբար, առանցքային տեղ չի զբաղեցնի ընտրությունների ընթացքում, սակայն Կոնգրեսի ընտրությունների արդյունքը կարող է ազդել Թրամփի արտաքին քաղաքականության վրա տարբեր ձևերով: Եթե դեմոկրատները վերահսկեն նաև Սենատը, որը ներկայումս համարվում է անհավանական, դա նշանակալիորեն կանդրադառնա արտաքին քաղաքականության վրա:

Եթե դեմոկրատները հաղթեին Սենատում, նրանք կարող էին արգելափակել արտաքին քաղաքականության պաշտոնյաների նշանակումը կարող էին արգելակել առևտրային համաձայնագրերը, որոնք Թրամփի քաղաքական օրակարգի անկյունաքարերից են, և այլ միջազգային համաձայնագրեր, քանի որ է գործադիր մարմինների առաջադրումների և միջազգային պայմանագրերի համար սենատի հաստատումը պարտադիր:

Ահա թե ինչու Կոնգրեսում հաղթելն ու Սենատը կորցնելը հանրապետականների մղձավանջային սցենարն էր: Դա դեմոկրատների ձեռքին ուժեղ գործիք էր դառնալու Սպիտակ տան ու նրա արտաքին քաղաքականության դեմ:

Բայց նույնիսկ եթե դեմոկրատները միայն հաղթեն Ներկայացուցիչների պալատում, որը հավանական է, ապա նրանք միևնույն է կարող են ազդել Թրամփի արտաքին քաղաքականության վրա, չնայած ավելի քիչ չափով, քան եթե նրանք հաղթեին նաև Սենատում:

«Լսումների և հանրային քննարկումների առումով իրավիճակը շատ կտրուկ կփոխվի, եթե դեմոկրատները վերահսկեն Ներկայացուցիչների պալատը, քանի որ հանձնաժողովում կարող են ձեռնարկվել վարչական գործողությունների վերաբերյալ հետաքննություններ, ներառյալ ներգաղթի վերաբերյալ վարչական փոփոխություններ», – ասում է Կոնգրեսական զարգացումների գծով փորձագետ Ֆրանչես Լին Մերիլենդի համալսարանից:

Անօրինական ներգաղթյալների հետապնդումների վերաբերյալ Թրամփի վարչակազմի հետաքննությունը կարող է հանդիսանալ դեմոկրատների կողմից Ներկայացուցիչների ​պալատի վերահսկողության առաջին հետևանքը: Մեկ այլ հնարավոր զարգացումներից է Թրամփի թիմի և Ռուսաստանի միջև կապերի մասին հետաքննության նոր ընթացքը:

Դրանցից ոչ մեկը չի փոխի Թրամփի արտաքին քաղաքականության ուղղությունը, բայց այն իրականացնելը նախագահի համար կդառնա շատ ավելի դժվար և ժամանակատար: Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ վարչակազմը վերանայի, թե արդյոք արտաքին քաղաքականության որևէ հատուկ նպատակի առաջխաղացումն արժանի՞ է պայքարի և քաղաքական այն գնի վճարման, որը նա ստիպված է լինելու տալ դեմոկրատների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների պալատում:

Այնուամենայնիվ, ընտրություններին կհաջորդեն Կոնգրեսում բոլոր արտաքին քաղաքականության ղեկավար պաշտոնների անսովոր փոփոխությունը: Ներկայացուցիչների պալատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հանրապետական ​​Էդ Ռոյսն անցնում է թոշակի, ինչպես նաև Սենատում իր գործընկեր՝ հանրապետական ​​Բոբ Քորկերը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, ով այդ պաշտոնում ունի առանցքային դեր Կոնգրեսի արտաքին քաղաքականության հարցերում, ևս հայտարարել է իր հեռացման մասին: Ի վերջո, Սենատի ռազմական գործերի հանձնաժողովի հաջորդ ղեկավարի անունը ևս կորոշվի միջանկյալ ընտրությունների արդյունքում: Այս պաշտոնը զբաղեցնում էր մինչև վերջերս կյանքից հեռացած ազդեցիկ սենատոր Ջոն Մաքքեյնը: Հանձնաժողովը ևս կարևոր դեր ունի արտաքին քաղաքական հարցերում:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment