Ինչու Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը

Ինչու Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը

Հոդվածի առանցքում

  • Բրիտանացիները պետք է Ամերիկայի Անկախության Հռչակագիրը կարդան ու պահանջեն տիկին Մեյի հրաժարականը, թող գնա Բրյուսելում գրագիր աշխատի: Իսկ նոր վարչապետը կարող է ԵՄ նախագահ Ժան Կլոդ Յունկերին ու ԵՄ այլ օլիգարխներին տեղեկացնել, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան հեռանում է ու հայտարարում է ԵՄ-ի հետ միակողմանի ազատ առևտրի մասին, որով ԵՄ բանկերն ու մասնագետները կարող են բիզնես վարել ու աշխատել Մեծ Բրիտանիայում, եթե իհարկե նույնն անի նաև ԵՄ-ն: Բրյուսելին մնում ընդունել կամ հրաժարվել:

Ուշադրությանն արժանի

Եվրամիությունը ձախողվում է: Ամբողջ մայրցամաքում սովորական մարդիկ ընդվզում են մեր օրերի արիստոկրատների դեմ, որոնք սովորել են ամենահեղինակավոր համալսարաններում ու երկրորդ Աշխարհամարտից ի վեր գերակշռում են մայրցամաքի ձախակողմյան ու կառավարամետ կուսակցություններում:

Լիբերալիզմը՝ ազատ առևտուրը, բաց միգրացիոն ու սոցիալական ծրագրերն ու կարգավորումները, որոնք միտված են իշխող դասի գրպանները լցնելուն և որը ժողովրդի շրջանում ընդվզում է առաջացնում, չապահովեց կայուն տնտեսական աճը, արժանապատիվ աշխատանքն ու ապահով փողոցները:

Մեծ երկրներում մասնագետները բարգավաճում են, իսկ աշխատավոր դասակարգն արվարձաններում, ավելի փոքր քաղաքներում ու գյուղական համայնքներում տառապում է անհավասարության ու աղքատության բեռի տակ: Միգրանտներն օկուպացնում են տեղական մշակույթն ու ինկուբացնում են քրեականը, երկնաքեր հարկերն էլ վնասում են սկսնակ բիզնեսին:

Եվրոպայի Էլիտան քաղաքացիական հասարակության պահանջների ռոբոտացված արտացոլումն է: Գլոբալ կառավարման բյուրոկրատիան, որտեղ նրանք գերիշխում են, մեր օրերում էկոլոգիական պահանջներ է ներկայացնում, հավելյալ ռեսուրսներ է պահանջում:

Նախագահ Էմանուել Մակրոնը փորձեց հավելյալ հարկ ներդնել բենզինի վրա: Իր որոշումը նա հիմնավորեց որպես կլիմայի փոփոխության դեմ պայքար: Բանկիրները Փարիզում մետրո են նստում, բայց չէ որ հասարակ աշխատողներն արվարձաններից աշխատանքի հասնելու, կամ էլ աշխատանքից վերադառնալու համար բենզին են լցնում:

Արդյունքում դեղին ժիլետներն ընդվզեցին, սակայն պարոն Մակրոնի պահվածքն այնպիսին էր, ասես նա կառավարվում է ինչ-որ այլմոլորակային ուժով:

ԵՄ բյուրոկրատիան հիմա էլ խափանում է պատշաճ կերպով ընտրված ազգային կառավարությունները՝ ստիպելով Իտալիային համակերպվել եվրագոտու գրեթե անիրագործելի բյուջեի կանոններին, Հունգարիային՝ հանել սահմանային պարիսպն ու չեղարկել ներգաղթային ազգային օրենքները:

Գերմանիայում, որտեղ կանցլեր Մերկելը բաց ներգաղթային քաղաքականություն է վարում, աղետալի սոցիալական ու տնտեսական վիճակ է առաջացել, հանցագործությունների թիվն աճել է: Նրա իրավահաջորդ Անեգրետ Քրամփ-Քարենբաուերը հավատարիմ է այդ քաղաքականությանը:

Բրիտանաիցները հասունացող խելագարությունը կանխազգում են, բայց Թերեզա Մեյն այն վարչապետն է, որը համաձայնել է ԵՄ բոլոր պահանջներին ու խոստացել է հսկայական գին վճարել բաժանման դիմաց։ Հիմա էլ նրան խորհրդարանի աջակցությունն է անհրաժեշտ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու համար:  ԵՄ կազմում Մեծ Բրիտանիան պահելն այլևս անհնար է: Բրիտանացիները պետք է Ամերիկայի Անկախության Հռչակագիրը կարդան ու պահանջեն տիկին Մեյի հրաժարականը, թող գնա Բրյուսելում գրագիր աշխատի: Իսկ նոր վարչապետը կարող է ԵՄ նախագահ Ժան Կլոդ Յունկերին ու ԵՄ այլ օլիգարխներին տեղեկացնել, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան հեռանում է ու հայտարարում է ԵՄ-ի հետ միակողմանի ազատ առևտրի մասին, որով ԵՄ բանկերն ու մասնագետները կարող են բիզնես վարել ու աշխատել Մեծ Բրիտանիայում, եթե իհարկե նույնն անի նաև ԵՄ-ն: Բրյուսելին մնում ընդունել կամ հրաժարվել: Ու հիշեք, որ մայրցամաքը նույնքան Լոնդոնի ֆինանսական սեկտորի ու Մեծ Բրիտանիայի շուկայի կարիքն ունի, որքան թագավորությունը՝ ԵՄ արդյունաբերության:

Եթե Եվրամիությունը չհամաձայնվի, ապա Լոնդոնն ուղղակի չի վճարի 50 միլիարդ «ամուսնալուծության» վճարն ու կշարժվի կոշտ Բրեքսիթի ծրագրով։

Անցումային շրջանը ցավոտ կլինի Բրիտանիայի համար, բայց Մեծ Բրիտանիայից հետո Եվրամիությունը կլքի նաև Իտալիան, ԵՄ-ի հաջորդ անդամի հեռացումը կառույցից միայն ժամանակի հարց է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment