Ինչու՞ չի ժպտում Կիմ Քարդաշյանը

Ինչու՞ չի ժպտում Կիմ Քարդաշյանը

Հոդվածի առանցքում

  • Աստղը խոստովանել է, որ լավագույն միջոցը դեմքի կատարյալ գույնն ու մաշկի որակը պահպանելու համար չժպտալն է (նույնիսկ եթե դա շատ տխուր է): Ըստ Քարդաշյանի՝ սա կնճիռներից խուսափելու համար լավագույն անվճար միջոցն է: Սա իհարկե միակ պատճառը չէ, այդուհանդերձ Կիմը ավելի վաղ ասել էր, որ նախընտրում է ուղիղ հայացքով լուսանկարվել, քանի որ ինսթագրամում հաճախ քննադատության է արժանացել:

Ուշադրությանն արժանի

 

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու Կիմ Քարդաշյանին երբեք լայն ժպիտով չեք տեսնում: Հիմա Քարդաշյանն անկեղծանում է և բացահայատնում է գաղտնիքը: Կիմը իր երկրպագուներին ասել է, թե ինչու է նախընտրում չժպտալ, երբ լուսանկարվում է իր մեյք ափ մասնագետ Մարիո Դեդիվանովիչի հետ ֆոտոաշխատանքների ժամանակ: Աստղը խոստովանել է, որ լավագույն միջոցը դեմքի կատարյալ գույնն ու մաշկի որակը պահպանելու համար չժպտալն է (նույնիսկ եթե դա շատ տխուր է): Ըստ Քարդաշյանի՝ սա կնճիռներից խուսափելու համար լավագույն անվճար միջոցն է: Սա իհարկե միակ պատճառը չէ, այդուհանդերձ Կիմը ավելի վաղ ասել էր, որ նախընտրում է ուղիղ հայացքով լուսանկարվել, քանի որ ինսթագրամում հաճախ քննադատության է արժանացել:

Նա բացատրել է, որ լուսանկարվելիս չի ցանկանում ժպտալ, քանի որ բացասական մեկնաբանություններն այդ նկարների տակ շատ են, հատկապես իր առաջին հղիության ընթացքում, երբ Կիմը պրեկլամզիայով էր տառապում, օնլայն հարթակում քննադատությունը շատ  անհանգստություն է պատճառել:

«Երեխայի ծննդաբերությունից հետո ես փոխեցի իմ լուսանկարվելու ձևը, ես մտածում էի՝ սրանք այդ նույն մարդիկ են, որոնք ծաղրում էին ինձ, ես նրանց համար չեմ ժպտալու»:

Երեք երեխաների մայրը վարպետության դասերից մեկի ժամանակ հերքել է նաև իր քթի պլաստիկ վիրահատության մասին լուրերը: Ավելի վաղ լուրեր էին տարածվում, որ Կիմը չի ժպտում, քանի որ քթի վիրահատություն է տարել:

«Երբեք քիթս չեմ վիրահատել, բոլորն ասում են, թե վիրահատել եմ, բայց ես ասում էի, սպասեք, երեխաները ցույց կտան, քանի որ այդ ժամանակ բոլոր դիմագծերն ի հայտ կգան»:

Կիմը կիսվել է իր երեխաների լուսանկարներով՝ Նորթի, Սեյնթի և Չիկագոյի նկարներն իրենց հոր՝ Քանյե Ուեսթի հետ:

Զույգը վերջերս հայտարարել էր, որ սպասում է չորրորդ երեխային, փոխնակ մոր օգնությամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment