Ինչու՞ է Եվրոպան վախենում Իրանի հետ միջուկային գործարքի տապալումից

Ինչու՞ է Եվրոպան վախենում Իրանի հետ միջուկային գործարքի տապալումից

Հոդվածի առանցքում

  • Ինչու՞ է Եվրոպան, այդուհանդերձ, հակված Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելուն: Իրանի հետ միջուկային գործարքը տապալելու դեպքում Եվրոպան կկանգնի անտվտանգային ու տնտեսական կայությունը կորցնելու խնդրի առաջ: Միջուկային գործարքը փրկելու և Թեհրանի հետագա քայլերի մասին մտածելուն զուգահեռ՝ Եվրոպային մտահոգում է այն, թե ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրենց արաբական դաշնակիցների հետ որոշեն պատերազմ սկսել:

Ուշադրությանն արժանի

Եվրոպական գերտերությունները՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, Վաշինգտոնի աննախաեպ ճնշման տակ են․ ԱՄՆ-ը պահանջում է, որ այդ երկրները հետևեն իր օրինակին ու դուրս գան Իրանի հետ միջուկային գործարքից: Նախագահ Դոբալդ Թրամփը զգուշացրել է, որ բոլոր այն երկրները, որոնք Իրանին կօգնեն պատժամիջոցները շրջանցել, չեն գործակցի Միացյալ Նահնագների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես չի նպաստել Եվրոպայի հետ գործակցությանը: Իրանը ընդդիմացավ Եվրոպային՝ մի շարք գործարքների պահանջները կատարելու հարցում, այդ թվում անտեսեց Փարիզի ֆինանսական գործողությունների ծրագրի (FATF) պահանջները կատարելու, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու կոչերը: Միևնույն ժամանակ Իրանի հետ կապ ունեցող գործակալները եվրոպական հողի վրա սպանության, ռումբեր պայթեցնելու հետ կապված մի շարք գործողություններ են իրականացրել: Այս ամենը վնասել է Եվրոպայի հետ քաղաքական ու դիվանագիտական կապեր հաստատելու կառուցողական ջանքերին:

Ուրեմն ինչու՞ է Եվրոպան, այդուհանդերձ, հակված Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելուն: Իրանի հետ միջուկային գործարքը տապալելու դեպքում Եվրոպան կկանգնի անտվտանգային ու տնտեսական կայությունը կորցնելու խնդրի առաջ:

Միջուկային գործարքը փրկելու և Թեհրանի հետագա քայլերի մասին մտածելուն զուգահեռ՝ Եվրոպային մտահոգում է այն, թե ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրենց արաբական դաշնակիցների հետ որոշեն պատերազմ սկսել:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առարկություններն անտեսելով՝ ՄԱԿ-ի անտվտանգության խորհրդի դռնփակ նիստում Եվրոպական երկրները Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու Միացյալ Նահանգների առաջարկը մերժեցին, անտեսելով այն փաստը, որ Թեհրանը դեկտեմբերի 1-ին միջին ու հեռահար հրթիռներ է փորձարկել, որոնք նաև միջուկային մարտագլխիկներ կարող են կրել:

Մեծ Բրիտանիայի դեսպանն ասել է, որ չկա օրինական որևէ պատճառ, որով Իրանը պետք է արհամարհի բանաձևը: Քարեն Փիրսն ի նկատի ուներ 2015թ.-ի Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի՝Իրանի միջուկային գործարքի ու հրթիռներին վերաբերող բանաձևը:

Եվրոպան ուղղակիորեն չի ներգրավվի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից սկսված պատերազմում, բայց ցանկացած պատերազմ էական ազդեցություն կունենա մայրցամաքի անվտանգության ու տնտեսական կայունության վրա: Թեհրանը հնարավոր է ընտրել է մի ռազմավարություն, որով Եվրոպային ստիպում է միջամտել կամ խոչընդոտել արտաքին ագրեսորների միջամտությունը: Գուցե Թեհրանի առաջին գործիքը դեպի Եվրոպա հնարավոր միգրացիոն ալիքի սպառնալիքն է: Պատերազմը շատ իրանցիների կստիպի փախչել երկրից, ինչպես դա եղավ 1979թ.-ի հեղափոպությունից հետո: Սիրիական պատերազմը ցույց տվեց, որ սա Եվրոպայի Աքիլեսյան գարշապարն է: Այն ժամանակ զանգվածային ցույցերը կառավարություններին ստիպեցին հակամիգրացիոն քայլեր ձեռնարկել: Այդ թվում Թուրքիայի հետ 2016թ.-ին խնդրագհարույց համաձայնագիրը կնքել, որը պետք է եվրոական սահամններն ավելի ամուր և ապահով դարձներ ու կանխեր փախստականների ներգաղթը:

Իրանի ղեկավարությունը դա շատ լավ է հասկանում: Հուլիսի սկզբին իր խոսքում ՆԳ նախարար Աբդուլազիզ Ռահմանի Ֆազիլը զգուշացրեց, որ եթե Թեհրանն «աչքերն ընդամենը 24 ժամով փակի», ապա մոտ մեկ միլիոն փախստական Եվրոպայի դուռը կթակի:

Եվրոպային ճնշելու ևս մեկ գործոն է թմրամիջոցների թրաֆիքինգը: Տեղակայված լինելով Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Արևելյան Եվրոպա հիմնական նարկոտրանզիտի խաչմերուկում ՝  Իրանը պայքարում է նարկոթրաֆիքինգի դեմ, երբ ունի դրա ցանկությունը: Նույն ելույթում Ֆազիլն ասել է, որ Աֆղանստանում թմրամիջոցների արտադրությունն աճել է՝ հասնելով տարեկան 9000 տոննայի: Նա զգուշացրել է, որ եթե Իրանն իր վերահսկողությունը թուլացնի, ապա ավելի քան 5000 տոննա թմրամիջոց Իրանի սահմաններից կհասնի Արևմուտք:

 

Ի վերջո, 1979 թ. Հեղափոխությունից ի վեր՝ Իրանը կանոնավոր կերպով նպաստել է ոչ-պետական դերակատարների եւ վստահված անձանց տարածաշրջանային ցանցի ստեղծմանը: Այս խմբերը պատմականորեն ծառայել են որպես Իրանի ազդեցության ընդլայնման և ագրեսիայի կանխարգելման ռազմավարության հիմք: Այս մարտավարությունը կարող է ընդլայնվել պատերազմի ժամանակ, և էական սպառնալիք դառնալ եվրոպական անվտանգության համար: Այլ կերպ ասած, Իսլամական Հանրապետությունը կարող է «Հեզբոլլահ»-ի կամ «Ալ Քաիդա» -ի իր կապերն օգտագործել հակառակորդին պատժելու համար:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, որը նաև միջուկային հարցերով Թեհրանի գլխավոր բանակցողն է, եվրոպական ուժերին ուղղված հազվադեպ նախազգուշացումով հանդես եկավ:

«Եթե եվրոպացիները մեզ խոցեն (ԱՄՆ-ի թելադրանքով Իրանի վրա ճնշում գործադրեն), ապա նրանք հիմնականում հարցականի տակ են դնում իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը», – ասել է նա: «Եթե Եվրոպան կարծում է, թե Արևմտյան Ասիան առանց JCPOA- ի ապահով կլինի, խնդրեմ, կարող է փորձել», – շարունակեց նա: «Կարող է արդյո՞ք Եվրոպան հաղթահարել ահաբեկչության, միգրացիայի և միջուկային ճգնաժամի նոր ալիքը»:

Նախագահ Ռոհանիի կառավարությունը բազմիցս ողջունել է Իրանի հետ միջուկային գործարքը փրկելու Եվրոպայի «քաղաքական կամքը», Իրանը ողջունում են նաև ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար հատուկ տրանսպորտի ՀՆՏ ստեղծման ուղղությամբ Եվրոպայի ջանքերը: Հիմա հարցն այն է, թե կկարողանա՞ արդյոք Եվրոպան հավատարիմ մնալ իր խոստոմներին, քանի որ ամերիկյան ճնշումն ավելի է մեծանում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment