Ինչո՞ւ Վրաստանի նախագահական ընտրությունները առանցքային նշանակություն ունեն Արևելյան Եվրոպայի համար

Ինչո՞ւ Վրաստանի նախագահական ընտրությունները առանցքային նշանակություն ունեն Արևելյան Եվրոպայի համար

Հոդվածի առանցքում

  • Այսօր Վրաստանն առաջ քայլելու շեմին է։ Նախագահական ընտրությունների ազատ և արդար երկրորդ փուլ, որտեղ հաղթող ու պարտվող թեկնածուները ընդունում են ընտրողների կայացրած որոշումը։ Վրաստանը, սակայն ,շարունակում է առերեսվել ժողովրդավարության հետ կապված մարտահրավերների:

Ուշադրությանն արժանի

Վրաստանում չորեքշաբթի օրը կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նշանակությունը դժվար է թերագնահատել Վրաստանի և Արևմուտքի համար: Վրաստանը կամ դուրս կգա հետխորհրդային անցումային ժողովրդավարության փուլից ու տեղ կգրավի եվրոպական ընտանիքում կամ լուրջ հարված կհասցնի ժողովրդավարության կերտման սեփական վարկանիշին՝ հետ ընկնելով հետխորհրդային իրավիճակի մեջ:

Կարևորը, որ Վրաստաում ընտրություններն անցկացվեն խաղաղ, ազատ և արդար, և երկու կողմերն ընդունեն արդյունքները, անկախ նրանից, թե ով կհաղթի: Հոկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների առաջին փուլում էմոցիաները չափազանց բարձր էին, քաղաքական բանավեճը հաճախ վերածվեց տգեղ անձնական հարձակումների և բռնության, իսկ ժողովրդական բախումների սպառնալիքը շատ մոտ էր իրականություն դառնալուն: Ընտրությունների երկրորդ փուլի խաղաղ ու միջազգային մակարդակով անցկացնելը կարող է վերականգնել ժողովրդի միասնականությունը և երկիրը պահել եվրոպական ձգտումների ուղու վրա:

Չհաշված Մերձբալթյան երկրները, Վրաստանն արդեն բացառություն է կազմում հետխորհրդային տարածքում։ Նշանակալից հաջողությունների է հասել ժողովրդավարական ինստիտուտների կառուցման, տնտեսական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում և մեծ ավանդ ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում:

Տասնհինգ տարի առաջ, 2003 թ. նոյեմբերին Վրաստանի «Վարդերի հեղափոխությամբ» մեկնարկեցին ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները: 2007 թվականից հետո դրանք դանդաղեցվեցին այդ օրերին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խափանեց ընթացքը՝ օգտագործելով հատուկ ոստիկանական ուժերն ընդդիմադիր հեռուստաալիքի վրա հարձակվելու և այն փակելու նպատակով, ինչպես նաև հակակառավարական ցույցերը ճնշելու համարՆույնիսկ այսպես, 2012 թվականին Վրաստանն ազատ ու արդար ընտրություններ անցկացրեց՝ գրանցելով արդյունքում իշխանության առաջին խաղաղ անցումը երկրի նորագույն պատմության մեջ: «Վրացական երազանք» կուսակցության նոր կառավարությունը նույնպես նախորդի նման խեղաթյուրեց ընթացքը՝ ձերբակալելով նախկին կառավարության շատ անդամներին, սակայն ժամանակի ընթացքում այդ ուղղությամբ իրավիճակը բարելավվեց:

Վեց տարի հետո Վրաստանում տեղի ունեցավ մեկ այլ ժողովրդավարական իրադարձություն: 1991 թվականից ի վեր առաջին անգամ նախագահական ընտրությունների առաջին փուլում չհաղթեց իշխանության կողմնակիցը, որը հանգեցրեց երկրորդ փուլին և ցույց տվեց իսկապես ժողովրդավարական գործընթաց:

Այսօր Վրաստանն առաջ քայլելու շեմին է։ Նախագահական ընտրությունների ազատ և արդար երկրորդ փուլ, որտեղ հաղթող ու պարտվող թեկնածուները ընդունում են ընտրողների կայացրած որոշումը։ Վրաստանը, սակայն ,շարունակում է առերեսվել ժողովրդավարության հետ կապված մարտահրավերների:

Լրատվամիջոցներն ամբողջովին քաղաքականացվել են, կառավարամետ ու ընդդիմադիր հեռուստաընկերությունները բաց քարոզչություն են վարում իրենց թեկնածուի օգտին, իշխանությունները կոշտ քննադատում են քաղաքացիական կազմակերպություններին՝ նրանց համարելով ընդդիմության մաս: Երկրի ամենահարուստ մարդը ֆինանսավորում է իշխանության պաշտպանած թեկնածուին ու երկրի իշխող կուսակցությանը՝ ի վնաս այլ կուսակցությունների: Ռուսաստանը, որը բռնագրավել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, այս ընտրությունները տապալելու համար օգտագործում է կեղծ ինֆորմացիա տարածելու հնարքն ու կիբերհարձակումները:

Հաշվի առնելով այս և այլ մարտահրավերները, եթե Վրաստանին չհաջողվի ազատ և արդար ընտրություններ անցկացնել, Եվրոպայի շատ մայրաքաղաքներում հոռետեսների համար դա ապացույց կհանդիսանա, որ Վրաստանը պատրաստ չէ լինել Եվրոպայի մաս: Դա ողբերգություն կլինի վրացի բարեփոխականների համար, որոնք երկիրը հասցրել են այս փուլին։

Մյուս կողմից ընտրությունների հաջող անցկացումը, անկախ նրանից, թե ով կհաղթի, պարգևատրում կլինի վրաց ժողովրդի մեծամասնության համար, ովքեր ապացուցել են, որ արևմտամետ են, ազատատենչ և արժևորում են ազատ հասարակությունը:

Նման արդյունքը Վրաստանին կպահի եվրաատլանտյան ընտանիքի լիարժեք անդամ դառնալու ճանապարհի վրա: Դա կարևոր է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Վրաստանի համար: Եթե Վրաստանին հաջողվի դառնալ կայուն ժողովրդավարական ու շուկայական աճող տնտեսությամբ երկիր, դա մեծ հետևանքներ կունենա Ուկրաինայի, Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների, ներառյալ Ռուսաստանի համար:

Վրաստանը և արևմտյան հանրությունը պետք է իրականցնեն իրենց բաժին աշխատանքը․ վրացիները պետք է ապահովեն, որ գալիք ընտրությունները ազատ և արդար լինեն, և հաղթողը ընդունվի բոլոր կողմերից, իսկ տրանսատլանտյան համայնքը պետք է խստորեն պահի Վրաստանն այս չափանիշներում։ Եվ եթե այն համապատասխանում է, ապա առաջ շարժվի՝ առաջարկելով ավելի մեծ աջակցություն, ներգրավվածություն, գործընկերություն և, ի վերջո, Արևմտյան ինստիտուտների անդամակցություն: Դա, իրոք, բխում է Վրաստանի, Արևմուտքի և հետխորհրդային ժողովրդավարական փորձի շահերից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment

Օրացույց

March 2019
M T W T F S S
« Feb    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031