Ինչո՞ւ պետք է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորումը լինի ԱՄՆ-ի առաջնահերթությունը

Ինչո՞ւ պետք է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորումը լինի ԱՄՆ-ի առաջնահերթությունը

Հոդվածի առանցքում

  • Տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ակտիվացումը ցույց է տալիս, որ ավելի լուրջ աշխարհաքաղաքական հարցերի անդրադառնալուց առաջ, ինչպիսին Իրանի դեմ տնտեսական սահմանափակումներն են, ԱՄՆ-ն նախ պետք է գործի որպես կառուցողական աշխարհաքաղաքական ֆիգուր՝ սառեցված հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու հարցում: Եթե ԼՂ հակամարտությունը կարգավորվի, դա ոչ միայն օրինակ կլինի մյուս հակամարտութունների համար, այլև քաղաքական անկայուն այս տարածաշրջանում կստեղծվեն նոր առևտրային ուղիներ:

Ուշադրությանն արժանի

Կասկած չկա, որ հետխորհրդային Եվրասիան բախվել է չկարգավորված տարածքային կոնֆլիկտների: Բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք չեն անդամակցում արևմտյան կառույցների և Մոսկվայի ուղեծրում չեն, օրինակ` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան, տարածքային խնդիրների ունեն իրենց հարևանների հետ կամ հենց այդ երկրներում ներքին ուժերն են անջատողական շարժում սկսել` հաճախ ստանալով Ռուսաստանի հովանավորությունը:

Այս ձգձգվող վեճերը փորձագետներն անվանում են սառեցված կոնֆլիկտներ: Կոնֆլիկտներից յուրաքանչյուրը ոչ միայն վնասում է դրա մասնակից կողմերին, այլև ինչն ավելի կարևոր է` օգտագործվում է Ռուսաստանի կողմից տարածաշրջանի քաղաքական գործիչներին մանիպուլացնելու նպատակով` Կրեմլի արտաքին քաղաքական նպատակների ուղղությամբ: Սրա վերջին օրինակը Արևելյան Ուկրաինայում շարունակվող հակամարտությունն է, որին մասնակցում են անջատողական ուժեր: Դրանք գոյատևում են Ռուսաստանի ռազմական աջակցության շնորհիվ և վերջերս հայտնվել էին թերթերի գլխագրերում, երբ ռուսական նավատորմը շրջափակել էր ուկրաինական ռազմանավերը:

Սառեցված կոնֆլիկտ եզրն օգտագործվում է, քանի որ այս հակամարտությունների մեծ մասում ամենօրյա բռնությունը նկատելի նվազել է և մեդիայի ուշադրություն չի պահանջում: Օրինակ` Հարավային Կովկասում Հայաստանն ու Ադրբեջանը ներքաշված են 20 տարուց ավելի ձգվող տարածաշրջանային հակամարտության մեջ` Լեռնային Ղարաբաղի համար: Առաջնագծում իրար վրա կրակող զինվորներն իրականում ավելի երիտասարդ են, քան կոնֆլիկտն ինքը:

Թեև 2016թ-ին Լեռնային Ղարաբաղը հայտնվել էր մեդիայի գլխագրերում, երբ այնտեղ ինտենսիվ բռնության ալիք էր սկսվել, որը հիմա հայտնի է չորսօրյա պատերազմ անունով, այն չստացավ արևմուտքում քաղաքական որոշումներ կայացնողների անհրաժեշտ ուշադրությունը: Խոսքը հատկապես ԱՄՆ մասին է: Միացյալ Նահանգները պետք է այս հակամարտության կարգավորման ամուր և դիվանագիտական լուծում գտնելուն հատկացներ առաջնահերթ ուշադրություն: Այդ կերպ կսահամանափակվեր տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը: Վերջին խաղաղ ցույցերը, որոնց արդյունքում հրաժարական ներկայացրեցին Հայաստանի նախկին իշխանությունները, հնարավորություն է ստեղծել բանակցել խաղաղության համար: Եվ ավելին, սա կարող է օրինակ դառնալ այս ռազմավարական նշանակության տարածաշրջանում մյուս սառեցված հակամարտությունները կարգավորելու համար:

Հայաստանի դեպքում ԼՂ հակամարտության կարգավրումը ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից կարևոր է այդ երկրի ռազմավարական աշխարհագրական դիրքի պատճառով: Երկրին ԱՄՆ-ի երկու թշնամիների՝ Իրանի և ՌԴ-ի միջև է և սահմաններ ունի ԱՄՆ երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Վրաստանի հետ:

Ավելին, Ադրբեջանի հետ սառեցված հակամարտությունն արգելակում է Հայաստանի տնտեսության զարգացումը և տարածաշրջանում առևտրային կապերի հաստատումը, քանի որ Թուրքիան, որպես Ադրբեջանի դաշնակից, փակել է Հայաստանի հետ իր սահմանը:

Հակամարտության արմատները հասնում են մինչև Խորհրդային Միության փլուզում: Այն ժամանակ Կովկասի լեռնային շրջանում գտնվող ԼՂ-ն հայտարարեց Ադրբեջանից անկախանալու մասին, ինչին հետևեց Բաքվի հետ կոնֆլիկտը, որին էլ՝ 1995թ-ի հրադադարը: Ռուսաստանն ակտիվ դեր ունի կողմերի միջև դիվանագիտական բանակցություներում՝ ռազմական գործողություններից և՛ առաջ, և՛ հետո: Այնուամենայնիվ, Ռուսաստանը քիչ ջանքեր է գործադրել հակամարտության երկարաժամկետ կարգավորման մասով, և Մոսկվան զենք է վաճառում հակամարտության երկու կողմերին: Այժմ Լեռնային Ղարաբաղին ինքնուրույն կառավարվող շրջան է, որը զգալի աջակցություն է ստանում Հայաստանից:

Թեև այս հակամարտությունն ունի ձգձգվող բնույթ, հայկական կողմում տեղի են ունենում հուսադրող քաղաքական իրադարձություններ: Այս տարվա սկզբին ամբողջ Հայաստանում խաղաղ ցույցերի արդյունքում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինչից հետո բողոքի ցույցերն առաջնորդնող Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Սարգյանի ադմինիստրացիայի խաղաղ հեռացնելու արդյունքում Փաշինյանն այժմ մեծ հեղինակություն է վայելում ամբողջ Հայաստանում: Նա իր քաղաքական պլատֆորմը կառուցել է ժողովրդավարական սկբզբունքներով և կոռուպցիայի դեմ պայքարով: Ավելի կարևոր է, որ կարող ենք հույս ունենալ, որ Փաշինյանն իր քաղաքական իշխաննությունը կօգտագործի որպես լծակ Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին՝ այս հակամարտության դիվանագիտական կարգավորումը գտնելու նպատակով:

Եթե սա պատահի, Միացյալ Նահանգները պետք է աջակցի այս նախաձեռնությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ազդեցությունն օգտագործելով: Այս խմբի եռանախագահներն են համակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ, դիվանագիտական գործընթացը: Դժբախտաբար Հայաստանում ԱՄՆ-ի կառավարության վերջին դիվանագիտական մանյովրները քիչ ընդգծեցին կառուցողական ներքաղաքական զարգացումների կարևորությունը: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային վերջին այցի ընթացքում, ըստ փորձագետի, դիմել է դիվանագիտական թեթևամիտ հնարքի՝ փորձելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա և պահանջել փակել Իրանի հետ սահմանը՝ փոխարենն առաջարկելով ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման երկկողմ ընդունելի և խաղաղ ճանապարհ գտնելու հարցում: Փորձագետների գնահատականով Բոլթոնի այցն անհաջող էր:

Այնուամենայնիվ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ակտիվացումը ցույց է տալիս, որ ավելի լուրջ աշխարհաքաղաքական հարցերի անդրադառնալուց առաջ, ինչպիսին Իրանի դեմ տնտեսական սահմանափակումներն են, ԱՄՆ-ն նախ պետք է գործի որպես կառուցողական աշխարհաքաղաքական ֆիգուր՝ սառեցված հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու հարցում: Եթե ԼՂ հակամարտությունը կարգավորվի, դա ոչ միայն օրինակ կլինի մյուս հակամարտութունների համար, այլև քաղաքական անկայուն այս տարածաշրջանում կստեղծվեն նոր առևտրային ուղիներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment