Ինչո՞ւ պետք է Ամերիկան վախենա ռուսական գերձայնային Ավանգարդ համակարգից

Ինչո՞ւ պետք է Ամերիկան վախենա ռուսական գերձայնային Ավանգարդ համակարգից

Հոդվածի առանցքում

  • Ավանագրդը հայտնի է նաև որպես «Օբյեկտ 4202»: Գերձայնային միջուկային համակարգն իր մեջ համատեղում է բարձր արդյունավետությամբ բալիստիկ հրթիռ անօդաչու թռչող ապարատով, որն էապես բարձրացնում է մանևրելու ունակությունն ու ապահովում է մաքսիմալ արագություն: Այդ տեխնոլոգիան հրթիռին թույլ է տալիս զարգացնել մինչև 24,700 կմ/ժ արագություն: Նախագահ Պուտինն ընդգծել է. «Ավանգարդն անխոցելի է գոյություն ունեցող ցանկացած տեսակի պոտենցիալ թշնամու հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից»:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` 2018թ.-ի մարտի 1-ին ամենամյա ուղերձը դարձավ ամենամեջբերվածը` 2007թ.-ի Մյունխենյան ելույթից ի վեր: «Մեզ ոչ ոք չէր լսում… լսե՛ք հիմա»:  Սա զգուշացում էր ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը ներկայացրեց գերձայնային, միջուկային գլխիկ կրելու հնարավորույթյուն ունեցող համակարգեր` Կինժալ, Սարմատ ICBM, Ավանգարդ:

Մարտի մեկի ուղերձը խիստ քննադատության արժանացավ.Կրեմլը բլեֆ է անում, ազդակներ է հղում ՆԱՏՕ-ին: Բայց իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ այդ զենքը կա, գոյություն ունի ու իրական վտանգ է ներկայացնում:

Այսօր նախագահ Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ավանգարդ համակարգը հաջողությամբ փորձարկվել է:

«Իմ հանձնարարությամբ արդյունաբերական ձեռնարկություններն ու ՊՆ-ն նախապատրաստել և իրականացրել են այս համակարգի վերջնական փորձարկումը… թեստն ամբողջովին հաջողվեց. Ստուգվեցին բոլոր տեխնիկական պարամետրերը», – ասաց նա: Պուտինը հավելեց, որ Ավանգարդը պատրաստության վերջին փուլում է. «Հաջորդ տարվանից` 2019թ.-ից սկսած, նոր ռուսական միջմայրցամաքային ռազմավարական «Ավանգարդ» համակարգը կներդրվի ռուսական բանակում ու կլինի առաջին հրթիռային գնդի ենթակայության տակ»:

Ավանագրդը հայտնի է նաև որպես «Օբյեկտ 4202»: Գերձայնային միջուկային համակարգն իր մեջ համատեղում է բարձր արդյունավետությամբ բալիստիկ հրթիռ անօդաչու թռչող ապարատով, որն էապես բարձրացնում է մանևրելու ունակությունն ու ապահովում է մաքսիմալ արագություն: Այդ տեխնոլոգիան հրթիռին թույլ է տալիս զարգացնել մինչև 24,700  կմ/ժ արագություն: Նախագահ Պուտինն ընդգծել է.

«Ավանգարդն անխոցելի է գոյություն ունեցող ցանկացած տեսակի պոտենցիալ թշնամու հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից»:

Ինչպես նշում են ամերիկյան ռազմական փորձագետները, այդպիսի հրթիռ կասեցնելու համար Միացյալ Նահանգները համարժեք զենք չունի. <մենք չունենք այնպիսի զենք, որը կարող է զսպել նման համակարգի կիրառումը մեր դեմ», – ասել է ԱՄՆ օդուժի գեներալ ջոն Է. Հիթենը: 2019թ-ին ռուսական զինուժում ներդնելու գրաֆիկը Ռուսաստանին Չինաստանի ու Միացյալ Նահանգների հետ սպառազինության մրցավազքում մեկ քայլ առաջ է բերում: Չինաստանն Ավանագարդի իր համարժեք համակարգը`DF-ZFը ներդնելու վերջնաժամկետ է հայտարարել 2020թ.-ը, այն դեռ փորձարկման փուլում է: Ավելի քիչ բան է հայտնի ամերկյան կողմի ծրագրերի մասին: Փորձագետների կարծիքով ԱՄՆ հետազոտությունները հիմնված են ոչ միջուկային համակարգերի փորձարկումների վրա:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment