Ինչո՞ւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է անհանգստացնեն Արևմուտքին

Ինչո՞ւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է անհանգստացնեն Արևմուտքին

Հոդվածի առանցքում

  • Ըստ վերլուծաբանի, Փաշինյանը մնալով առանց վերահսկողության՝ կարող է խարխլել ժողովրդավարությունը Հայաստանում և ապակայունացնել Կովկասյան տարածաշրջանը:

Ուշադրությանն արժանի

Երևանում կայունությունն ու մարդու իրավունքներն իրենց ազդեցությունն են ունենում  ամբողջ տարածաշրջանի վրա: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Հրվ. Կովկաս՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև լեռնային տարածաշրջան, որն այդ կայսերական վարպետների ձեռքերում վերջին հազարամյակի ընթացքում բազմիցս փոփոխվել է:

Վրաստանում նա կառերեսվի արևմտամետ երկրի հետ, որը 10 տարի առաջ Ռուսաստանի հետ պատերազմից հետո դեռ ցնցումների մեջ է:

Սակայն իրական մարտահրավերի հետ Բոլթնը կառերեսվի Հայաստանում՝ փոքրիկ լեռնային երկիր, որն ունի 3 միլիոն բնակչություն:

Հայաստանը քաղաքական ճգնաժամի մեջ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության է եկել մայիսին, հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին և հոկտեմբերի 16-ին հրաժարական է ներկայացրել: Այդուհանդերձ նա պաշտոնավարելու է որպես վարչապետ, որն, ըստ էության, նշանակում է՝ նա իշխանությունը չի հանձնել:

Ամերիկյան ու եվրոպական շահերի համար Հայաստանը կարևոր է: Արևմուտքում սահմանակցելով Թուրքիային, հարավում՝ Իրանին, Ռուսաստանից ու Սև Ծովից էլ բաժանվելով միայն Վրաստանի տարածքով՝ քրիստոնյա Հայաստանը մրցակցող կայսրությունների համար դարեր շարունակ եղել է ռազմավարական խաչմերուկ:

Այսօր Երևանը՝ Ռուսաստանի պատմական դաշնակիցը, փորձում է լավ հարաբերություններ պահպանել նաև Եվրամիության հետ:

Իշխանության խաղաղ փոխանցումն իրական ժողովրդավարության ցուցիչներից է, սակայն իր կաբինետի պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն, Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է օխլոկրատիային չափազանց մոտենալու ու քաղաքական ընդդիմությունը մեկընդմիշտ ոչնչացնելու համար:

Նա իրավապահ մարմիններին օգտագործում է իր քաղաքական թշնամիներին վերացնելու համար:

Առաջին մեղադրանքն ուղղված էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Այս ամառ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում էր 2008թ.-ի իշխանության փոխանցմանը: Հիմա՝ 10 տարի անց, Փաշինյանն ասում է, որ այն ժամանակ սահմանադրություն է խախտվել:

Մարդկանց Քոչարյանի դեմ տրամադրելու համար Փաշինյանը լրատվամիջոցներին ու իրավապահ մարմիններին օգտագործում է նախկին նախագահի դեմ արշավ իրականացնելու համար:

Ամենայն հավանականությամբ, նա կշարունակի ոչնչացնել իր պոտենցիալ քաղաքական հակառակորդներին:

Ճիշտ է ասված՝ իշխանությունը կոռումպացված է, բացարձակ իշխանությունը՝ բացարձակ կոռումպացված: Բացարձակ իշխանության հասնելու առաջին քայլն ընդդիմությանը գլխատելն է:

Փոխարենը, Փաշինյանը պետք է հետևեր նախագահ Հարի Թրումանի խորհրդին, որն ասում էր՝ «Իշխանությունը ժամանակավոր երևույթ է, այն լքիր հնարավորինս լավ վիճակում»: Բայց Փաշինյանը Թրումանը չէ: Եվ քանի դեռ գերտերությունները նրան կարգի չեն հրավիրել, նա շարունակելու է ոչնչացնել իր թշնամիներին:

Բոլթոնը պետք է ի նկատի ունենա այս հանգամանքները. Հայաստանի կառավարության ու դատական համակարգի ամբողջականությունը վտանգված է: The Human Rights Watch-ն իրավիճակին շատ ճշգրիտ գնահատական է տվել՝ ասելով, որ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների հարցի լուծումը բարդ է, սակայն շատ կարևոր է վերականգնել Հայաստանի քրեական արդարադատության հանդեպ հավատը:

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանը ենթարկվում է Մարդու իրավունքների եվրոպական խորհուրդին: Եվրամիությունը պետք է գիտակցի, որ Փաշինյանի գործողություններն ավելի խոսուն են, քան նրա խոսքերը: Այդ գործողություններն արդեն իսկ խախտում են մարդու իրավունքները Հայաստանում, դրանք կարող են ազգայնական տրամադրությունների աճի ու Հայաստանի հարևանների հետ ռազմական գործողությունների հանգեցնել:

Մնալով առանց վերահսկողության՝ Փաշինյանը կարող է խարխլել  ժողովրդավարությունը Հայաստանում և ապակայունացնել Կովկասյան տարածաշրջանը: Եվրոպական Միության ու Միացյալ Նահանգների  համար չափազանց շատ բան է նժարի վրա դրված, որպեսզի նրանք լռեն ու Փաշինյանի խոսքերին հավատան:

Եթե Փաշինյանի վրա միջազգային ճնշում չգործադրվի, նա կշարունակի իշխանությունը կենտրոնացնել և այդ գործելաոճով կխարխլի այն ամենը ինչին Հայաստանն այս ընթացքում հասել էր: Արևմուտքը պետք է հիմա գործի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment