Ինչո՞ւ Հայաստանը չի արժանանում աշխարհի ավելի մեծ ուշադրությանը
Հոդվածի առանցքում
- Ինչքա՞ն բարձր պետք է լինեն մեր շեփորները, որ աշխարհը լսի մեզ:
Ուշադրությանն արժանի
2018-ը չափազանց տոնական տարի է` հնչեցին արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան ղողանջները, վառվեց Ձմեռային օլիմպիական խաղերի ջահը, Ֆրանսիան հաղթեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, Ֆրեզնոյում բացվեց Վիլիամ Սարոյանի թանգարանը և Հայաստանի դրոշը ծածանվեց միջազգային տիեզերական կայանում:
2018-ին լրանում է նաև Առաջին համաշխարհային պատերազմի վերջին` հաղթական ճակատամարտի 100-ամյակը: Դրան մասնակցել են նաև ֆրանսիական բանակի հայկական լեգիոնները: Այս տարի նշում ենք նաև Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակն ու Հայաստանի վերջին` Լևոն թագավորի 625-ամյակը:
2018-ը հայերի համար լի է ուշագրավ իրադարձություններով, որոնք հազարամյակներ, դարեր և տասնամյակներ առաջ տեղի ունեցածի տարելիցներ են:
2018-ը Հայաստանի առաջին հանրապետության, հայերի վերածնունդը խորհրդանշող Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի հարյուրամյակը, Արցախի ազատագրման 30 և Արցախի անկախության 27 տարիները տոնելու տարին է:
Բայց ինչ իմաստ ունի նշել մեր հարյուրամյակները, եթե դրանք անհայտ են աշխարհին: Հոմենթմենը` հայկական սկաուտական շարժումը, որն 98 տարի առաջ արգելվել էր Խորհրդային Միությունում, հիմնադրման հարյուրամյակը տոնեց Գլենդելում, սեպտեմբերի 16-ին, նվագախմբով և քայլերթով:
Քաղաքակրթության օրրան Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը Լոս Անջելեսի Վերդուգո այգում նշեցին սեպտեմբերի 23-ին: Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը կտոնեն հոկտեմբերին:
26 տարի առաջ տեղի ունեցավ «Հարսանիք լեռներում» ճակատամարտը, որում վճռական հաղթանակով հայերն ազատագրեցին հայկական Շուշին: Քառորդ դար առաջ ազատագրվել է Քարվաճառը:
Ինչքա՞ն բարձր պետք է լինեն մեր շեփորները, որ աշխարհը լսի մեզ, երբ նույնիսկ «Սոյուզ» տիեզերանավում Երևանի 2800-ամյակը նշեցին Հայաստանի և Երևանի դրոշներով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: