Ինչո՞ւ է Էքսոն մոբիլը ցանկանում հեռանալ Ադրբեջանից
Հոդվածի առանցքում
- Ամերիկյան «Էքսոն մոբիլը», կարծես թե, պատրաստվում է դուրս գալ Ադրբեջանից՝ հետևում թողնելով երկրի ամենամեծ նավթային դաշտը, որին հասնելը ժամանակին անվանում էին «դարի գործարք»։
Ուշադրությանն արժանի
Ինչևէ, ամերիկյան հսկան, ինչպես երևում է, ձգտում է 2 միլիարդ դոլար ապահովել իր բաժնեմասի վաճառքից՝ Ազերի-Չիրագ-Գունաշլիի հանքից Կասպյան ծովում։
Ընկերության խոսնակ Ջուլի Քինգը չի ցանկացել հայտարարություն անել՝ նկատելով, որ բիզնես քաղաքականությունը չի մեկնաբանում «բամբասանքը և շահարկումները»։
Էքսոն մոբիլը վերջին 25 տարիներին ներկա է եղել Ադրբեջանում, այսինքն՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո։ Այն շտապեց աջակցել Բաքվին՝ զարգացնել իր էներգետիկ ինդուստրիան և Սոքարի պետական ածխաջրածնային ընկերությունը։
Ադրբեջանը նավթով և գազով հարուստ երկիր է, որը ենթադրում է, որ այն պետք է լինի եվրոպական էներգետիկ շուկայի ամենակարևոր մատակարարներից մեկը հաջորդ երեք տարիների ընթացքում՝ Տրանս Ատլանտյան խողովակով։ Սա միաժամանակ այլընտրանք է ռուսական գազին և նավթին։
Կասպյան ծովի պաշարների հիմնական բաժնետերն ու «լիդերը» «Բրիթիշ փեթրոլիում»-ն է, բայց ամերիկյան Էքսոն մոբիլի ներկայությունն էլ անտեսանելի չի եղել մինչև հիմա։
Եթե, ինչպես ասվում է, «Էքսոն մոբիլ»-ի որոշի հեռանալ Ադրբեջանից և մասնավորապես՝ Ազերի-Չիրագ-Գունաշլի հանքից, Չևրոնը կմնա միակ ամերիկյան ընկերությունը։ Ինչևէ, հանքավայրը շարունակում է ամեն օր մոտ 600 հազար բարել նավթ «տալ»։
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: